Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
16:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ (կրկնություն), 19:00 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Մեկնություն, 22:00 - դասական երաժշտություն, 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 16:10 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ), 22:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ (կրկնություն), 23:00 - Գրական ընտրանի (կրկնություն), 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 16:40 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Մեկնություն, 22:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն), 23:30 - դասական երաժշտություն, 23։00 - Նոր գրքեր, 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 22:00 - Ակունք (կրկնություն), 23:00 - դասական երաժշտություն, 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 17:00 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Աշխարհայացք (կրկնություն), 22:00 - Արվեստի երանգներ, 23:00 - Բնանկարի հայ վարպետները, 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 16:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 19:30 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - դասական երաժշտություն, 22:00 - Հայելի (կրկնություն), 22:30 - դասական երաժշտություն, 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 16:15 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 22:00 - Ոսկեփորիկ, 22:15 - դասական երաժշտություն, 23:00 - Հայկական վանքեր եվ սրբատեղիներ (կրկնություն), 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
ծրագրեր
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 14:00, 24:02
Երեքշաբթի 14:00, 24:02
Չորեքշաբթի 14:00, 24:02
Հինգշաբթի 14:00, 24:02
Ուրբաթ 14:00, 24:02
Շաբաթ 14:00, 24:02
Կիրակի 14:00, 24:02
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Չորեքշաբթի 10:00, 22:00
Հինգշաբթի 02:00
Ակունք
Երկուշաբթի 08:00, 12:00, 20:00, 24:00
Երեքշաբթի 08:00, 12:00, 24:00
Չորեքշաբթի 08:00, 12:00, 20:00, 24:00
Հինգշաբթի 08:00, 20:00, 24:00
Ուրբաթ 08:00, 20:00, 24:00
Շաբաթ 08:00, 20:00, 24:00
Կիրակի 08:00, 10:58, 20:00, 24:00
Աղոթքներ
Հինգշաբթի 12:00, 21:00
Ուրբաթ 04:00
Աշխարհայացք
Հինգշաբթի 10:00, 22:00
Ուրբաթ 02:00
Արվեստի երանգներ
Հինգշաբթի 16:00, 23:00
Բնանկարի հայ վարպետները
Երկուշաբթի 04:00, 16:00, 23:00
Գրական ընտրանի
Ուրբաթ 16:00
Կիրակի 16:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երեքշաբթի 10։00, 22:00
Չորեքշաբթի 02։00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 10:00, 22:00
Երեքշաբթի 02:00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Ուրբաթ 10:00, 22:00
Շաբաթ 02:00
Հայելի
Շաբաթ 16:00, 23:00
Կիրակի 04:00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Երեքշաբթի 09:00, 11:00, 13:00
Ուրբաթ 09:00, 11:00
Հանդիպում ուղիղ եթերում Օլյա Նուրիջանյանի հետ
Չորեքշաբթի 12:02, 21:00
Հինգշաբթի 04:00
Շաբաթ 21:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 21:00
Երեքշաբթի 04:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Երեքշաբթի 12:02, 21:00
Չորեքշաբթի 04:00
Կիրակի 10:00, 21:00
Մեկնություն
Երեքշաբթի 16:00, 23։00
Նոր գրքեր
Շաբաթ 12:00, 22:00
Կիրակի 02:00
Ոսկեփորիկ
Նախաձեռնություններ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ արտադրանք
Հեղինակ` Անի Փաշայան
Հաղորդման ժամանակացույց
Երկուշաբթի - 04:00, 16:00, 23:00
Գրական ընտրանի

Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ: 

«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Բաժանորդագրվել
1/1
11 Դեկտեմբեր Ջոն Գոլսուորդի

   Անգլիացի վիպագիր, դրամատուրգ և էսսեիստ Ջոն Գոլսուորդիի անունն առաջին հերթին կապվում է «Ֆորսայթների պատմությունը» վիպաշարի հետ, որը հայտնի դարձրեց նրան որպես իրատեսական արձակի մեծ վարպետ: Գոլսուորդիի արձակին բնորոշ են նուրբ դիտողականությունը, սուր քննադատությունը և քնարականությունը: Նրա մի շարք հոդվածներ՝ «Գրականությունը և կյանքը», «Բնավորության կերտումը գրականության մեջ» և այլն, իրատեսական գրականության ծրագրեր են: Իր գրական ուսուցիչներ նա համարում էր Տոլստոյին և Տուրգենևին, իսկ գրական կողմնորոշումը հասարակական և սոցիալ-հոգեբանական խնդիրներին անդրադառնալն էր:

 

1/1
1/1
04 Դեկտեմբեր Առնոլդ Բենեթ

Հաղորդումը նվիրված է անգլիացի գրող՝ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Առնոլդ Բենեթին։ Նրա «Վիպակ ծեր կանանց մասին» վեպում առանձնահատուկ ընդգծվածությամբ երևաց նրա իրատեսական արձակը: Հաջողվեց վարպետորեն պատկերել մարդկային դրաման, չիրականացված երազանքները, հաղորդել ամենօրյա իրականությունը: Այս վեպը, որը կյանքի և ժամանակի անդառնալի շարժման մասին է, հակասական կարծիքների առիթ տվեց գրողների և գրաքննադատների շրջանում…

 

1/1
1/1
27 Նոյեմբեր Ռոմեն Ռոլան

Հաղորդումը նվիրված է ֆրանսիացի գրող և երաժշտագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր, նաև հասարակական գործիչ Ռոմեն Ռոլանին: 1914 թ.-ին գրականության ասպարեզում ոչ մեկին չհանձնվեց Նոբելյան մրցանակ, միայն 1915-ին այդ մրցանակին արժանացավ Ռոմեն Ռոլանը: Նա առանձնահատուկ վերաբերմունք ուներ հայկական մշակույթի և երաժշտության հանդեպ: Իր նշանավոր «Ժան Քրիստոֆ» վեպի թարգմանության առիթով գրված նամակ-առաջաբանում նա Հայաստանը, երաժշտության առումով, համեմատում է Իտալիայի հետ: Սորբոնում ինքն է կազմակերպում Կոմիտասի բանախոսությունը և համերգը՝ նկատելով, որ նրա երաժշտությունը խորն է, ողբերգական և առնական, նույնիսկ իր երազկոտության մեջ:

 

1/1
1/1
20 Նոյեմբեր Գաբրիել Գարսիա Մարկես

  Հաղորդումը նվիրված է կոլումբիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր,  մոգական ռեալիզմի վարպետ Գաբրիել Գարսիա Մարկեսին: Հեշտ չի եղել նրա անցած գրական ճանապարհը: Աշխատանք, անքուն գիշերներ, օրական երեք տուփ ծխախոտ, ծանր հիվանդություններ, որոնք կարողացել է հաղթահարել: Նաև դիմացել է երկար ժամանակ ընթերցողների և գրաքննադատների անուշադրությանը: Առաջին գործերը, որոնք նա գրել էր մեծ եռանդով և ամենայն ուշադրությամբ, լինելով հետաքրքրիր և նորարարական, ճանաչել տվեցին գրողին շատ ավելի ուշ, երբ նա արդեն ավարտել էր իր ամենամեծ վեպը՝ «Հարյուր տարվա մենություն»-ը:

 

1/1
1/1
13 Նոյեմբեր Լուի Արագոն

 Լուի Արագոնի՝ ֆրանսիացի բանաստեղծի, արձակագրի, հրապարակախոսի և քաղաքական գործչի անունը քաջ հայտնի է հայ իրականությանը, որովհետև գրողի վերաբերմունքը հայ բազմադարյան գրականության հանդեպ ակնհայտ է: Նա 1955 թվականին գրեց մի ծավալուն հոդված՝ «Հայաստանի հազարամյա երթը» վերտառությամբ, որտեղ հատկապես բարձր գնահատեց Ավ. Իսահակյանին և Ե. Չարենցին՝ համեմատելով նրանց 20-րդ դարի խոշորագույն բանաստեղծներ Էլյուարի և Ապոլիների, Ռիլկեի և Լորկայի, Եսենինի և Մայակովսկու հետ: Իսահակյանի մահվան կապակցությամբ 1957 թվականին գրեց «Ավետիք Իսահակյանի հիշատակին» հոդվածը: «Ո՞վ է հիշում հայոց եղեռնը» հոդվածում Լուի Արագոնը  1915 թվականի դեպքերը համարեց «մի ապրող ազգի հանդեպ կատարված ցեղասպանության առաջին ոճիրը»…

 

1/1
1/1
06 Նոյեմբեր Հայնրիխ Ման և Թոմաս Ման

 Հինավուրց Լյուբեկ քաղաքում բնակվող Մաների ընտանիքը միանգամից երկու նշանավոր գրող նվիրեց աշխարհին՝ Հայնրիխին և Թոմասին: Հայնրիխն ուզում էր նկարիչ դառնալ: Նա աշխատակցում էր երգիծական «Սիմպլիցիսսիմուս» հանրաճանաչ հանդեսին, ունկնդրում արվեստի պատմության դասախոսություններ Բեռլինի համալսարանում: Գրական դեբյուտը «Ավետյաց երկիր» երգիծական, քննադատական վեպն է: Հենվելով Բալզակի և Զոլայի ավանդույթների վրա՝ նա ստեղծեց բեռլինյան դրամատերերի դիմանկարներ, ովքեր զանազան խարդախություններով հսկա հարստությունների տեր էին դառնում: Ահա այսպիսի բնակիչներով երկրի կերպար է ստեղծում Մանը, որտեղ կաթե գետեր են հոսում, մարդկանց ոտքերի առաջ ընկնում են խնձորներ ու տանձեր: Այս ամենն ինչ-որ տեղ փոխառված է բանահյուսական իրականությունից: Այսպիսին է երևում մայրաքաղաքի բարձր հասարակությունը գավառական երիտասարդ Անդրեաս Ցումզեին: Գեղեցկատես բանաստեղծի բախտը բերում է: Նրան իր հզոր գրկում է պահում նրա ֆինանսիստ կինը, որը սիրո պահերին չափազանց արժեքավոր խորհուրդներ է տալիս, թե ինչպես հաջողություն ունենալ բորսայում…

 

1/1
1/1
30 Հոկտեմբեր Լու Սին

    Հաղորդումը նվիրված է չինական ժամանակակից գրականության հիմնադիր Լու Սինին (իսկական անունը՝ Չժոու Շու Ժեն): Նրա թե՛ փոքր արձակում և թե՛ հրապարակագրության մեջ, ինչպես նաև գրապատմական աշխատանքներում, հստակ երևում է չինական գրականության զարգացումը: Ծնվել է Շաոսին քաղաքում: Հայրը հողատեր էր և սեփական հողատարածքները տալիս էր վարձակալությամբ: Դա ընտանիքին ազատում էր կենսական շատ հոգսերից: Այսինքն՝ Չժոուների ընտանիքն ապահով և հարմարավետ կյանքով էր ապրում: Լու Սինը նախ Նանկինում ուսանեց ռազմածովային ակադեմիայում, ապա՝ Լեռնագնացության և լեռնաերկաթուղային ուսումնարանում: Այստեղ սովորեց մի շարք օտար լեզուներ՝ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ծանոթացավ բնական գիտություններին՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն՝ զարգացնելով մտավոր կարողությունները: Իհարկե, ստացած գիտելիքները բավարար չէին, և Լու Սինը սկսեց ինքնակրթվել…

 

1/1
1/1
23 Հոկտեմբեր Էրվե Բազեն

Հաղորդումը նվիրված է ֆրանսիացի նշանավոր գրող, իրատեսական արձակի մեծ ջատագով Էրվե Բազենին: Նա համարվում է 20-րդ դարի 50-80-ական թվականների ամենաշատ ընթերցված հեղինակը: Բացի դրանից, Բազենը նշանավոր հասարարական գործիչ է, խաղաղության մարտիկ, 1973-ից Գոնկուրյան ակադեմիայի նախագահն էր, և սրանով ակնբախ է դառնում այն փաստը, թե որքան մեծ կշիռ ուներ նա Ֆրանսիայի գրական կյանքում: Ծնվել է մտավորականի ընտանիքում: Արիստոկրատ բուրժուական այս ընտանիքը հպարտանում էր իր նախնիներով, որոնց մեջ կային նշանավոր իրավաբաններ, եկեղեցու սպասավորներ, գիտնականներ, զինվորականներ, անգամ եպիսկոպոս և ակադեմիկոս: Հայրը իրավաբան էր և աշխատում էր կաթոլիկ համալսարանում և որդուն տեսնում էր իրավաբանի պաշտոնում: Էրվեն սկզբում սովորեց կաթոլիկ գիմնազիայում, իսկ հետո ծնողների կամքով ընդունվեց համալսարանի իրավաբանության բաժին, սակայն շուտով թողեց այն: Պատճառը ծնողների հետ կոնֆլիկտն էր, որոնք չէին ընդունում իրենց որդու՝ գրականության հանդեպ հակումները…

1/1
1/1
16 Հոկտեմբեր Բեռնարդ Շոու

Հաղորդումը նվիրված է անգլիացի դրամատուրգ, 20-րդ դարի սոցիալական դրամայի հիմնադիր, վիպագիր, նաև հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակակիր Բեռնարդ Շոուին: Նրա մի շարք պիեսները, ինչպես «Խնձորներով լի սայլակը», «Տուն, որտեղ սրտեր են փշրվում», «Սուրբ Յոհաննան», «Վատ է, բայց ճիշտ է», արտահայտում են համամարդկային գաղափարներ, որոնք արդիական են նաև այսօր: Հետաքրքիր է այն փաստը, որ անգլիական բեմերում դժվարությամբ ընդունված Շոուի դրամատուրգիան լայն ճանաչում գտավ ամբողջ աշխարհում և դարձավ 19-րդ և 20-րդ դարի առաջին կեսի գրականության կենտրոնական երևույթներից մեկը:

 

1/1
1/1
09 Հոկտեմբեր 20-րդ դարի չեխական գրականություն

Հաղորդումը նվիրված է 20-րդ դարի չեխական գրականությանը, որը 20-ական թվականներին  բավական բարդ և հակասական շրջան ապրեց՝ գեղագիտական հայացքների հետ կապված: Այս ամենն ուղեկցվեց գաղափարական բուռն վեճերով: Մեծ դեր խաղաց «Դեվետսիլ» գրական խումբը, որը ստեղծվեց Բռնոյում 1923 թվականին: Խմբի անդամներն իրենց մարքսիստներ էին համարում և փորձում էին նորարություններ անել արվեստում: Պոետիզմի շարունակողները եղան սյուրռեալիստները, ովքեր մանիֆեստ հրապարակեցին, որը հիմնված էր Անդրե Բրետոնի և ֆրանսիացի սյուրռեալիստների աշխատանքների վրա…

1/1
1/1
02 Հոկտեմբեր Յոհաննես Բեխեր

Հաղորդումը նվիրված է գերմանացի գրող՝ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, արվեստաբան, պետական-հասարակական գործիչ Յոհաննես Բեխերին: Մեկ տասնամյակ ապրելով հայրենիքից դուրս՝ նա շարունակեց ստեղծել մեծաթիվ գործեր՝ տարբեր ժանրերում: 1945 թվականին վերադառնալով Գերմանիա՝ նոր եռանդով շարունակեց մշակութային իր լայնածավալ գործունեությունը: Բազմաթիվ բանաստեղծական շարքեր, 300 սոնետ, արձակ ստեղծագործություններ, պիեսներ, գրականագիտական հոդվածներ, ռադիոհաղորդումներ: Այս բոլորի կենտրոնում նրան հետաքրքրողը հասարակ մարդու կյանքն էր, նրա ճակատագիրը, պայքարը և հույսի հետագիծը:

 

1/1
1/1
25 Սեպտեմբեր Միգել Էռնանդես

Հաղորդումը նվիրված է իսպանացի նշանավոր բանաստեղծ Միգել Էռնանդեսին: 1931 թվականին Միգելն առանց գրոշի գալիս է մայրաքաղաք այն հույսով, որ մեծ հաջողություն է ունենալու: Հովիվ-բանաստեղծի հետ հարցազրույցը, ինչպես նաև մի քանի բանաստեղծություն հայտնվում են մայրաքաղաքի լավագույն ամսագրերում: Բայց աշխատանք գտնել նրան այդպես էլ չի հաջողվում: Կենսական կարիքները հոգալու համար շուտով վերադառնում է ծննդավայր: Սակայն մադրիդյան ժամանակաշրջանը խիստ արդյունավետ էր: Այստեղ նա ծանոթացավ իսպանական ժամանակակից պոեզիային, ամրապնդվեց հետաքրքրությունը իսպանացի բանաստեղծ Լուիս դե Գոնգորայի ստեղծագործության հանդեպ: Եվ հենց առաջին ժողովածուում, որ լույս տեսավ 1933-ին՝ ‹‹Լուսնի գիտակը›› խորագրով, զգացվում է Գոնգորայի ազդեցությունը, ում պոեզիան ապշեցրել էր ինքնուս-բանաստեղծին…

 

1/1
1/1
18 Սեպտեմբեր Վիրջինիա Վուլֆ

Հաղորդումը նվիրված է իմպրեսիոնիստական արձակի վարպետ, գրաքննադատ, մոդեռնիզմի տեսաբան Վիրջինիա Վուլֆին, ով նոր շրջան բացեց անգլիական գրականության պատմության մեջ: Գերմանացի գրականագետ և մշակութաբան Էրիխ Աուերբախը նրան համեմատել է այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են Դանթեն, Շեքսպիրը, Ֆլոբերը և Պրուստը: Վուլֆին հռչակ բերեցին հատկապես «Միսիս Դելոուեյ» և «Փարոսի վրա» վեպերը, ինչպես նաև մի շարք գրաքննադատական հոդվածներ: Գրողի ստեղծագործությունը հարստացրեց նոր ժամանակների հոգեբանական արձակը:

1/1
1/1
11 Սեպտեմբեր Շոն Օ՚Քեյսի

 Հաղորդումը նվիրված է իռլանդացի դրամատուրգ և վիպագիր Շոն Օ՚Քեյսիին: Վատ տեսողության պատճառով նա այդպես էլ դպրոց չգնաց և ինքնուրույն սովորեց կարդալ և գրել: Իր առաջին պիեսները նա գրեց 20-ականներին: «Հրագիգի ստվեր»-ին հաջորդեցին «Յունոնան և Սիրամարգը», «Գութանը և աստղերը»: Երեք պիեսներն էլ նվիրված են իռլանդացի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին: Եվ այս երեք գործերում էլ կարևորը ժողովրդի, ամենաաննշան և համեստ մարդկանց  հերոսական ոգու պատկերումն է:

 

1/1
1/1
04 Սեպտեմբեր Բերտոլդ Բրեխտ

Հաղորդումը նվիրված է գերմանացի գրող՝ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, դրամայի տեսաբան, «էպիկական թատրոնի» հիմնադիր Բերտոլդ Բրեխտին, ով իր կյանքի մեծ մասն անցկացրեց տարագրության մեջ: Նա հասցրեց իր կարճ կյանքի ընթացքում թողնել մի շարք արժեքավոր գործեր, ինչպես՝ «Գալիլեյի կյանքը», «Բարի մարդը Սեզուանից», «Երեքգրոշանոց օպերա», «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները», «Կոմունայի օրերը» պիեսները, «Երեքգրոշանոց վեպը» արձակ ստեղծագործությունը, մի շարք բանաստեղծություններ: 

1/1
1/1
31 Հուլիս Աննա Զեգերս

Գերմանացի գրող, քաղաքական գործիչ Աննա Զեգերսը ծնվել է Մայնցում, բուրժուական ընտանիքում: Առաջին պատմվածքները երևացին 1920-ականների կեսերին, որոնցից առաջինում՝  «Գրուբեչ»-ում, հստակ արտացոլեց իրականությունը: «Ցիգլերները» նորավեպում ներկայացրեց փոքր մարդու ողբերգական ճակատագիրը: Ցիգլերների արհեստագործական ընտանիքի տառապանքն ուղիղ կապ ունի այդ ժամանակների գերմանական բուրժուական իրականության հետ: Արձակագրի ուշադրության կենտրոնում են հայտնվում ոչ միայն սոցիալական անարդարության զոհերը, այլև դրա դեմ պայքարողները…

 

1/1
1/1
24 Հուլիս Էզրա Փաունդ

Հաղորդումը նվիրված է անգլոամերիկյան «իմաժիզմ» կոչվող բանաստեղծական դպրոցին և հատկապես նրա հիմնադիրներից մեկին՝ բանաստեղծ, գրականության տեսաբան և գրական քննադատ Էզրա Փաունդին։ Նրա արվեստով ներկայանում է ամերիկյան մոդեռնիստական բանաստեղծությունը, որովհետև որպես գրաքննադատ և ամսագրերի խմբագիր,  ինչպես նաև անթոլոգիաներ կազմող՝ նա մեծ դեր խաղաց ամերիկյան և եվրոպական մոդեռնիստական գրականության զարգացման և տարածման գործում:

 

1/1
1/1
17 Հուլիս Հերբերտ Ուելս

Ֆանտաստ գրող, սոցիալ-փիլիսոփայական ֆանտաստիկայի վարպետ, մասնագիտությամբ՝ կենսաբան, կենսաբանության դոկտոր Հերբերտ Ուելսը բազմաթիվ նշանավոր վեպերի, գիտական ուսումնասիրությունների, դասագրքերի, հետաքրքրաշարժ տարաբնույթ գրքերի հեղինակ է: Այն, որ Ուելսի ստեղծագործության կենտրոնում գիտատեխնիկական առաջընթացին մեծ տեղ է հատկացված, հայտնի է: Սակայն գրողը հաստատապես համոզված էր, որ տեխնիկայի առաջընթացը չի կարող երջանկացնել մարդուն և իր ստեղծագործության մեջ հետաքրքիր համադրության մեջ դրեց գիտության հնարավորություններն ու բանականությունը, նկարագրեց համաշխարհային կատակլիզմները, զինվորների դաժանությունը և գաղութների գրավումը: Դեռ 20-րդ դարի սկզբին նա կանխազգաց գիտական մեծաթիվ հայտնագործությունների ծնունդը՝ կապված տիեզերքի յուրացման և միջմոլորակային հաղորդակցությունների հետ…

 

1/1
1/1
10 Հուլիս Ֆրանց Կաֆկա, «Դղյակ»

Հաղորդումը նվիրված է Ֆրանց Կաֆկայի  հայտնի «Դղյակ» վեպին: 1922 թվականին գրված այս վեպը այսօր էլ մեծ հետաքրքրություն է ներկայացնում իր խորհրդավորությամբ և անսպասելի լուծումներով: Հիմքում անհատի և հասարակության խոր հակասությունն է: Կ.-ն նման է «Դատավարություն» վեպի Յոզեֆ Կ.-ին, սակայն այստեղ ավելի է ընդգծվում արվեստագետի խոր դժգոհությունը հասարակական սովորույթներից ու պետական օրենքներից:

1/1
1/6
03 Հուլիս Լուիջի Պիրանդելլո

Հաղորդումը նվիրված է իտալացի գրող՝ արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ Լուիջի Պիրանդելլոյին: Իրատեսական արձակի նոր որակով նա պատկերեց կյանքը, փոքր մարդու իրավունքները: Որպես դրամատուրգ՝ նորարար է: Ստեղծել է փիլիսոփայական և հոգեբանական նոր թատրոն: Ամենանշանավորը «Վեց գործող անձ հեղինակի որոնումներում» պիեսն է: Այստեղ գործող անձինք իրական դեմքեր են՝ դերասանները, թատրոնի տնօրենը, ինչպես նաև չգրված պիեսների մտացածին հերոսները: Դեռ կերպավորում չունեցած յուրաքանչյուր գործող անձ ձգտում է իր կողմը գրավել հեղինակին: Դրամատուրգն օգտվում է չափազանց հետաքրքիր հնարքից՝ միավորելով իրականությունն ու թատերական խաղը. գործողությունը զարգանում է հենց հանդիսատեսի աչքի առաջ…

1/6
2/6
3/6
4/6
5/6
6/6
1/1
26 Հունիս 20-րդ դարի առաջին կեսի ԱՄՆ գրականություն

   Հաղորդումը նվիրված է 20-րդ դարի առաջին կեսի Ամերիկայի Միացյալ Նահանգների գրական կյանքին: Այս շրջանը նշանավորվեց Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի, Էռնեստ Հեմինգուեյի, Սինկլեր Լյուիսի, Ուիլյամ Ֆոլքների, Ջոն Սթայնբեքի, Շերվուդ Անդերսոնի, Յուջին Օ’Նիլի, Ռոբերտ Ֆրոստի, Կառլ Սենդբորգի, Լենգսթոն Հյուզի, Ջոն Դոս Փասոսի և այլոց գրականությամբ…  

1/1
1/1
19 Հունիս Ֆրանց Կաֆկա

Հաղորդումը նվիրված է գերմանալեզու խոշոր արձակագիր Ֆրանց Կաֆկային և հատկապես նրա «Դատավարություն» վեպին, որի մասին ցայսօր գրվել է շուրջ վեց հազար գրականագիտական հոդված: Մոդեռնիզմի հետևորդ Կաֆկան նոր արտահայտչամիջոցներ ավելացրեց արձակի պատումին՝ խորհրդանիշներով և գաղափարական հագեցվածությամբ: 

1/1
1/1
12 Հունիս Ալբերտո Մորավիա

Հաղորդումը նվիրված է իտալացի արձակագիր Ալբերտո Մորավիային, իսկական ազգանունը՝ Պինկերլե:  Նրան գրական հռչակ բերեց հենց առաջին վեպը՝ «Անտարբեր մարդիկ»: «Չոչարա»-ն պատերազմը դատապարտող վեպ է. գրողը Չեզիրայի կերպարով ներկայացնում է իտալացի կնոջ բնավորությունը` մեծ կամքը, դիմացկունությունը, հոգու ամրությունը…  

 

1/1
1/1
05 Հունիս Թոմաս Ման

Հաղորդումը նվիրված է գերմանացի գրող, վիպագիր, էսսեիստ, գրաքննադատ, նոբելյան մրցանակակիր Թոմաս Մանին և հատկապես նրա «Կախարդական լեռը» վեպին: Այս վեպն առանձնանում է փիլիսոփայական խոր վերլուծությամբ: «Բուդենբրոկներ»›, «Դոկտոր Ֆաուստուս», «Հովսեփը և նրա եղբայրները» վեպերի հեղինակին խորապես հետաքրքրել են ժողովրդի ազգային ցավն ու ճակատագիրը, մարդկությանը սպառնացող բոլոր վտանգները, նրա սեփական ժամանակը:

1/1
Էջ 1 2
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49