Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

Հաճախ են քրիստոնեությանը մեղադրում, թե այն պրակտիկ ուսմունք, կրոն չէ: Դժվար է կողմնորոշվել, թե որ պարագայում որպես քրիստոնյա ինչպես է պետք վարվել, որ ճիշտ լինի, քրիստոնեական որ պատվիրանը կիրառել այս կամ այն դեպքում: Որքանո՞վ են հիմնավոր այս մտահոգությունները: Գործնական կյանքը ենթադրում է գործունեության տարածքներ: Կա՞ մի տարածք, որտեղ կարելի է գործել ո՛չ որպես քրիստոնյա: Քրիստոնյան ինչպես պիտի իրեն դրսևորի գործնական կյանքում:
- Տ. Առնակ քհն. Հարությունյան

