Հաճախ ենք մենք մեր առօրյա կյանքում գիտակցաբար կամ անգիտակցաբար գործածում մտքեր, արտահայտություններ, որոնք աստվածաշնչյան խոսքեր են, բայց արդյո՞ք գիտենք այս անգին խոսքերի իմաստն ու նշանակությունը: Արդյո՞ք անտեղի և անհարկի չենք մեջբերում դրանք: Ահա այս մասին է ձեզ պատմում «Մտորումներ» հաղորդաշարը:

«Բաղաամի էշ» արտահայտությունն օգտագործում են, երբ հլու-հնազանդ, սակավախոս մի մարդ հանկարծ սկսում է խոսել, բողոքել: Հավանական է, որ Միջագետքի Փաթուրն քաղաքում ապրող Բաղաամը Սեմի սերնդից էր, որի ներկայացուցիչներն օժտված էին առանձնահատուկ հոգևոր շնորհներով: Ըստ երևույթին տվյալ բնակավայրը հայտնի էր նրանով, որ այնտեղ ապրում էին բախտագուշակներ, երազներ մեկնողներ, հոգետեսներ, մարգարեներ… Բաղակի խնդրանքով Բաղաամը պետք է անիծեր իսրայելացիներին, որոնք դուրս էին եկել Անդրհորդանանից և շարժվում էին երկրի ուղղությամբ, իսկ թե ինչ ստացվեց այդ նախաձեռնությունից, դուք կիմանաք, եթե լսեք այս հաղորդումը: