Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Մենք այսօր էլ ամբողջությամբ չենք գիտակցում անկախության գինը և ռուսամետ ենք կամ արևմտամետ… Այսօր էլ մեր հասարակության մեջ կան շերտեր, որոնք դեռ չեն կարողանում հասկանալ՝ թե՛ այն ժամանակ, թե՛ 1991-ին մենք ցանկանո՞ւմ էինք անկախանալ, թե՞ անկախությունը մեզ պարտադրվեց: Թվում է, թե 1991-ին մարդիկ մեքենաբար են կողմ քվեարկել Անկախության հռչակագրին: Այսօր էլ հարցերի հարցը նույնն է՝ հայ ազգին անկախ պետականություն պե՞տք է, թե ոչ: Եթե պետք է, ապա ինչո՞ւ է մեր ժողովուրդը խոշոր հաշվով այսքան օտարամետ…
- Վլադիմիր Հարությունյան



Ժողովրդական ավանդական խոսք կա. «Սեպը սեպով են հանում»: Եթե ժամանակին ականջալուր լինեինք այս իմաստնությանը, թույլ չէինք տա, որ այդ սեպը խրեին մեր հայրենիքի մարմնի մեջ, ու այսպես չէինք մոլորվի… Ժամանակները շատ բարդ էին, հասկանալի է, բայց մենք մեր ձեռքով իրականացրինք օտարների նպատակները՝ ինքնակործանման ճանապարհով… Մյուս կողմից էլ՝ ժամանակները միշտ են բարդ ու խառնակ՝ քաղաքագիտություն չունեցող, դիվանագիտություն չունեցող, ազգային ծրագիր չունեցող հանրությունների համար, և անհեթեթ ու պարզապես ծիծաղելի է նման դեպքերում ուրիշներին մեղադրելը…
- Վլադիմիր Հարությունյան



Այն, ինչ տեղի ունեցավ Խորհրդային Միությունում ստալինյան բռնապետության օրոք, վերացականորեն վերագրվեց երկրում ստեղծված անհատի պաշտամունքին: Ասես Ստալինը միակ հրեշն էր այդ միջավայրում, իսկ նրան շրջապատողներն անմեղ գառներ էին… Իրականում «անհատի պաշտամունք» արտահայտությամբ փորձեցին մեղքը բարդել մի որոշակի անհատի վրա՝ պատասխանատվությունից ազատելով կոմունիստական կուսակցությանն ու նրա վարչախմբին:
Իսկ վարչակարգը դաժան էր իր ծննդյան իսկ պահից…
- Հարություն Մարության



Կովկասցի թաթար կոչվող հանրությունը «քաղաքակրթական» հատուկ առաքելություն ունի, առաքելություն, որը նա ամեն օր է իրականացնում: Բնիկների մշակութային հետքերը երկրի երեսից ջնջելը, այսինքն՝ այդ ժողովուրդների պատմամշակութային անձնագրերը ոչնչացնելը, սեփական էթնիկ հանրության համար պատմաշինարարությամբ զբաղվելը դրանց ինքնահաստատման միակ ուղին է: Այն, ինչ Հայաստանի արևելյան հատվածում ժամանակին չհասցրեց անել օսմանցի թուրքը, շարունակեց և շարունակում է ադրբեջանցի թուրքը…
Պանթուրքիզմի ցնդաբանությունը նրա հետևորդներին դարձրել է գաղափարագար…
- Սամվել Կարապետյան



99 տարի առաջ՝ այս օրերին, Երևանի մատույցներում հայ ժողովուրդը կենաց ու մահու կռիվ էր մղում թուրքական կանոնավոր բանակների դեմ: Մայր հողի վրա ծվարած հայության վերջին բեկորները բռնցքվել էին Արարատյան դաշտում:
Երիտթուրք բորենիները չէին բավարարվել Արևմտյան Հայաստանի հայապարպմամբ. նրանք Հայաստանի արևելյան հատվածում նույնպես հրեշավոր ծրագրեր ունեին իրագործելու, և 1918 թվականը, նրանց կարծիքով, ամենահարմար ժամանակն էր: Խախտելով 1917 թ. դեկտեմբերի 5-ի Երզնկայի հաշտության զինադադարը՝ թուրքական բանակը 1918-ի հունվարի 28-ին սկսեց ռազմական գործողությունները: Աշխարհաքաղաքական կացությունը հօգուտ Թուրքիայի էր, վերջինս ուներ Գերմանիայի պես դաշնակից… Ռուսական Կովկասյան ռազմաճակատը կազմալուծվել էր…
- Ռաֆայել Թադևոսյան



99 տարի առաջ՝ այս օրերին, Երևանի մատույցներում հայ ժողովուրդը կենաց ու մահու կռիվ էր մղում թուրքական կանոնավոր բանակների դեմ: Մայր հողի վրա ծվարած հայության վերջին բեկորները բռնցքվել էին Արարատյան դաշտում:
Երիտթուրք բորենիները չէին բավարարվել Արևմտյան Հայաստանի հայապարպմամբ. նրանք Հայաստանի արևելյան հատվածում նույնպես հրեշավոր ծրագրեր ունեին իրագործելու, և 1918 թվականը, նրանց կարծիքով, ամենահարմար ժամանակն էր: Խախտելով 1917 թ. դեկտեմբերի 5-ի Երզնկայի հաշտության զինադադարը՝ թուրքական բանակը 1918-ի հունվարի 28-ին սկսեց ռազմական գործողությունները: Աշխարհաքաղաքական կացությունը հօգուտ Թուրքիայի էր, վերջինս ուներ Գերմանիայի պես դաշնակից… Ռուսական Կովկասյան ռազմաճակատը կազմալուծվել էր…
- Ռաֆայել Թադևոսյան



Մոտավորապես մեկ տարի առաջ «Ակունքի» եթերում առաջին անգամ խոսել ենք 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի մեր մտավորական երախտավորներից մանկավարժ, լեզվաբան և հայագետ Գրիգոր Վանցյանի կյանքի ու գրավոր ժառանգության մասին: Հրատարակվել էր նրա գրավոր ժառանգությունը՝ «Երկերի ժողովածուն»՝ երկու հատորով: Վերջերս էլ տպագրվել է «Ուսումնասիրություններ և հրապարակումներ» հատորը, որտեղ ամփոփված են նրա կյանքին ու ստեղծագործությանն առնչվող գործերը՝ գրախոսականներ, նամակներ, հեռագրեր, կենսագրական համառոտ տեղեկություններ, մահախոսականներ, աղբյուրագիտական տեղեկություններ, ուսումնասիրություններ, այլևայլ նյութեր: Առանձնապես ուշագրավ են Հովհաննես Թումանյանին նրա հասցեագրած նամակները, որոնք տպագրվել են առաջին անգամ:
- Վահե Սարգսյան



ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական թանգարանի առօրյան բավական աշխույժ է: Բայց տարվա մեջ մեկ օր՝ Մայիսի 9-ը, թանգարանի և հուշահամալիրի այցելուների համար աստեղային է: Մայիսի 9-ը Մեծ հայրենականում տարած հաղթանակի օրն է, հաղթանակ, որը նաև մենք ենք կերտել՝ անասելի ծանր գնով, և ապահովել մեր գոյության իրավունքը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում:
Մայիսի 9-ի խորհուրդը 50 տարի անց սրբացրեց Արցախյան պատերազմի հաղթական սերունդը՝ ազատագրելով անառիկ Շուշին: Այդ օրը նաև եռատոն ենք նշում: Մայիսի 9-ը Շուշիի ազատագրման, Արցախի Պաշտպանության բանակի ու Երկրապահ կամավորականների միության օրն է:
- Ավագ Հարությունյան



Եվրոպայում հրեաների, սլավոնների, ազգային և որոշ այլ փոքրամասնությունների զանգվածային ոչնչացումը Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստների ծրագիրն էր, որը պետությունն իրականացնում էր իր բանակի միջոցով, հիմնականում՝ գազախցիկներում: Իսկ Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ վայրերում հայերի ոչնչացմանը լծվել էր կայսրության պետական մեքենան՝ իր ողջ հզորությամբ ու խաժամուժով. կանոնավոր բանակից զատ ընդգրկել էր նաև շարքային թուրքերին, քրդերին, չերքեզներին, բանտերից ազատ արձակած քրեական հանցագործներին և այլ տարրերի: Այսինքն՝ Թուրքիայի կառավարությունն ի՛նքն է իր ժողովրդին դարձրել հանցագործ: Իսկ Թուրքական պետությունը և թուրք ժողովուրդը երբևէ ընդունելո՞ւ են իրենց մեղքը Հայոց ցեղասպանության համար… Հայ ժողովուրդը երբևէ ներելո՞ւ է ցեղասպան Թուրքիային և թուրք ժողովրդին «1915»-ի համար…
- Ռաֆայել Թադևոսյան



Այսօր՝ Մեծ եղեռնից ավելի քան հարյուր տարի անց, այդ արյունահեղության սպառնալիքը չի վերացել. թուրքը ժամանակին չի կարողացել վերջնականապես լուծել իր առաջ դրած խնդիրը՝ «վերացնել հայն ու Հայաստանը»: 2016-ին եղեռնագործի ձեռագիրը կրկին տեսանք Թալիշում…
Վաղուց է ինձ տանջում մեղքի զգացումը Հայոց ցեղասպանության զոհերի համար: Հետո այդ զոհերին գումարվեցին Արցախյան ազատամարտի զոհերը՝ համեմատաբար այլ ենթատեքստով, 2016-ի ապրիլյան զոհերը… Արդեն քանի տարի ես սպանվում եմ զինադադար կոչված այս աճպարարության զոհ դարձած յուրաքանչյուր հայ զինվորի հետ… Եվ անընդհատ ուղեղս սղոցում է նույն հարցը. «Ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ մեզ սպանեն…»:
- Ռաֆայել Թադևոսյան



Արաբական աշխարհի սրտում ձևավորվել է մի ռազմական-ահաբեկչական կառույց, որպիսին չի եղել նախորդ ժամանակներում… Այսպիսի՛ նկրտումներ նախորդ շրջանի արմատական իսլամիստները կարծես թե չեն ունեցել… Նաև այս ծավալի ավերածություններ ոչ մի կազմակերպություն չի գործել աշխարհում… Մերձավոր և Միջին Արևելքի այս կամ այն շրջանը պարբերաբար վերածվում է եռացող կաթսայի…
«Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական կազմակերպությունն օդից չհայտնվեց տարածաշրջանում, ոչ էլ մե՛կ օրում ձևավորվեց: Այս կառույցի միջոցով են ոմանք փորձում Մերձավոր և Միջին Արևելքում լուծել իրենց հարցերը, որի հետևանքով տուժում են բոլորովին անմեղ մարդիկ:
Այդ դժբախտությունները չեն շրջանցում նաև տեղի հայությանը…
- Սարգիս Գրիգորյան



Արաբական աշխարհի սրտում ձևավորվել է մի ռազմական-ահաբեկչական կառույց, որպիսին չի եղել նախորդ ժամանակներում… Այսպիսի՛ նկրտումներ նախորդ շրջանի արմատական իսլամիստները կարծես թե չեն ունեցել… Նաև այս ծավալի ավերածություններ ոչ մի կազմակերպություն չի գործել աշխարհում… Մերձավոր և Միջին Արևելքի այս կամ այն շրջանը պարբերաբար վերածվում է եռացող կաթսայի…
«Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական կազմակերպությունն օդից չհայտնվեց տարածաշրջանում, ոչ էլ մե՛կ օրում ձևավորվեց: Այս կառույցի միջոցով են ոմանք փորձում Մերձավոր և Միջին Արևելքում լուծել իրենց հարցերը, որի հետևանքով տուժում են բոլորովին անմեղ մարդիկ:
Այդ դժբախտությունները չեն շրջանցում նաև տեղի հայությանը…
- Սարգիս Գրիգորյան



«Այաս» ծովային հետազոտությունների ակումբի ջրասուզակների խումբը կարևոր, քաղաքակրթության համար նշանակալի բացահայտումներ է կատարել Սևանա լճի հատակում: Հայտնաբերել են հնագույն բնակավայրերի հետքեր, քարանձավի մուտք, բուրգի գագաթ (2 մետր), բեզոարյան այծի ոսկոր և այլն:
Ակումբի աշխատանքները սահմանափակ են, որովհետև չկա պետական աջակցություն: Հետո էլ զարմանում ենք, որ չենք կարողանում մեր արժեքները ներկայացնել աշխարհին…
- Ռաֆայել Մկրտչյան



100 և ավելի տարի առաջ Գարեգին Նժդեհը գրել է գործեր՝ դրանք հատկապես հասցեագրելով երիտասարդությանը: Գրել է տագնապով, որովհետև հայությունը ձուլման վտանգի եզրին էր. կորցրել էինք մեր անկախ պետականությունը, իսկ երկրագնդի տարբեր հորիզոնականներում ծվարած մազապուրծ հայության որոշ շերտեր, հատկապես՝ երիտասարդները, ճնշված իրենց կարգավիճակից, ամաչում էին հայ լինելու համար… Մինչդեռ հենց երիտասարդ սերո՛ւնդը պետք է կարողանա, Սպարապետի արտահայտությամբ, «կատարել ժամանակի պահանջը ու փրկել ապագան վտանգված մեր ժողովուրդը»:
Դժբախտաբար, ցայսօր էլ Նժդեհի մտավախություններն օրակարգային են: Բարեբախտաբար, ցայսօր էլ նրա այս պատգամներին հետևողներ կան:
- Անահիտ Հարությունյան, Վրույր Արծրունի



Վերջերս ուշադրությունս գրավեցին Գարեգին Նժդեհի մի քանի աշխատությունների վերահրատարակություններ՝ երիտասարդների մի փոքր խմբի նախաձեռնությամբ: Նրանք ոչ միայն տպագրության են պատրաստել այս ժողովածուները, այլև կազմակերպել են դրանց շնորհանդեսները:
Գաղափարական այս երիտասարդները լավ են յուրացրել իրենց մեծ ուսուցչապետների՝ Գարեգին Նժդեհի և Հայկ Ասատրյանի պատգամները և, իրենց մի խումբ հասակակիցների հետ, կամովին ազգանվեր առաքելություն են կատարում:
- Անահիտ Հարությունյան, Վրույր Արծրունի



Այս անգամ մեր զրույցը Ռուս-հայկական համալսարանի դասախոս, ֆիզմաթ գիտ. դոկտոր Վլադիմիր Հարությունյանի հետ մեր պատմության քիչ լուսաբանված ու քչերին հայտնի մի էջի` 1918 թ. հայ-վրացական պատերազմի մասին է։ Այս պատերազմի առիթը եղավ Ուզունլար և Դիսիկ գյուղերի բնակչության ապստամբությունը վրացական բռնությունների դեմ: Թիֆլիսում խարիսխ ձգած ֆրանսիական և բրիտանական առաքելությունները «լուծեցին այս կնճիռը»՝ դեկտեմբերի 31-ին դադարեցնել տալով ռազմական գործողությունները: Այս թեմային է նվիրված հաղորդման հյուրի կազմած մյուս՝ «Հայ-վրացական պատերազմը (1918 թ.). նյութեր և փաստաթղթեր» ժողովածուն։
- Վլադիմիր Հարությունյան



Արցախյան շարժումը, որպես այդպիսին, տարբեր առիթներով լուսաբանել, գնահատել, վերլուծել, մեկնաբանել են թե՛ հայերը, թե՛ օտարները: Նրանց գաղափարական, քաղաքական, իրավական, սոցիալ-հոգեբանական և այլ տեսակետներն ու կարծիքներն առանձնապես շատ չեն տարբերվել իրարից: Հասկանալի է, խոսքը թուրքական կամ թրքամետ արժևորումների մասին չէ: Սակայն Հարություն Մարությանի եզրահանգումը տարբերվում է ցայսօր մեզ հայտնի, ծանոթ կամ ընդունված գնահատականներից. նա այն անվանում է «հեղափոխություն»: Իսկ նրա դասական փաստարկները բավական համոզիչ են:
- Հարություն Մարության



ԱՄՆ-ի դիվանագիտության պատմության մեջ արձանագրվել է մի աննախադեպ փաստ. 1927-ի հունվարին Սենատը չի վավերացրել 1923-ին կնքված թուրք-ամերիկյան պայմանագիրը: Սենատորներն իրենց մերժումը հիմնավորել են մի շարք պատճառներով, որոնցից մեկն էլ այն էր, որ «Թուրքիան ձախողել է Վիլսոնի վճռի իրականացումը»: Սա այնպիսի անժամանցելի հաղթաթուղթ է ԱՄՆ-ի ձեռքին, որով սեփական քաղաքական շահերը պաշտպանելիս յուրաքանչյուր պահի կարող է նեղը գցել Թուրքիային…
- Արա Պապյան



Ապրիլյան ռազմագործողությունից հետո մեր հանրությունը, երկրի ներսում թե դրսում, կրկին զանգվածաբար դարձավ քաղաքագետ, փորձագետ, դիվանագետ, վերլուծաբան, մեկնաբան և չգիտեմ թե էլինչաբան… Ազատագրված հողերը հանձնելու մասին այս դատողություններն ու մեկնաբանությունները հայկական լրատվամիջոցներում և հատկապես սոցցանցերում ժողովրդի մի զգալի զանգվածի հասցրել էին հիստերիայի, բառիս բուն իմաստով` հանել հոգեկան հավասարակշռության վիճակից… Հոգեբանական այս տեռորը (հատուկ եմ օտար բառ գործածում), կարծում եմ, հստակ նպատակաուղղված գործողություն է…
- Գևորգ Յազըճյան
- Գագիկ Գինոսյան



Առաջին հանրապետության անկումը միջազգային դավադրության հետևանք էր: Իսկ ի՞նչ արեցինք մենք Կարսի բերդը պաշտպանելու և հայոց պետականությունը պահպանելու համար… Փորձե՞լ ենք կռահել, թե հասարակական ինչպիսի՛ հարաբերություններ էին ստեղծվել ՀՀ-ում և, մասնավորապես, Կարսի մարզում, ինչպիսի՛ն էին, առհասարակ, մթնոլորտն ու կացությունը երկրում, որոնց պատճառով կամ հետևանքով բանակը հայտնվեց նման խայտառակ վիճակում... Ինչո՞ւ հայկական բանակը Կարսում չկռվեց, չկատարեց իր պարտականությունը: Բայց նույն օրերին Դրոն Սուրմալուի ճակատում ջարդեց թուրքերին…
- Վլադիմիր Հարությունյան



Զարմանալի ճակատագիր ունի մեր ժողովուրդը: Տարբե՛ր առումներով: Կոտորակված հայրենիք: Երկու եկեղեցի: Երկու գրական լեզու: Հայկական երկու հանրապետություն: Վերջիններիս միավորման համար մեր ժողովուրդը պայքարում է սովետական պետության արշալույսից: Այլ են եկեղեցու և աշխարհաբար գրական լեզուների պարագաները: Եթե Հայ առաքելական եկեղեցու միավորման համար ընդամենը բարի կամք է հարկավոր, ապա այլ է գրական հայերենների պարագան: Սրանք լեզվական տարբեր համակարգեր են, և ոչ ճիշտ միջամտությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ…
- Հակոբ Չոլաքյան



«Ազգային ինքնություն», «պատմական հիշողություն» արտահայտությունները հաճախ ենք հոլովում մեր գրավոր կամ բանավոր խոսքում: Իրականում դրանք խորքային կապ ունեն իրենց հիմքում և պայմանավորված են մեկը մյուսով: Որևէ ժողովրդի ազգային վերազարթոնքի ժամանակ, երբ տվյալ հանրությունը ասես կրկին վերարթնանում է տևական թմբիրից, անշուշտ, շարժիչ ուժը անցյալի հիշողությունն է: Այսինքն՝ «ազգային ինքնություն» և «պատմական հիշողություն» հասկացությունների գիտակցմամբ է ձևավորվում այն կենսամիջավայրը, որը միտված է ազգապահպանությանը: Այլ կերպ ասած՝ պատմական հիշողությունը վերարթնանում է, երբ վտանգվում է ազգային ինքնությունը:
- Հարություն Մարության



Փոքր Մհերի, օտար բառով ասած, ֆենոմենը դարձել է մեր մշտնջենական ուղեկիցը… Ագռավաքարում նրան փակելը Ե. Չարենցն անվանել է «դավադրություն հայոց ազգի դեմ»: Լևոն Խեչոյանն իրեն նույնացրել է Փոքր Մհերի հետ: Ի՞նչ է տարել իր հետ Մհերը Ագռավաքար՝ պահպանելու համար…
Հայ մարդու օտարումն իր երկրից դարձել է օրինաչափություն: Ինչո՞ւ է նա ինքնօտարվում իր հայրենիքից… Ինչո՞ւ է վտանգվել բարոյական արժեհամակարգի գերագույն՝ ազգային գործոնը: Ինչո՞ւ են ոմանք գետնատարած սլանում դեպի նյութը, հատկապես՝ դեպի փողը… Ի՞նչն է տրոհել համազգային բարոյականության ամբողջականությունը…
- Սաթենիկ Ավետիսյան



Հայկական լեռնաշխարհը եղել է սրբազան օրենքների երկիր, որի հողը ցայսօր խնամքով պահել-պահպանել է Հայոց անձնագիրը: Այդ անթեղված գանձը, իր տարբեր երեսակներով, մայր հողից կորզել հնարավոր եղավ միայն երկրի անկախության պայմաններում՝ կոտրելու համար գիտության մեջ արհեստականորեն ստեղծված մի շարք կարծրատիպեր: Մեր հայրենի հողն ինքնին պատմական հուշարձան է, որի յուրաքանչյուր միլիմետրի պահպանությունը բոլորիս պարտքն է: Բարձրյալին է միայն հայտնի, թե ինչե՛ր են անթեղված հայոց հայրենիքի բռնագրավված տարածքներում… Մեր մի բուռ հանրապետությունում և Արցախ աշխարհում վերջին տարիներին պեղվել են այնպիսի հնավայրեր, որոնք իրենց վրա են բևեռել աշխարհի մի շարք գիտնականների, հատկապես՝ հնագետների ուշադրությունը:
- Հակոբ Սիմոնյան

