Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

- Հյուր՝ Տ. Նշան քհն. Ալավերդյան
Շատերը կարծում են, որ Աստված դրախտում, մարդու համար միակ արգելանք դնելով, մարդուն ազատ կամքից զրկել է: Արդյո՞ք դրանից դա է հետևում: Փաստորեն մարդուն ազատություն տրվեց՝ ընտրելու բարին կամ չարը: Բայց կա՞ր սրանց այլընտրանք: Շատերն ասում են՝ ես իմ պատկերացրած ձևով եմ ապրում, ոչ թե ըստ Աստծո կամ չարի: Կա՞ մի երրորդ ճանապարհ, որից ենթադրվում է՝ կան շատ այլ ճանապարհներ և հետևաբար՝ ընտրություններ: Մեծ պահքի կիրակիներից Արտաքսման կիրակիի մեջ ենք: Եթե չլիներ ազատ կամքի գործադրման հնարավորությունը, արդյո՞ք արդար կլիներ արտաքսումը՝ որպես արարքի հետևանք:

