Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
01:00 - դասական երաժշտություն 02:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ (կրկնություն) 03:00 - դասական երաժշտություն 04:00 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ) 05:00 - դասական երաժշտություն 08:00 - Աղոթքներ 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն) 09:00 - Հանդիպում ուղիղ եթերում Օլյա Նուրիջանյանի հետ 10։00 - Համաշխարհային դասական երաժշտություն 11:00 - Հանդիպում ուղիղ եթերում Օլյա Նուրիջանյանի հետ 12:00 - Աղոթքներ 12:02 - Վարդապետություն ուղղափառ հավատքի 13:00 - Հանդիպում ուղիղ եթերում Օլյա Նուրիջանյանի հետ 14:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն) 15:00 - դասական երաժշտություն 16:00 - Նոր գրքեր 16:40 - դասական երաժշտություն 20:00 - Աղոթքներ 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն) 21:00 - Վարդապետություն ուղղափառ հավատքի (կրկնություն) 22:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն) 23:30 - դասական երաժշտություն 23։00 - Նոր գրքեր 24:00 - Աղոթքներ 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
02:40 - դասական երաժշտություն, 04:00 - Աշխարհայացք (կրկնություն), 05:00 - դասական երաժշտություն, 08:00 - Աղոթքներ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - Հանդիպում ուղիղ եթերում Օլյա Նուրիջանյանի հետ, 10:00 - Հայելի, 11:00 - Հանդիպում ուղիղ եթերում Օլյա Նուրիջանյանի հետ, 12:00 - Ծնողական ժողով (ուղիղ եթեր), 13:00 - Հանդիպում ուղիղ եթերում Օլյա Նուրիջանյանի հետ, 14:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - դասական երաժշտություն, 16:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 19:30 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Ծնողական ժողով (կրկնություն), 22:00 - Հայելի (կրկնություն), 22:30 - դասական երաժշտություն, 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 02:30 - դասական երաժշտություն, 04:00 - Ծնողական ժողով (կրկնություն), 05:00 - դասական երաժշտություն, 08:00 - Աղոթքներ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - դասական երաժշտություն, 10:00 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ), 11:00 - դասական երաժշտություն, 12:00 - Ոսկեփորիկ, 12:15 - դասական երաժշտություն, 14:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - դասական երաժշտություն, 16:00 - Հայկական վանքեր եվ սրբատեղիներ, 16:15 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 22:00 - Ոսկեփորիկ, 22:15 - դասական երաժշտություն, 23:00 - Հայկական վանքեր եվ սրբատեղիներ (կրկնություն), 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
Հեղինակ` Գայանե Ամիրաղյան
Հաղորդման ժամանակացույց
Տաղարան

«Տաղարան» հաղորդաշարը նվիրված է հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը: Հաղորդաշարի մտահղացման հիմքում ազգային երաժշտական մշակույթի նշված երկու ճյուղերի ազգակցության գաղափարն է, որն առաջին անգամ գիտական հիմնավորում է ստացել Կոմիտասի կողմից: Հաղորդաշարի շրջանակներում փորձում ենք դիտարկել հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության առնչության եզրերը, ներկայացնել նշված երկու ճյուղերի պատմական զարգացման փուլերը և ժանրային դրսևորումները, նկարագրել ժողովրդական ծեսի և եկեղեցական արարողակարգի երաժշտական բաղադրիչը, անդրադառնալ հոգևոր երգարվեստի հանճարների ստեղծագործությանը, ինչպես նաև քննարկել հայ միջնադարագիտության և ֆոլկլորագիտության արդի խնդիրները` տվյալ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Բաժանորդագրվել
22 Դեկտեմբեր ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ

Հաղորդումը նվիրված է հայ գրականության Ոսկեդարի հանճարներից մեկի` ականավոր պատմագիր, աստվածաբան, իմաստասեր և թարգմանիչ Մովսես Խորենացու երաժշտաբանաստեղծական ժառանգությանը:

08 Դեկտեմբեր ԽԱՉԱՏՈՒՐ ՏԱՐՈՆԱՑՈՒ «ԽՈՐՀՈՒՐԴ ԽՈՐԻՆ» ՇԱՐԱԿԱՆԸ

Հաղորդումը նվիրուած է հայ հոգևոր երգարվեստի բարձրարվեստ կոթողներից մեկին՝ «Խորհուրդ խորին» զգեստավորման շարականին, որի հեղինակը XII-XIII դարերի նշանավոր գիտնական, բանաստեղծ-երաժիշտ, Հաղարծնի վանքի վանահայր Խաչատուր Տարոնացին է: Այս շարականը հեղինակի հարուստ ստեղծագործական ժառանգությունից իր մեղեդիական բաղադրիչով պահպանված և մեզ հասած միակ նմուշն է:

10 Նոյեմբեր ԿՈՄԻՏԱՍԻ «ՇԱՐ ԱԿՆԱ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԵՐԻ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ (ՄԱՍ Բ)

Պատմական Փոքր Հայքի Սեբաստիա նահանգի Ակն քաղաքը նշանավոր է եղել հարուստ և բազմազան երաժշտական բանահյուսությամբ: Հայ ժողովրդական երաժշտության մի շարք հնավանդ, իրենց հայեցի նկարագիրը պահպանած նմուշներ մինչև XX դար են հասել հենց ակնեցիների շնորհիվ և նրանց միջավայրում: Այդ նմուշներից են ակնա անտունիները, որոնք միջնադարյան գուսանական հայրենների ժառանգորդն են համարվում: 1895 թ. Կոմիտասը ակնեցի Հովսեփ Ճանիկյանի երգածից գրառում է Ակնա շրջանի 25 երգեր, որոնք հրատարակվում են 1895 թ. «Շար Ակնա ժողովրդական երգերի» ժողովածուի մեջ: Այս ժողովածուի բովանդակության դիտարկմանն են նվիրված հաղորդման երկու թողարկումները:

03 Նոյեմբեր ԿՈՄԻՏԱՍԻ «ՇԱՐ ԱԿՆԱ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԵՐԻ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ (ՄԱՍ Ա)

Պատմական Փոքր Հայքի Սեբաստիա նահանգի Ակն քաղաքը նշանավոր է եղել հարուստ և բազմազան երաժշտական բանահյուսությամբ: Հայ ժողովրդական երաժշտության մի շարք հնավանդ, իրենց հայեցի նկարագիրը պահպանած նմուշներ մինչև XX դար են հասել հենց ակնեցիների շնորհիվ և նրանց միջավայրում: Այդ նմուշներից են ակնա անտունիները, որոնք միջնադարյան գուսանական հայրենների ժառանգորդն են համարվում: 1895 թ. Կոմիտասը ակնեցի Հովսեփ Ճանիկյանի երգածից գրառում է Ակնա շրջանի 25 երգեր, որոնք հրատարակվում են 1895 թ. «Շար Ակնա ժողովրդական երգերի» ժողովածուի մեջ: Այս ժողովածուի բովանդակության դիտարկմանն են նվիրված հաղորդման երկու թողարկումները:

13 Հոկտեմբեր Նվիրում Արամ Քոչարյանին (մաս Բ)

Հաղորդման երկու թողարկումները նվիրված են հայ ականավոր երաժշտագետ-ֆոլկլորագետ, բանահավաք, երաժշտա-հասարակական գործիչ Արամ Քոչարյանին (1903-1977): 

06 Հոկտեմբեր Նվիրում Արամ Քոչարյանին (մաս Ա)

Հաղորդման երկու թողարկումները նվիրված են հայ ականավոր երաժշտագետ-ֆոլկլորագետ, բանահավաք, երաժշտա-հասարակական գործիչ Արամ Քոչարյանին (1903-1977): 

08 Սեպտեմբեր Շիրակի երաժշտական բանահյուսությունը (մաս Բ)


    Հայ ժողովրդի պատմության հնագույն փուլից սկսած՝ Շիրակի տարածաշրջանն աչքի է ընկել զարգացած ու հարուստ երաժշտական մշակույթով: Հաղորդաշարի երկու թողարկումները նվիրված են Շիրակի ժողովրդական երաժշտական բանահյուսությանը: Հաղորդման հյուրն է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Հասմիկ Հարությունյանը:

01 Սեպտեմբեր Շիրակի երաժշտական բանահյուսությունը (մաս Ա)


    Հայ ժողովրդի պատմության հնագույն փուլից սկսած՝ Շիրակի տարածաշրջանն աչքի է ընկել զարգացած ու հարուստ երաժշտական մշակույթով: Հաղորդաշարի երկու թողարկումները նվիրված են Շիրակի ժողովրդական երաժշտական բանահյուսությանը: Հաղորդման հյուրն է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Հասմիկ Հարությունյանը:

18 Օգոստոս «Նուբարի» էստոնական հաղթարշավը

2016 թ. հուլիսի 28-31-ը Էստոնիայի Վիլյանդի քաղաքում համատեղ անցկացվեցին Եվրոռադիոյի ազգագրական 37-րդ փառատոնը և Վիլյանդիի ամենամյա ազգագրական երաժշտության 24-րդ փառատոնը: Փառատոնների շրջանակներում Հայաստանը ներկայացվեց «Նուբար» ավանդական երգի և պարի խմբի կողմից: «Նուբարի» ելույթը խանդավառ ընդունելության ու բարձր գնահատականի արժանացավ թե հանդիսատեսի, թե փառատոնի կազմակերպիչների կողմից: Հաղորդման ընթացքում քննարկում ենք այս իրադարձության մանրամասները «Նուբար» խմբի գեղարվեստական ղեկավար Լուսինե Նազարյանի, խմբի անդամներ Սոնա Գրիգորյանի և Ալլա Մխեյանի, ինչպես նաև Հանրային ռադիոյի արտաքին կապերի բաժնի պատասխանատու Անի Մոսինյանի հետ: 

 

Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49
ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ