Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

Բավական ժամանակ է՝ Գերմանիայում է հաստատվել. գրում է գերմաներեն, թարգմանում հայ արձակ և պոեզիա։ Գերմաներեն է գրում այսօր, իրեն «երկլեզվակիր» անվանում, որովհետև գերմաներե՞ն է մտածում՝ հրաշալի տիրապետելով հայերենին: Ունի՞ «յուրայինների մեջ օտարի, օտարների մեջ ոչ յուրայինի» զգացողություն՝ մեկ այստեղ, մեկ այնտեղ լինելով: Ինչու է արտագաղթածի կարգավիճակը համարում «երկու մայրատեր մեկ որբի կարգավիճակ, պիտանելիությունը՝ ցմահ»: «Աստված իրատես է, նրա գործերն ու շնորհները իրական են, շոշափելի և զգալի»,- ասում է իր գրական տեքստում: Այս տեքստը նույն արժե՞քն ունի նրա համար թե գրականության մեջ, թե կյանքում. ինչու է ոտնձգություն համարում հավատի անունից դրսից իր հոգի սպրդելու փորձերը: Հարցերի պատասխանները՝ գերմանագիր գրող-էսսեիստ, թարգմանիչ Վանուհի Վահանյանի դիմանկարում:

