Ռադիոհանդեսը ներկայացնում է հոգևոր ընթերցումներ` ըստ Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցի: Այն բաղկացած է երեք մասից` աստվածաշնչյան ընթերցումներ, ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից և համառոտ վարք սրբոց: Աստվածաշնչյան ընթերցումների ընթացքում ներկայացվում են այդ օրվա համար Հայ Եկեղեցու Ճաշոցով նախատեսված ընթերցումները: Երկրորդ բաժինը ներկայացնում է Աստվածաշնչի` օրվա խորհրդին պատշաճող որևէ ընթերցում Եկեղեցու հայրերի գործերից: Իսկ վերջին բաժնում համառոտ վարք սրբոցը ներկայացնում է այդ օրը մեծարվող սրբերին: Ծրագրի շնորհիվ մենք ունենք ընթերցումների տարեկան ամբողջական փուլ` ըստ եկեղեցական օրացույցի:

Տօն Սբ Ծննդեան եւ Աստուածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի
Տիտ. Բ 11-15, Մատթ. Ա 18-25
Սբ Եփրեմ Ասորի, Հատվածներ Քրիստոսի Սբ Ծննդյանը նվիրված երգերից
Սբ Բարսեղ Կեսարացի, Հատված Ջրօրհնյաց օրհնությունից
Սբ Գրիգոր Աստվածաբան, Ճառ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության
Զաքարիա Ձագեցի, Ճառ Սուրբ Ծննդյան



Ճրագալոյց Սբ Ծննդեան
Տիտ. Բ 11-15, Մատթ. Բ 1-12
Սբ Գրիգոր Տաթևացի, Քարոզ Քրիստոսի Ծննդյան մասին
Գարեգին Հովսեփյան կաթողիկոս, Փրկչի Ծնունդը
Սբ Եփրեմ Ասորի, Հատվածներ Քրիստոսի Սբ Ծննդյանը նվիրված երգերից



Զ օր Սբ Ծննդեան պահոց
Առակ. ԺԱ 2-11, Ես. Դ 2-6, Կող. Ա 21-29, Յովհ. Ժ 11-16
Սբ Բարսեղ Կեսարացի, Ի սկզբանե էր Բանը



Ե օր պահոց Ս. Ծննդեան
Եբր. ԺԳ 10-16, Ղուկ. ԻԱ 34-38
Սբ Հովհան Մանդակունի, Թուղթ հանցավոր վարքի խոստովանության մասին



Դ օր Սբ Ծննդեան պահոց
Եբր. ԺԲ 25 - ԺԳ 6, Ղուկ. ԻԱ 20-33
Սբ Հովհան Մանդակունի, Թուղթ հանցավոր վարքի խոստովանության մասին



Գ օր Սբ Ծննդեան պահոց
Եբր. ԺԲ 5-17, Ղուկ. Ի 41 - ԻԱ 4
Սբ Գրիգոր Տաթևացի, Քարոզ Տարեմուտի

