Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Այսպես է բնորոշել Անուշավան Տեր-Ղևոնդյանին երաժշտագետ Եվգենիա Գիլինան: Մեծանուն երաժիշտը հաջողությամբ զուգակցել է կոմպոզիտորի, երաժշտական, հասարակական գործչի, մանկավարժի, երաժշտագետ-քննադատի ու դիրիժորի գործունեությունը: Նա չորս տարի ղեկավարել է Երևանի կոնսերվատորիան. այդ ընթացքում իր գործունեությունը սկսեց օպերային ստուդիան։ Նրա մասնակցությամբ հիմնադրվել է երաժշտական հրատարակչությունը... Այս տարի լրանում է Անուշավան Տեր-Ղևոնդյանի ծննդյան 130-ամյակը: