Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

Այս կոմիկական օպերան (իտալերեն՝ օպերա-բուֆֆա) բաղկացած է մեկ գործողությունից: Լիբրետոյի հիմքում, հավանաբար, Յակոպո Նելլիի «Աղախին-տիրուհի» կատակերգությունն է: Իտալերեն լիբրետոյի հեղինակն է Ջենարո Ֆեդերիկոն:
«Աղախին-տիրուհի» օպերան Պերգոլեզին գրել է որպես 3 գործողությունից բաղկացած «Հպարտ բանտարկյալը» օպերա-շարքի ընդմիջումների միջև ներկայացվող միջնախաղ՝ ինտերմեդիա:
Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1733 թվականի օգոստոսի 28-ին Նեապոլի «Սան Բարտոլոմեո» թատրոնում:

