Երկիր մոլորակ



Քանի՞ տարի առաջ է ձևավորվել մեր մոլորակը
3/8

4 540 000 000 տարի առաջ
1 000 տարի առաջ
6 000 տարի առաջ

Երկրի վրա ի՞նչն է առաջացնում մակընթացություններ և տեղատվություններ
4/8

Օվկիանոսում ջրի քանակի փոփոխությունները
Երկրի շարժումն իր ուղեծրով
Լուսնի ձգողականության ազդեցությունը

Ինչո՞ւ անհետացան դինոզավրները
5/8

Ինչ-որ ժամանակ մոլորակի վրա վերջացել էր թթվածինը
Դինոզավրներին ոչնչացրին վաղնջական մարդիկ
Աստերոիդի կամ գիսաստղի անկման հետևանքով

Ինչպե՞ս է կոչվում այն միակ մայր ցամաքը, որը միավորում էր Երկրի ամբողջ ցամաքը
6/8

Եվրասիա
Պանգեա
Տերրա

Ջուրն ի՞նչ պատճառով չի արտահոսում տիեզերք
7/8

Օվկիանոսային ուժեղ քամիների պատճառով
Ձգողականության ուժերի ազդեցությամբ
Օվկիանոսային խոր խոռոչների պատճառով

Ինչո՞ւ են Երկիր մոլորակի վրա ձևավորվում օզոնային խոռոչներ
8/8

Մոլորակի վրա թթվածնի պակասելու հետևանքով
Տիեզերական աղբի՝ Երկրի մթնոլորտ ընկնելու հետևանքով
Մարդու կողմից բնական միջավայրի աղտոտման հետևանքով
Ճիշտ պատասխանն է՝
Երկիրը երրորդ մոլորակն է՝ Արեգակից հաշված։ Իսկ Արեգակին ամենամոտ մոլորակը Մերկուրին է։
ԼԱՎ
Ճիշտ պատասխանն է՝
Ազոտը։ Ազոտի քանակը Երկրի մթնոլորտում 78% է։
ԼԱՎ
Ճիշտ պատասխանն է՝
Ըստ գիտնականների՝ Երկրի տարիքը 4,54 միլիարդ տարի է։ Ի դեպ, նույն տարիքն ունեն Արեգակնային համակարգի նաև մյուս մոլորակները և Արեգակը։
ԼԱՎ
Ճիշտ պատասխանն է՝
Արեգակը, Լուսինը և Արեգակնային համակարգի մյուս մարմիններն իրենց ձգողականության ուժով ազդում են Երկրի ջրի և ցամաքի վրա։ Սակայն Երկրին մոտ լինելու շնորհիվ Լուսինն ավելի մեծ ազդեցություն է ունենում մակընթացությունների և տեղատվությունների վրա։
ԼԱՎ
Ճիշտ պատասխանն է՝
Դինոզավրները Երկրի երեսից վերացել են շուրջ 65 մլն տարի առաջ։ Ըստ ամենատարածված տեսության՝ «զանգվածային ոչնչացման» պատճառը եղել է աստերոիդի կամ գիսաստղի անկման առաջացրած հարվածը։
ԼԱՎ
Ճիշտ պատասխանն է՝
Պանգեա։ Միլիոնավոր տարիներ առաջ Երկիր մոլորակն ուներ միայն մեկ մայր ցամաք, որը հետագայում մասնատվեց Երկրի կեղևի շարժման ազդեցությամբ։
ԼԱՎ
Ճիշտ պատասխանն է՝
Ձգողականության ուժերի ազդեցությամբ։ Ձգողականության ուժն է, որ թույլ չի տալիս ջրին գոլորշանալ։ Եթե ձգողականության ուժն ավելի թույլ լիներ, ամբողջ ջուրը Երկրի երեսից կվերանար։
ԼԱՎ
Ճիշտ պատասխանն է՝
Օզոնային խոռոչների առաջացման բազմաթիվ պատճառներ կան, բայց գլխավորը մարդու կողմից բնական միջավայրի աղտոտումն է։ Օզոնային շերտի քայքայման հետևանքով արևային ճառագայթման հոսքը շատանում է, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել բույսերի և կենդանական աշխարհի ոչնչացման։ Օզոնային խոռոչների ազդեցությունը մարդկանց վրա արտահայտվում է հատկապես մաշկի քաղցկեղի տարածմամբ։ Գիտնականների հաշվարկով՝ եթե օզոնի կոնցենտրացիան մթնոլորտում նվազի անգամ 1%-ով, քաղցկեղով հիվանդների թիվը կաճի տարեկան շուրջ 7000 մարդով։
ԼԱՎ
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49