Հաղորդման ժամանակացույց
Երաժշտական թատրոնի գոհարներ
Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:
Բաժանորդագրվել

1/1
27 Սեպտեմբեր Սերգեյ Ռախմանինով, «Ֆրանչեսկա դա Ռիմինի» օպերա
Այս ստեղծագործությունը բաղկացած է մեկ գործողությունից, նախաբանից ու վերջաբանից:
Օպերայի դիպաշարը հիմնված է Դանտե Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» «Դժոխք» մասի 5-րդ երգի վրա: Լիբրետոն գրել է Մոդեստ Չայկովսկին: Չնայած անզուգական երաժշտությանը՝ օպերան 1906 թ. պրեմիերայից հետո խաղացանկային չդարձավ: Այն վերաբեմադրվեց 1973 թվականին Մոսկվայի Մեծ թատրոնում՝ դիրիժոր Մարկ Էրմլերի ղեկավարությամբ:


Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49