Հաղորդման ժամանակացույց
Կապ
tatev@vem.am
Արվեստի երանգներ
Ինչպե՞ս են ստեղծվել այն պարը, որը պարում ենք, երաժշտական գործիքը, որը նվագում ենք, և ճարտարապետական հանճարեղ կոթողները։ Ի՞նչն է դարձել կոմպոզիտորների, քանդակագործների ու նկարիչների ոգեշնչման աղբյուր։ Ո՞ր թագավորները, քաղաքական գործիչներն ու սրբերն են լրջորեն զբաղվել արվեստով՝ հարստացնելով համաշխարհային մշակույթի գանձարանը։ «Արվեստի երանգներ» հաղորդաշարի շրջանակում փորձում ենք պատասխանել այս և մի շարք այլ հարցերի։
Բաժանորդագրվել

1/1
06 Հուլիս Երաժշտական կոթող․ Վլտավա գետի ուղին
Վլտավան Չեխիայի ամենաերկար գետն է (շուրջ 430 կիլոմետր)՝ Էլբայի ձախ վտակը: Չեխիայի ողջ պատմության ընթացքում գետը յուրօրինակ դեր է կատարել երկրի կյանքում: Իսկ չեխ կոմպոզիտոր Բեդրժիխ Սմետանայի «Վլտավա» սիմֆոնիկ պոեմը համարում են երկրի ոչ պաշտոնական օրհներգը:
Հենց այս հանճարեղ երկի ստեղծման մասին էլ կխոսենք այսօր:


Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49