Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Գերմանացի գրող, քաղաքական գործիչ Աննա Զեգերսը ծնվել է Մայնցում, բուրժուական ընտանիքում: Առաջին պատմվածքները երևացին 1920-ականների կեսերին, որոնցից առաջինում՝ «Գրուբեչ»-ում, հստակ արտացոլեց իրականությունը: «Ցիգլերները» նորավեպում ներկայացրեց փոքր մարդու ողբերգական ճակատագիրը: Ցիգլերների արհեստագործական ընտանիքի տառապանքն ուղիղ կապ ունի այդ ժամանակների գերմանական բուրժուական իրականության հետ: Արձակագրի ուշադրության կենտրոնում են հայտնվում ոչ միայն սոցիալական անարդարության զոհերը, այլև դրա դեմ պայքարողները…

