Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

«Ինչո՞ւ մարդն Աստծու պատկերով է ստեղծված, ազգը չի կարող լինել աստվածակերպ: Ազգն արդեն իսկ Տիեզերքի ստեղծագործություն է»,- ասում է բանավոր մշակույթի մեծ գիտակ Շատեր Սահակյանի դուստրը՝ էպոսագետ, բանահավաք Արուսյակ Սահակյանը: Էպիկական ինքնահարցադրումներով ու պատասխաններով մենախոսությունը՝ «Սասնա ծռերի» 118 նոր պատումները ժամանակի մոռացումից փրկածի դիմանկարում:
- Հյուր՝ Արուսյակ Սահակյան



«Բալկոնում» իր հերոսներին 3-րդ դեմքով խոսել ստիպողը կարո՞ղ է այս անգամ ինքն իր մասին պատմել 3-րդ դեմքով: Խորհրդային Հայաստանից մնացած քիմիական մեծ գործարանը որպես խաղահրապարակ նվաճած, ծակ կոշիկներով ապրված մանկությունը կարո՞ղ է այսօրվա սմարտֆոնների առաջ մանկությունն անցկացնողների աչքին նախանձելի թվալ: Ֆաուստյան թեման ինչպե՞ս հասավ նրան և վերաձևվեց նրա գրչի տակ: Աստծո հետ որևիցե առնչակցություն փորձե՞լ է փնտրել իր կյանքում և ինչո՞ւ է կարծում, թե դեռ ժամանակ կունենա վերադառնալու բաց թողածին: Հարցերի պատասխանները՝ մշակութային լրագրող Անուշ Քոչարյանի դիմանկարում:



Ինչպե՞ս նրա հայրենի գյուղը Վժանից դարձավ Ուջան: 7 տարեկանում նա արդեն Բախ ու Բեթհովեն էր լսել ու կապվել դրանց, ինչպե՞ս: Այգեգործ, դպիր, նկարչության ուսուցիչ. նա հասցնում է լինել այս 3 մարզավիճակներում էլ: Խորանի՞ն, թե՞ խորանից ներքև է ավելի մոտ իրեն զգում Աստծուն: Ինչպե՞ս նրանց տնից անհետացավ հեռուստացույցը, և ինչպե՞ս բոլորը նրանց ընտանիքում սովորեցին երեկոյան հավաքվել Սուրբ Գրքի շուրջ: Հարցերի պատասխանները՝ Աշտարակի Սբ Մարիանե եկեղեցու դպիր, գեղանկարիչ Սևադա Պետրոսյանի դիմանկարում:



Երկու գրող մի տնից շատ չէ՞: Առավել խանգարե՞ց, թե՞ օգնեց նրան նույն ոլորտում, որտեղ որ ինքն էր, հայտնի հայր ունենալը: Ինչու է համոզված, որ հեշտ չի լինելու այս կյանքում: Պարզե՞ց, թե ով խնայվեց, երբ գրում էր. «Ո՞ւմ խնայեցիր, Հա՛յր իմ, ո՞ւմ փոխարեն ինձ խաչեցիր»: Ինչ է նրա համար որբությունը, որ հազարավոր մայրեր ու հայրեր չեն կարող մեղմել այն: Ինչու է կարծում, որ Աստված անընդհատ լուռ է մարդու տառապանքի առաջ: Հարցերի պատասխանները՝ «Անդին» գրական կայքի գլխավոր խմբագիր, բանաստեղծ Անի Տեր-Գուլանյանի դիմանկարում:



- Հյուր՝ Դավիթ Ասլանյան
Պատմությունն իսկապե՞ս ունի ֆիզիկական և մետաֆիզիկական հարթություններ կամ, որ նույնն է, տեսանելի՝ նյութական, և անտեսանելի՝ հոգևոր, հարթություններ: Պատմությունն աստվածային նախախնամության գի՞րք է, թե՞ չկանոնակարգվող եղելությունների շղթա: Ինչն է հիմք տալիս մտածելու, որ Հայկի և Բելի կռիվն աշխարհում առաջին համաշխարհային պատերազմն էր: Ինչու են այսօրվա պատերազմները որակվում հիբրիդային, և ինչպիսի պատմություն է գրվում այսօր: Հարցերի շուրջ զրուցում ենք պատմության փիլիսոփայության հետազոտող Դավիթ Ասլանյանի հետ:



«Կյանք ու կռվի» տղան ի՛նչ կռիվ ունի ինքն իր ու աշխարհի հետ: Ինչ անել մեր կրթական համակարգի հետ, որ դասից փախչող 14-15 տարեկան փողոցային տղան, որ ժամանակին ինքն էր, նստի դասի ու սիրի դասը: Ինչու է համոզված, որ այսօր թատրոնի աստեղային ժամն է: Կդիմանա՞ Շեքսպիրն այսօրվա թատրոնի փորձարկումներին, և կլսվի՞ «լինել, թե չլինել»-ն այսօրվա Համլետի մեկնաբանմամբ: Նա համոզված է, որ սերն աշխարհում ամենաառեղծվածային բանն է և ամեն ինչի հիմքը, իսկ ինչպիսին են նրա հարաբերությունները սիրո ամենամեծ Ուսուցչի ու Վարդապետի հետ: Հարցերի պատասխանները՝ դերասան Սամվել Թադևոսյանի դիմանկարում:



- Հյուր՝ Արտակ Հերիքյան
Ամեն քաղաքական վերադասավորման արդյունքում լրագրողների արտագաղթը լրատվամիջոցից լրատվամիջոց նրանց չպաշտպանված լինելո՞ւ, թե այլ բանի մասին է խոսում: Ստալինի հատորներից մինչև սառնարանի տեխնիկական անձնագիր. քանի՞ լրագրող է այսօր հաղթահարում տեղեկացված լինելու այս շեմը: 4-րդ դասարանից սկսած՝ նա ամեն օր Աստվածաշունչ է կարդում և դեռ չի ավարտել. ինչո՞ւ: Մանե անունով «Փոքրիկ իշխանի» համար նա գառնուկ նկարո՞ւմ է իր համար ամենաանհարմար պահերին: Այս և այլ հարցերի պատասխանները՝ լուրերի մեկնաբան, հեռուստալրագրող Արտակ Հերիքյանի դիմանկարում:



Նա Հայաստանից հեռացավ 1988-ին՝ երկրաշարժը դեռ չտեսած, բայց դրանից հետո նրա հետ պատահածները երկրաշարժ էին, որի հետցնցումները դեռ զգում է իր կյանքում: Ինչպե՞ս վերապրեց այդ ամենը: Արդյո՞ք հայի իր ինքնությունը և փլատակներից հառնելու ունակությունը ամերիկյան տնտեսության համախառն ներքին արդյունքի մեջ գրանցվեց: Նրա պոեզիան միայնակ կնոջ անկողնում բառի հետ անկե՞ղծ սիրախաղ է: Ինչու մարդկանցից երբեք օգնություն չխնդրեց, բայց Աստծուց խնդրում է շարունակ: Ինչպիսի տեքստ է պատրաստել Աստծո հետ հանդիպման համար մեկը, ով գրում է. «Վե՛ր տար ինձ, վե՛ր տար ինձ»: Հարցերի պատասխանները՝ ամերիկաբնակ բանաստեղծ, արվեստաբան Թամարա Հովհաննիսյանի դիմանկարում:



Ինչպիսին կարող է այսօր լինել բազմազավակ քրիստոնյա ընտանիքը: Ինչպես լինել հնազանդ կին՝ միաժամանակ չկորցնելով անհատականությունն ու սեփական «ես»-ը: Ինչպես առանց պարտադրանքի կապել երեխաներին եկեղեցու և եկեղեցական կյանքի հետ: Քրիստոնյայի գրավիչ և համոզի՞չ օրինակ են նրանք իրենց զավակների համար: Հարցերի պատասխանները՝ 7 զավակների հայր և մայր, Նոր Նորքի 1-ին զանգվածի Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներ տեր և տիկին Մարկոսյանների դիմանկարում:



Ինչու մանկությունը չունի ժամանակի չափում, իսկ եթե ունի էլ, դա Սերն է: Ինչպես է Սիրո չափման տարածքում, որ մանկությունն է, բոլորին հաջողվում ողջ մնալ, իսկ բզեզներին, անկախ իրենց իրական չափերից, ահռելի լինել, բայց չվախեցնող: Իսկապե՞ս Սիրո՛ մասին են բոլոր առասպելները, պատումները, բոլոր կրոնները: Այդ ինչպե՞ս եղավ, որ բոլոր հայերս միասին և առանձին վերցրած մեր սեփական սրբին կամ սրբերն ունեցանք: Ինչու է իրեն տկար հավատացյալ համարում, և ինչն է նրան խանգարում լիարժեք Հայ Առաքելական Եկեղեցու զավակ զգալ իրեն: Այս և այլ հարցերի պատասխանները՝ «Անդին» ամսագրի գեղարվեստական խմբագիր, նկարիչ Արտակ Բաղդասարյանի դիմանկարում:



Երկրաբան, երկրաֆիզիկոս, մշակութաբան, նախկին պատգամավոր, օրենսգիր, զինվոր, բանտարկյալ. և սա դեռևս նրա կյանքի ամբողջական ամպլուան չէ: Նա նստել է ոչ միայն խորհրդային իշխանությունների օրոք, այլև՝ նորանկախ Հայաստանի երկու նախագահների: Ինչ վտանգ էին նրանք բոլորը տեսնում նրա մեջ: Ինչու է Մեսրոպ Մաշտոցին համարում մեծագույն հայը։ Որն է խաչքարին տված նրա մասնագիտական գնահատականը: Առնվազն երեք անգամ փրկվել է ստույգ մահից, բայց իր ամենածանր պահերին անգամ Աստծուն չի դիմում: Ինչու է շարունակ կռվում ինքն իր հետ և ինչու գոհ չէ իրենից: Հարցերի պատասխանները՝ ՃՇՀԱՀ-ի գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի վարիչ, ճարտարապետության դոկտոր Սամվել Շահինյանի դիմանկարում:



Նրանց ընտանիքում երկնային տարերքն ու մարմինները պակասություն չեն անում: Ինքը Կայծակն է, եղբայրը՝ Փայլակը, իսկ քույրը՝ Լուսինը: Ինչպե՞ս է, որ արշալույսները նրանց ընտանիքում խաղաղ են: Ինչո՞ւ այդպես էլ չհաշտվեց կոմունիստական գաղափարախոսության հետ, երբ կարծես թե հարգին դա էր: Ինչո՞ւ նրա մոտ չի ավարտվում Վերածննդի դարաշրջանը: Տրորված ծաղկաթմբերը ինչո՞ւ նրա համար դարձան Թավշյա հեղափոխության լավագույն կադրը, և ինչո՞ւ է կարծում, որ էլի նույն կետից պիտի սկսվի մարդկության դարձը: Հարցերի պատասխանները՝ նկարիչ Կայծ Վանիկյանի դիմանկարում:



- Հյուր՝ Կարեն Հակոբյան
Որն է ազատ մարմինը: Ինչու են նրա գաղափարախոսներն ազատ մարմնի դեմ բռնություն դիտում պետական ինստիտուտները, ինչպես օրինակ՝ բանտը, հոգեբուժարանը, դպրոցը, ընտանիքը: Ինչու ոչ վաղ անցյալում փիլիսոփայության մեջ առավել հարգի էր ազատ հոգու կամ բացարձակ ոգու մասին խոսելը: Ինչ տեղ ու դեր ունի հոգին ազատ մարմնի մեջ: Որն է հոգևորին և մարմնականին քրիստոնեական մոտեցումը: Հարցերի շուրջ զրուցում ենք կառավարման մասնագետ, երաժիշտ Կարեն Հակոբյանի հետ:



«Հայր մեր» աղոթքը նրան սովորեցրեց տատը: Այսօ՞ր ինչ է զգում այդ աղոթքն ասելիս: Երբ դեռ պատանի էր, քանի՞ մոմ էր սիրում վառել եկեղեցում և ի՞նչ էր խնդրում Աստծուց: Ե՞րբ եկեղեցին նրա կյանքում մոմ վառելու վայրից վերածվեց աստվածճանաչողության վայրի: Ո՞ր քահանաներին է պարտական իր հոգևոր աճի համար, և ինչպե՞ս են կարողանում նրանք, միմյանցից այդքան տարբեր լինելով, նույնքան օգտակար լինել եկեղեցուն: Ինչո՞վ են զբաղված եկեղեցիներին կից երիտասարդաց միությունները: Հարցերի պատասխաննները՝ Արարատյան թեմի երիտասարդաց խորհրդի ատենապետ, ատամնաբույժ Վահան Մարդյանի դիմանկարում:



Նա դեռ Երևանում զուգահեռաբար երկու բուհ ավարտեց, հետո ուսումը շարունակեց Ֆրանսիայում և դեռ շարունակում է: Հավերժ ուսանողի կարգավիճակն արդյո՞ք նրան չի հոգնեցրել: Միաժամանակ լինելով և՛ դերասան, և՛ բեմադրիչ՝ որտե՞ղ է տեսնում այդ երկուսի միջև սահմանագիծը: Նրա ատենախոսությունների թեմաները և նրա սեփական պոեզիան խոսում են ըստ էության նույնի մասին: Ինչպես հաղթահարել «միասին, բայց մենակ» հոգեվիճակը արվեստում և տիեզերական չափումներում: Որ բանակի զինվոր է իրեն համարում և ինչու երբեք չի լքի այդ բանակը: Նա հավատում է կենդանի Աստծո գոյությանը: Իսկ Աստված կարո՞ղ է կենդանի չլինել, եթե Աստված է: Հարցերի պատասխանները՝ դերասան, բեմադրիչ, գրող, թարգմանիչ Սաթե Խաչատրյանի դիմանկարում:



- Հյուր՝ Արմինե Վահանյան
Ի՞նչ է ներումը՝ մեկ գործողությամբ ներկայացո՞ւմ, շախմատային մեկ հաղթական քա՞յլ, թե՞ քայլերի հերթականություն, որոնցից յուրաքանչյուրն իր փուլերն ունի: Ինչու է ներումն անհրաժեշտ և ներողին, և ներվողին: Ինչպես է Տերունական աղոթքը պրոյեկտվում ներման հոգեբանական ընթացքին: Ինչու է ներման բարձրագույն և վերջին փուլ դիտվում սիրո բացարձակ դրսևորումը՝ առանց նախապայմանների: Հարցերի պատասխանները՝ հոգեբան Արմինե Վահանյանի հետ զրույցում:



- Հյուր՝ Տ. Մարկոս քհն. Մանգասարյան
Մեկուկես տարեկան էր, երբ կորցրեց հորը, իսկ 13-ում՝ մորը, բայց մենակություն ասվածը այդպես էլ չզգաց: Ինչո՞ւ: Ում անտեսանելի ձեռքն էր խնամում նրան, երբ պատանի էր և «շրջապատ» ընկնելը մեկից մեկ էր։ Ինչու Սևանի դպրանոց մուտքը խուճապի մատնեց նրան, բայց մեկ շաբաթ անց անգամ ուժով նրան այնտեղից հանելն անհնար էր արդեն: Ինչու է նրա կյանքում առաջին տեղում ընտանիքը, հետո՝ հովվական ծառայությունը։ Ինչպիսի երևույթ է Մայր Աթոռն այնտեղ աշխատող հոգևորականի համար՝ լինելով վանք և հոգևոր վարչական կենտրոն միաժամանակ: Ինչպես կերակրել կարիքավորներին՝ հոգով ու մարմնով, երբ սոցիալական ծառայության մեջ ես: Հարցերի պատասխանները՝ Տ. Մարկոս քհն. Մանգասարյանի դիմանկարում:



- Հյուր՝ Հայկ Կիսեբլյան
Ինչպես եղավ, որ շատ բան ասող «Քեսաբ» արմատը նրա ազգանվան միջից կորավ և հոր անունն էլ Վարդանից Վասիլի փոխվեց: Ապրիլյան քառօրյային ինչով էր զբաղված նա «Հայդուկ» ջոկատի կազմում: Կյանքի ինչ հանգամանքների արդյունքում ձևավորվեց նրա քրիստոնեական աշխարհայացքը և նա պորտալարով կապվեց մայր Եկեղեցուն: Ինչ է տալիս նրան Քրիստոսի վարդապետությունը, և արդո՞ք ունի քրիստոնյայի համար այնքան անհրաժեշտ խաղաղության չափաբաժինն իր ներսում: Հարցերի պատասխանները՝ ֆոտոլրագրող Հայկ Կիսեբլյանի դիմանկարում:



Նա ռուսաստանաբնակ հայերից է, որն այս տարի ընտանյոք վերջնականապես հաստատվեց Երևանում: Ինչ կապ ունի դրա հետ վերջին իշխանափոխությունը: Շուրջ 20 տարի ապրելով օտարության մեջ՝ ինչպես կարողացավ պահպանել հայի իր տեսակը և չկտրվել «հայրենիք» պորտալարից: Խորհրդային տարիներին սրբապատկերներ փորագրող և խաչը համբուրող նրա հորն ինչու էին ծաղրում, և ինչպես հոր հավատն առ Աստված փոխանցվեց որդուն: Ինչու է եկեղեցի գնալը և հաղորդություն ստանալը համեմատում մոր կրծքից մանկան կերակրվելու հետ և ինչու չի հասկանում նրանց, ովքեր արդարացնում են իրենց՝ եկեղեցի չգնալը: Հարցերի պատասխանները՝ Արմեն Սահակյանի դիմանկարում:



- Հյուր՝ Արսեն Վարդանյան
12 տարեկան էր, երբ կորցրեց մորը: Գուցե դրանից հետո կորցրած ժպիտների փո՞ւնջն է փորձում հետ բերել, երբ կյանքում ամենից շատ կարևորում է ժպիտը: Դժվար չէ՞ դպրոցում հայոց լեզվի և գրականության միակ տղամարդ ուսուցիչը լինել: Երբ բարկանում է իրեն բարկացրած երեխայի վրա, ինչու է ձեռքը գրպանը տանում և որպես պատիժ ինչ է այնտեղից հանում: Ինչու է կարծում, որ ԱԱԾ-ը պիտի լրջագույնս զբաղվի հայոց լեզվի և գրականության թեստային հարցաշարով: Ինչ է հոգևոր Հայաստանը նրա համար, և ինչ դեր է նա այդտեղ հատկացնում Աստծուն ու եկեղեցուն: Հարցերի պատասխանները՝ երիտասարդ մանկավարժ Արսեն Վարդանյանի դիմանկարում:



- Հյուր՝ Էդգար Աղաբեկյան
Նրա ֆեյսբուքյան էջում ազդարարված Վահագնի ծնունդը ինչ կապ ուներ Խորենացուց մեզ հասած «Վահագնի ծնունդի» հետ: Ինչ է նրա համար հայրությունը որպես քրիստոնյայի: Տնտեսագետի իր աչքերով արդյո՞ք Աստվածաշունչը նաև բիզնես ձեռնարկ է: Կյանքի ի՞նչ հանգամանքների և մարդկանց է պարտական իր քրիստոնեական ձևավորված աշխարհայացքի համար և ինչու է համոզված, որ ազգովին մեզ երկրորդ դարձ է պետք: Հարցերի պատասխանները՝ տնտեսագետ Էդգար Աղաբեկյանի դիմանկարում:



Երբ 6-րդ դասարանում երազում էր հոգևորական դառնալ, ուղղակի համոզված էր, որ Գևորգյան ճեմարանը դեռևս երկու դար առաջ է փակվել: Ինչու ճեմարան ընդունվելիս թաքցրեց իր մկրտված չլինելը, և ինչ փոխեց ճեմարանը նրա կյանքում: Բանակային և բանտային ծառայության մեջ կարողացա՞վ մարդկանց որսորդ լինել: Երևանի ամենափոքրիկ եկեղեցուց մինչև Մեծ Բրիտանիայի թեմ ինչպե՞ս քարոզել նույն Քրիստոսին և աշխարհում օր օրի հալածական դարձող քրիստոնեությունը: Հարցերի պատասխանները՝ Տ. Նշան քհն. Ալավերդյանի դիմանկարում:



- Հյուր՝ Վահե Արսեն
Նրա բանաստեղծությամբ դրոշը մինչև այսօր ծածանվում է Ռոտերդամում: Նրա իսկ հայրենիքում փակի տակ դրված գիրքը քաղաքակա՞ն, թե՞ զուտ գրական դրդապատճառներով էր, որ դեմոկրատիայի այդ օրրանում ճանաչվեց տարվա լավագույն գիրք: Ինչպես է սոցիալ-քաղաքական կյանքը նա դարձնում պոեզիա: Ինչու է կարծում, որ մարդը վիճակ է: Ինչու է համարում, որ «Նարեկը» հայի պարականոն ավետարանն է: Ինչ փոխվեց նրա կյանքում, երբ ինքն այն աշխարհից վերադարձավ «Հիսուս Քրիստոս» անունը շուրթերին: Հարցերի պատասխանները՝ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե Արսենի դիմանկարում:



Նրա ազգատոհմում բժիշկներ չեն եղել, ոչ էլ մանկուց էր երազում բժիշկ դառնալ: Որոնք են նրա համար «բժիշկ-հիվանդ» իդեալական հարաբերությունները: Ինչպես վարվել հիվանդի հետ, եթե նա քեզ հանդիպած առաջին հիվանդը չէ, իսկ դու նրա կյանքում հայտնված առաջին բժիշկն ես: Այսքան տարի նրա գործը մարդկային սրտի հետ է: Ինչ է հասցրել իմանալ մարդու և նրա սրտի մասին: Որպես բժիշկ ունեցե՞լ է իր կյանքում հարցեր՝ ուղղված Աստծուն: Ինչ կարող է տալ հավատը մարդուն: Հարցերի պատասխանները՝ սրտաբան Արամայիս Նազարյանի դիմանկարում:

