Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:30 - Ուղիղ եթերում է՝ Տաթեվիկ Հայրապետյանը, 12:02 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ, 14:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ, 15:00 - Գրական ընտրանի, 16։00 - «Վեմի» արխիվից. հետադարձ հայացք, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Իմ Եկեղեցու պատմությունը, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Իմ Եկեղեցու պատմությունը, 22:00 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ), 23:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ (կրկնություն), 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:30 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը, 12:00 - Ակունք, 14։00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 15:00 - Իմաստություն Սողոմոնի, 16։00 - «Վեմի» արխիվից. հետադարձ հայացք, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Իմ Եկեղեցու պատմությունը, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Իմ Եկեղեցու պատմությունը, 22:00 - Ակունք (կրկնություն), 23:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն), 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 12:02 - Հոգեվոր զրույցներ (ուղիղ եթեր), 14:00 - Սուրբ Գրքի ներածություն, 15:00 - Գիրք առակաց, 16։00 - «Վեմի» արխիվից. հետադարձ հայացք, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 22:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 23:00 - Սուրբ Գրքի ներածություն, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:30 - Ուղիղ եթերում է՝ Տաթեվիկ Հայրապետյանը, 12:00 - Աշխարհայացք, 14:00 - Արվեստի երանգներ, 15։00 - Գիրք Սաղմոսաց Դավթի, 16։00 - «Վեմի» արխիվից. հետադարձ հայացք, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 22:00 - Աշխարհայացք (կրկնություն), 23:00 - Արվեստի երանգներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:30 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը, 12:00 - Հայելի, 14:00 - Սիրաքի գիրքը, 15:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Հայելի (կրկնություն), 23:00 - Սիրաքի գիրքը, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 11:00 - Մեծ գաղափարներ, 12:00 - Ոսկեփորիկ, 13:00 - Արվեստի երանգներ, 14:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ (կրկնություն), 15:00 - Գրական ընտրանի (կրկնություն), 16:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն), 17:00 - Հայելի (կրկնություն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Ոսկեփորիկ, 23:00 - Մեծ գաղափարներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
ծրագրեր
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 18:00, 24:02
Երեքշաբթի 18:00, 24:02
Չորեքշաբթի 18:00, 24:02
Հինգշաբթի 18:00, 24:02
Ուրբաթ 18:00, 24:02
Շաբաթ 18:00, 24:02
Կիրակի 18:00, 24:02
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Չորեքշաբթի 19:00, 21:00
Հինգշաբթի 19:00, 21:00
«Զատիկ» մանկական հաղորդաշար
Երեքշաբթի 12:00, 22:00
Չորեքշաբթի 04:00
Կիրակի 02:00, 14:00
Ակունք
Աղոթքներ
Երեքշաբթի 09:30
Ուրբաթ 09:30
Անակնկալ հանդիպում
Հինգշաբթի 12:00, 22:00
Ուրբաթ 04:00
Կիրակի 22:00
Աշխարհայացք
Հինգշաբթի 14:00, 23:00
Ուրբաթ 03:00
Շաբաթ 13:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 15:00
Հինգշաբթի 02:00
Գիրք առակաց
Հինգշաբթի 15։00
Ուրբաթ 02։00
Գիրք Սաղմոսաց Դավթի
Երկուշաբթի 15:00
Երեքշաբթի 02:00
Շաբաթ 15:00
Գրական ընտրանի
Երկուշաբթի 02:00
Ուրբաթ 15:00
Կիրակի 15:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երկուշաբթի 19:00, 21:00
Երեքշաբթի 19:00, 21:00
Իմ Եկեղեցու պատմությունը
Երեքշաբթի 15:00
Չորեքշաբթի 02:00
Իմաստություն Սողոմոնի
Երեքշաբթի 14։00, 23:00
Չորեքշաբթի 03։00
Շաբաթ 16:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 14:00, 23:00
Երեքշաբթի 03:00
Շաբաթ 14:00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Ուրբաթ 12:00, 22:00
Շաբաթ 03:00, 17:00
Հայելի
Ուրբաթ 19:00, 21:00
Շաբաթ 19:00, 21:00
Կիրակի 19:00, 21:00
Հեքիաթի ժամ
Չորեքշաբթի 12:02, 22:00
Հինգշաբթի 04:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Երեքշաբթի 04:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Շաբաթ 11:00, 23:00
Կիրակի 04:00
Մեծ գաղափարներ
Շաբաթ 12:00, 22:00
Կիրակի 03:00, 23:00
Ոսկեփորիկ
Ուրբաթ 14:00, 23:00
Շաբաթ 04:00
Սիրաքի գիրքը
Չորեքշաբթի 14:00, 23:00
Հինգշաբթի 03:00
Շաբաթ 02:00
Կիրակի 13:00
Սուրբ Գրքի ներածություն
Նախաձեռնություններ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ Արտադրանք
Հեղինակ` Արաքս Պողոսյան
Հաղորդման ժամանակացույց
Հինգշաբթի - 12:00, 22:00
Ուրբաթ - 04:00
Կիրակի - 22:00
Կապ
araks@vem.am
Աշխարհայացք

Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

Բաժանորդագրվել
1/1
19 Ապրիլ Դիմանկար. Արթուր Միկոյան

Կարո՞ղ է լույսը օտար լինել: Ինչու է  նրա գրական հերոսն իրեն Աստծո սպասավոր համարում կամ թափառական մեկը, ով փնտրում է իր հոգու տունը։ Ինչու է գրականությունը նրա համար հոգևոր գործունեություն և գրողն էլ, եթե նա ձգտում է  հոգևոր առաջընթացի, փրկված գրող: Ինչու են նրա վեպում կանայք սարսափելի արարածներ: Որն է ճշմարիտ բարին, և ինչու են, կենդանի Աստծուն շրջանցելով, մարդիկ ստեղծում իրենց աստվածները, որոնք երբեք էլ չեն գոհացնելու մարդկանց: Հարցերի պատասխանները՝ երիտասարդ գրող Արթուր Միկոյանի դիմանկարում:

 

1/1
1/1
12 Ապրիլ Դիմանկար. Բաբկեն Չոբանյան
  • Հյուր՝ Բաբկեն Չոբանյան

Ինչպես Փոքրիկ իշխանը նրա կյանքում դարձավ առաջին մեծ տեքստը և ստիպեց իր հետ հաշվի նստել: Ինչ մնաց նրան այդ տեքստից, որ դարձավ աշխարհայացք: Ինչպես պատահեց, որ նրա կյանքի առաջին բեմը եկեղեցու խորանը դարձավ։ Գուցե դա՞ էր պատճառը, որ այդպես էլ չինտեգրվեց եկեղեցում՝ իր  բուն իմաստով: Ամենաազդեցիկը գրքերից՝ համբուրելու աստիճան,  «Ոճիր և պատիժն» էր: Ինչո՞ւ: Ինչով են պայմանավորված նրա ձայնում առկա ինտելեկտը, լրջությունը և դրամատիզմը: Ինչ ասել է ինտելեկտուալ դերասան: Ինչու նրա սիրած թեմաներից է «Հայրեր-որդիներ կոնֆլիկտը», և ինչպիսի հայրենիք կուզեր փոխանցել իր զավակներին: Հարցերի պատասխանները՝ դերասան Բաբկեն Չոբանյանի դիմանկարում:

1/1
1/1
05 Ապրիլ Հավատի խնդիրը փիլիսոփայության մեջ
  • Դավիթ Աքելյան
  • Տ. Նշան քհն. Ալավերդյան

Ինչպես է սահմանվում հավատը փիլիսոփայության և քրիստոնեության մեջ, և ինչով են տարբերվում այդ սահմանումներն իրարից: Ինչու էր գրող, փիլիսոփա Ալբեր Քամյուն մարդուն համարում կրոնական արարած: Մարդու համար արժանապատիվ է հավատալ ինչի՞ն և ո՞ւմ: Արդյո՞ք կրոնական հավատը հավատի միակ հավաստի ու իրական դրսևորումն է: Ինչ ասել է գիտական հավատ: Ինչու էր քիչ բանից զարմացող փիլիսոփա Կանտին այնուամենայնիվ զարմացնում երկու բան՝ աստղազարդ երկինքը նրա գլխավերևում և բարոյական օրենքը նրա ներսում: Հարցերին անդրադառնում են ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետի ուսանող Դավիթ Աքելյանը և Տ. Նշան քհն. Ալավերդյանը:

 

1/1
1/1
29 Մարտ Եղել եմ աթեիստ, հետո՝ քրիստոնյա, հետո՝ հեթանոս, իսկ հիմա պարզապես որոնող եմ

Հյուրեր՝

  • Արծրուն Պեպանյան
  • Տ. Նշան քհն. Ալավերդյան

Նա այս անգամ հանդես է գալու ոչ թե որպես գրող կամ հրապարակախոս, այլ պարզ որոնող: Մարդը, ով ժամանակին եղել է աթեիստ, հետո՝ քրիստոնյա, հետո՝ հեթանոս, ի՞նչ կարող է որոնել այսօր: Ի՛նչը նրան չբավարարեց աթեիզմի մեջ, որ հետո դարձավ քրիստոնյա. ի՛նչը նեղ եկավ քրիստոնեության մեջ, որ հետո դարձավ հեթանոս: Եվ ինչու հեթանոսի թիկնոցով էլ իրեն պաշտպանված չզգաց: Ինչու նրա վեպում Ջորդանո Բրունոն այդպես էլ չկարողացավ ասել խելքին փչածը: Եվ վերջապես ի՛նչ տեսլականի շուրջ պետք է միավորել ազգին հայոց: Թեման քննարկում են գրող, հրապարակախոս Արծրուն Պեպանյանը և Տ. Նշան քհն. Ալավերդյանը:

1/1
1/1
22 Մարտ Դիմանկար. Դավիթ Հակոբյան

Նա իր կյանքում հասցրել է երկու հանճարեղ բեմադրություն անել: Իր ուսանողների մոտ երբ ուզում է ինքն իրենից մեջբերում անել, ասում է՝ Սոկրատն ասել է, իսկ երբ ուզում է Սոկրատին մեջբերել, ասում է՝ պապս ասում էր: Ինչո՞ւ: Ինչու է կարծում, թե թատրոնը միայն ներկա ունի, և դերասանն էլ մի բան է, որ կարող է երբեմն սեռ չունենալ:
Ինչու սեղանի շուրջ նրա շրջապատում բոլորը, նրանից սկսած, ասում են. «Աստվա՛ծ, ների՛ր Հակոբյանի բոլոր մեղքերը»: Վերջապես երբ է գրելու «Ավետարան ըստ իմ տատի» գիրքը: Հարցերի պատասխանները՝ բեմադրիչ, դերասան Դավիթ Հակոբյանի դիանկարում:

1/1
1/1
15 Մարտ Դիմանկար. Վահե Յան

Նա իր ազգանունից թողել է «–յան»-ը: Դա որևէ կապ ունի՞ հինարևելյան ին-յան նախասկիզբների հետ: Նա բեմադրել է «Ջոնաթան Լիվինգստոն ճայը», «Կալիգուլան» և «Ռնգեղջյուրը»: Ինչու ժամանակակից գրականության հերոսը, չնայած որ էլի մարդն է, բայց պայմանով, որ վերածվի կա՛մ ուտիճի, կա՛մ ռնգեղջյուրի, կա՛մ մի ամբողջ անասնաֆերմայի: Ինչու  է ստեղծագործողի իր տեսակը համարում մեռնող տեսակ: Տերունական աղոթքն ամենապարտավորեցնող տեքստն էր, որ հանրայնացվեց նրա կողմից՝ նրա ընթերցմամբ: Կա՞ մի բան, նրա կարծիքով, որ դուրս է մնացել այդ աղոթքից: Հարցերի պատասխանները՝ կինոռեժիսոր Վահե Յանի դիմանկարում:

 

1/1
1/1
08 Մարտ Դիմանկար. Էդգար Գյանջումյան
  • Հյուր՝ Էդգար Գյանջումյան

Նա այն քիչ տղաներից էր, որ դպրոցում շատ լավ էր սովորում: Արդյունքում ավարտեց երեք  բուհ: Նրանից չստացվեց մաթեմատիկոս և միջազգայնագետ, այլ երաժիշտ: Ինչո՞ւ: Ինչպես եղավ, որ իր երաժշտական կարիերայի գագաթնակետին հայտնվեց կյանքի և մահվան եզրագծին, որտեղից դուրս եկավ «Հավատա և աղոթիր» կարգախոսով և հասկացավ, որ այլևս չի կարող ապրել առանց Սիրո: Հարցերի պատասխանները՝ երաժիշտ, երգահան Էդգար Գյանջումյանի դիմանկարում:

 

1/1
1/1
01 Մարտ Դիմանկար. Գառնիկ Հարությունյան

Նա այն քչերից է, որ առաջին հայտով է ընդունվել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետ: Ասել է, թե ընտրությունը գիտակի՞ց էր: Ինչու նախկինում «աստվածաբան» կարող էր կոչվել միայն եկեղեցու վարդապետը, իսկ այսօր՝ մինչև իսկ աթեիստը, եթե աստվածաբանություն է ուսումնասիրում: Որոնք էին հերձվածողների՝ ուղղադավանությանը վերադարձի կանոններն ըստ «Կանոնագիրք հայոց»-ի, և որոնք են ժամանակակից աղանդների՝ իրենց շարքերում մարդ ներգրավելու նորագույն մեթոդները: Հարցերի պատասխանները՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող, աստվածաբան Գառնիկ Հարությունյանի դիմանկարում:

1/1
1/1
22 Փետրվար Դիմանկար. Շահանե Հարությունյան

Ով էր նա մինչև Շահանե դառնալը: Ինչ փոխեց Եսենինը նրա կյանքում: Ինչ է տալիս նրան եկեղեցում ամեն կիրակի երգելը, և ինչու եկեղեցուց դուրս նրան երբեք չեք բռնեցնի երգելիս: Աստվածաբանությունը նրա մասնագիտությունն է, բայց ինչու միայն տնից դուրս: Ինչպես ճանաչել ուղղափառ պատկերագրությունը ոչ ուղղափառից: Նրա կարծիքով՝ ինչու են անհրաժեշտ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան՝ և դասերը «Հայր մեր»-ով սկսելը: Հարցերի պատասխանները՝ աստվածաբան, Սբ Գայանե եկեղեցու երգչուհի Շահանե Հարությունյանի դիմանկարում:

1/1
1/1
15 Փետրվար Դիմանկար. Զավեն Ոսկանյան

Ինչու է նա իր ֆեյսբուքյան էջում գրվում Զավեն հաջի Ոսկանյան: Եկեղեցու հետ որևէ առնչություն չունեցած պատանին ինչպես հայտնվեց Երուսաղեմի հոգևոր վարժարանում: Ով նրան հետ պահեց կուսակրոնություն ընդունելու մտքից: Դժվար չէ՞ սեփական ընտանիքում ունենալ կին աստվածաբան: Ինչու է կարևորում գիտնական հոգևորականի տեսակը: Ինչու չի սիրում ավելորդ հարցերով ծանրաբեռնել Աստծուն: Հարցերի պատասխանները՝ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Զավեն սարկավագ Ոսկանյանի դիմանկարում:

1/1
1/1
08 Փետրվար Դիմանկար. Խաչիկ դպիր Վարդանյան
  • Հյուր՝ Խաչիկ դպիր Վարդանյան

Նրա մասին մտերիմներն իրենց մեջ ասում են «եպիսկոպոսի շարժիչով դպիր»: Ինչու է նա համառում դպրության մեջ և չի  ուզում բարձրանալ հոգևոր աստիճաններով: Նրա մանկության բակում ինչպես էին կարողանում տեղավորվել աղանդավորական ճամբարն ու Սուրբ Մարիանե եկեղեցին: Ծեսին կապվածությո՞ւնն էր, որ նրան տարավ Երուսաղեմ: Կուսակրոն վանականի ներսով ու դրսով դպիրն ինչ էր անում Տաթևի վանքում տարիներ շարունակ և ինչ է անում Ամբերդում այսօր: Հարցերի պատասխանները՝ Ամբերդի հոգևոր տեսուչ Խաչիկ դպիր Վարդանյանի դիմանկարում:

 

1/1
1/1
01 Փետրվար Դիմանկար. Արմինե Վահանյան
  • Հյուր՝ Արմինե Վահանյան

Նրա ծնողները գենետիկներ էին մի երկրում, որը  գենետիկան բուրժուական գիտություն էր համարում: Տարիներ անց նա ընտրեց հոգեբանությունը՝ դարձյալ «բուրժուական» որակված մի ոլորտ: Ի՞նչ հիմնավորմամբ էին գիտության այս երկու ճյուղերը պիտակավորվում խորհրդային հասարակարգում: Ո՞րն էր նրա կյանքի «ամենահամեղ» տոնածառը: Նրա կյանքում ե՞րբ և ինչպե՞ս հանդիպեցին իրար հավատն առ Աստված և հոգեբանությունը: «Քրիստոնյա հոգեբանը» հոգեբանի ի՞նչ տեսակ է: Եկեղեցին ունի՞ նման հոգեբանների հետ համագործակցության կարիք: Հարցերի պատասխանները՝ հոգեբան Արմինե Վահանյանի դիմանկարում:

1/1
1/1
25 Հունվար Դիմանկար. Մարիամ Հարությունյան
  • Հյուր՝ Մարիամ Հարությունյան

Նա այս քաղաքից չէր, բայց հիմա քաղաքն իրենն է դարձրել: Իսկ ինչու քաղաքը այդպես էլ չի կերպավորվում նրա պոեզիայում: Ինչու է վիրավորվում, երբ ասում են՝ ո՞նց կարող է քեզ պես լավ աղջիկը բանաստեղծություններ գրել: Երբ է գալու նրա «այլմոլորակցին»: Ճի՞շտ է, որ պոեզիային խելքը տված աղջիկների կյանքում ուշանում է այդ այցելությունը: Արևի շողի՞ն պաշտելն է մարդուն առավել սազական, թե՞ շողը ստեղծողին: Ժամանակին բեմից էր շարական երգում, հիմա՝ մենակ, մեկուսի: Ինչո՞ւ: Որոնք են եղել նրա 21 տարիների կուռքերը, որոնց նա հերթով կոտրել է: Ինչ է ուրացումը նրա համար և ինչու է միշտ «Գառնուկը» ներում մեզ: Ինչու Նոր պատվիրան տալու կարիք այլևս չկա: Հարցերի պատասխանները՝ երիտասարդ ստեղծագործող Մարիամ Հարությունյանի դիմանկարում:

1/1
1/1
18 Հունվար Դիմանկար. Ռաֆայել Մանուկյան
  • Հյուր՝ Ռաֆայել Մանուկյան

Քանդակելը նրա մոլուցքն է, արարմանը մասնակցության ձևը: Իսկ ի՞նչ է արարումը նրա համար: Իսկ լճացո՞ւմը, որից այդքան վախենում է: Ինչո՞ւ է նրա մոտ փիղը լարի վրա: Ի՞նչ զգաց, երբ իր գործերը Դալիի և Պիկասոյի գործերի հետ ցուցադրվեցին: Ովքե՞ր էին նրա մեկենասները, և ինչո՞ւ է հայոց մեջ մեկենասության հարցը միշտ բաց մնում: Կարո՞ղ է մարդու մենությունը ծառայել իր իսկ փրկությանը: Այսպես որ գնա, ովքե՞ր կմնան գնացքի նրա վագոնում, երբ գնացքը հասնի վերջին կայարանին: Հարցերի պատասխանները՝ քանդակագործ Ռաֆայել Մանուկյանի դիմանկարում:

1/1
1/1
11 Հունվար Աղերսներ պատմական և ժամանակակից աղանդների միջև
  • Հյուր՝ Աշոտ Մանուչարյան

Աղանդ, հերձված, հերետիկոսություն: Ինչպես կողմնորոշվել՝ որ դեպքում որի հետ գործ ունենք: Ինչ աստվածաբանական և դավանաբանական դրույթներ էին առաջադրում հիմնական պատմական աղանդները, և ինչպես են դրանք դրսևորվում ժամանակակից աղանդների գործելաոճի և դավանաբանության մեջ: Ինչպես հայ մարդուն կրթել, որպեսզի նա չընկնի հոգեորսների ձեռքը:

1/1
1/1
28 Դեկտեմբեր Դիմանկար. Հայկ Հակոբյան

1988-ի ազգային զարթոնքը և երկրաշարժը լուրջ շարժառիթներ էին նրա լույս աշխարհ գալու համար: Ինչպե՞ս նա հայտնվեց աստվածաբանության ֆակուլտետում, և ինչպե՞ս լրջացան նրա հետաքրքրությունները հենց այդ ոլորտում: Ի՞նչ էր պարոնտերությունը և ո՞վ էր պարոնտերը միջնադարյան Հայաստանում: Ինչպե՞ս էին քավվում մեղքերը հայոց մեջ: Ինչո՞ւ մեր Եկեղեցին չուներ սրբադասման կանոն, իսկ ժողովրդին դա բնավ չէր խանգարում ճանաչելու իր սրբերին: Չնայած իրեն արժանի չի համարում հոգևորական դառնալու, բայց որդուն այդ դերում տեսնելուն դեմ չէ: Ինչո՞ւ նրա և Աստծո միջև հարցեր չկան, և իր աշխարհայացքով արդյո՞ք չի դժվարանում շփվել շրջապատի հետ: Հարցերի պատասխանները՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող Հայկ Հակոբյանի դիմանկարում:

1/1
1/1
21 Դեկտեմբեր Դիմանկար. Լուսինե Ավետիսյան
  • Հյուր՝ Լուսինե Ավետիսյան

Նա գրաբարագետ է, բայց նրա կերպարի ամբողջական նկարագրի համար ճիշտ կլիներ նաև ասել՝ գրաբարագիր, գրաբարախոս: Ի՞նչ իմաստ է դնում մեր ծիսական լեզվով գիտական զեկույց, բանաստեղծություն գրելու մեջ:  Եվ ինչո՞ւ են նրա բոլոր գրառումները դասական ուղղագրությամբ: Ինչո՞ւ է համոզված, որ հնարավոր է վերակենդանացնել գրաբարը և մաշտոցյան ուղղագրությունը: Դոնքիշոտյան կռիվ չէ՞ հողմաղացների հետ նրա այս կռիվը ներկա պրագմատիկ ժամանակներում, և մարտը շահելու նրա կռվանները որո՞նք են: Ո՞վ է Աստված նրա համար, և ինչպիսի՞ն են նրա հարաբերություններն Աստծո հետ: Հարցերի պատասխանները՝ գրականագետ, գրաբարագետ Լուսինե Ավետիսյանի դիմանկարում:

 

1/1
1/1
14 Դեկտեմբեր Դիմանկար. Գրիգոր Բրուտյան
  • Հյուր՝ Գրիգոր Բրուտյան

Նրա հիմնական աշխատավայրը և բնակության վայրն այնտեղ է, որտեղից երկինքն ամենամոտն է երկրին, գոնե հայոց երկրում, և ոչ մի տեղ աստղերն այնքան չեն ուսումնասիրվել, որքան այդտեղ: Աստղերին այդքան մոտ ապրելն ի՞նչ  է տվել ու տալիս նրան: Իր համար աստղերն էր ուսումնասիրում, ինչո՞ւ հանկարծ դուրս եկավ տոմարի հետքի վրա: Նրա նախնիները զբաղվել են նույն այն գործով, ինչով Աստված, երբ արարում էր Ադամին: Որտեղի՞ց նրա մեջ հոգևորի հանդեպ այդ անհատնում ախորժակը: Ինչու է կարծում, որ եկեղեցու գործառույթը պիտի լինի զբաղվելը կյանքի բոլոր ոլորտներով: Այս և այլ հարցերի պատասխանները՝ աստղաֆիզիկոս, տոմարագետ Գրիգոր Բրուտյանի դիմանկարում:

 

1/1
1/1
07 Դեկտեմբեր Թեմա՝ Դիմանկար. Կարինե Դանիելյան
  • Հյուր՝ Կարինե Դանիելյան

Նրա դեպքում, որպեսզի գանք վերջից, պիտի սկսենք սկզբից: Ինչ պատահեց նրա հետ տասնյակ տարիներ առաջ վիրահատական սեղանին, երբ այս աշխարհից գնաց որպես խոր աթեիստ և վերադարձավ որպես խոր հավատացյալ: Ինչու որոշեց կյանքը նվիրել բնապահպանությանը: Ինչու նախարարական պորտֆելը նրա համար չէր, և ինչով էին պայմանավորված նրա երեքանգամյա հրաժարականները: Ինչու է կարծում, որ աշխարհում կմնան միայն բարոյական ազգերը: Եվ ինչ էին ասում նրան փշե լուսապսակով մարդու աչքերը: Այս և այլ հարցերի պատասխանները՝ բնապահպան Կարինե Դանիելյանի դիմանկարում:

1/1
1/1
30 Նոյեմբեր Դիմանկար. Հրայր Ճեպեճյան
  • Հյուր՝ Հրայր Ճեպեճյան

Ծնունդով լիբանանցի է և իր ամբողջ կյանքն անցկացրել է մշակութային բազմազանության, ազգային և կրոնական տարբեր պատկանելություն ունեցող մարդկանց մեջ: Նրա կարծիքով՝ ինչպես է հաջողվում արաբական աշխարհում պահպանել մշակութային, կրոնական և ազգային ինքնության տարբերություններով   մարդկանց համակեցությունը, ինչը հանդուրժողականություն քարոզող ժողովրդավար Եվրոպային այդպես էլ չի հաջողվում: Ինչպես պատահեց, որ Արաբական ծոցի Աստվածաշնչյան ընկերության ընդհանուր քարտուղարի պատասխանատու պաշտոնը մինչև այսօր վստահվեց ազգությամբ հայ լիբանանցուն: Որն է այդ ընկերության առաքելությունը: Որոնք են, նրա կարծիքով, հասարակությունը քրիստոնեացնելու ժամանակակից ուղիները: Այս և այլ հարցերի պատասխանները՝ Արաբական ծոցի Աստվածաշնչյան ընկերության ընդհանուր քարտուղար, դոկտոր Հրայր Ճեպեճյանի դիմանկարում:

 

1/1
1/1
23 Նոյեմբեր Դիմանկար. Շուշանիկ Թամրազյան

Ոլորտը, որտեղ փորձում է ինքնաբացահայտվել նա, արդեն հերկած ոլորտ էր նրա պապի և հոր կողմից: Ոլորտի հայտնիների ընտանիքից լինելն ավելի շատ օգնե՞լ, թե՞ խանգարել է նրան կայանալու: 19 տարեկան էր, երբ մեկնեց Ֆրանսիա՝ ուսանելու, և նույն տարի էլ ստացավ Ֆրանսիայի ազգային ակադեմիայի ճարտասանության մրցույթի գլխավոր մրցանակը: Ինչպես դա նրան հաջողվեց: Ինչու Միլան Կունդերայի «Գոյության անտանելի թեթևությունը» վեպը նրա թարգմանական գրչի տակ դարձավ «Կեցության անտանելի թեթևությունը»: Ինչու էր, նրա կարծիքով, Կունդերան մինչև մարդու 30 տարեկան դառնալը կարևորում Աստվածաշունչ կարդալը: Ինչ կարող է սերն անել մարդու հետ: Սերը կարո՞ղ է «Օտարին» դարձնել «Մերձավոր»: Հարցերի պատասխանները՝ գրող, թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանի դիմանկարում:
 

1/1
1/1
16 Նոյեմբեր Դիմանկար. Անահիտ Թոփչյան
  • Հյուր՝ Անահիտ Թոփչյան

Խորհրդահայ հայտնի դերասանուհին այսօր էսսեների և վեպերի հեղինակ է նաև: Նրա գրական հերոսները նույնքան խաղարկային են, որքան բեմի վրա խաղացած նրա  դերերը: Ինչն է մնում դերասանից նրա իսկ ստեղծած գրականության մեջ: Օտարության մեջ չխելագարվելու համար փրկօղա՞կ դարձավ նրա համար գրելը: Ինչու է նրա գրականությունը մենախոսությունների շարք, և չի՞ կարծում, որ ամբողջ պոստմոդեռն արվեստն է այսօր ինքնին վերածվել մենախոսության, որովհետև արդեն վաղուց չի կայանում երկխոսությունը: Ինչ են անհետացումն ու արտաքսումը նրա հերոսների համար, և ինչու է կարծում, որ Ադամի և Եվայի արտաքսումից հետո այսուհետ ամբողջ մարդկությունն է արտաքսյալ և անհնար է դրախտ վերադարձը: Ինչու սկսեց բռնել եկեղեցի տանող ճանապարհը, և արդյո՞ք դա հենց կորուսյալ դրախտ վերադարձի ճանապարհը չէ: Նա միայն ստորագրում է իր գրած գրքերի՞ տակ, թե՞ նաև իր ապրած կյանքի:  Հարցերի պատասխանները՝ դերասանուհի, արձակագիր Անահիտ Թոփչյանի դիմանկարում:  

 

1/1
1/1
09 Նոյեմբեր Քրիստոնեության հաղթանակը «Սասնա ծռեր» էպոսում
  • Հյուր՝ Սեդա Տոնոյան

Բազմաթիվ հետազոտողներ, ի թիվս որոնց՝ Մանուկ Աբեղյանը,  նշել են քրիստոնեական աշխարհայացքի և բարոյականության զգալի ազդեցությունը մեր էպոսի վրա: Որոնք են «Սասնա ծռերում» հիմնական քրիստոնեական խորհուրդները: Որն է մեր էպոսի քրիստոնեական արժեհամակարգը, որ դրսևորվում է որպես բարոյական նորմերի համալիր: Քրիստոնեության ժողովրդական ընկալումն ինչպես է երևում էպոսում և ինչով է տարբերվում եկեղեցական դոգմատիկ քրիստոնեությունից: Հարցերի շուրջ զրուցում ենք Հայ-ռուսական սլավոնական համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոս Սեդա Տոնոյանի հետ:

 

1/1
1/1
02 Նոյեմբեր «Սասնա ծռերը»՝ այլ էպոսների լույսի ներքո
  • Ազատ Եղիազարյան

Ծաղկաձորում հոկտեմբերի 11-ից 13-ը անցկացվեց «Հայկական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը» թվով 5-րդ միջազգային գիտաժողովը: Այսպիսի գիտաժողովները հարստացնո՞ւմ են էպոսագիտության ոլորտը նոր մոտեցումներով կամ բացահայտումներով, թե՞ ձևական բնույթ են կրում:  Ինչպիսի՞ն է «Սասնա ծռեր» էպոսը հնդկական, իրանական, կովկասյան էպոսների լույսի ներքո: Այս իմաստով ի՞նչն է մեր էպոսի համար առանձնահատուկ, տիպական: Գիտաժողովի արդյունքներն ամփոփում ենք Հայ-ռուսական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, էպոսագետ Ազատ Եղիազարյանի հետ զրույցում:

1/1
Էջ 1 2 3 4
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49