Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

Ինչու այս աշխարհի իմաստությունն Աստված հիմարություն համարեց և ինչու Իր ծրագիրն իրականացնելու համար ընտրեց նրանց, ում այս աշխարհը հիմար համարեց: Ինչու աշխարհում իմաստունի ու գիտունի համարում ունեցողներն այդքան դժվարությամբ են ընկալում աստվածային խորհուրդները: Ինչն է նրանց խանգարում, որ ընկալունակ դառնան: Ինչպես դատարկվել այս աշխարհի իմաստությունից՝ աստվածային իմաստությամբ լցվելու համար:
- Տ. Նշան քհն. Ալավերդյան

