Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

- Հյուր՝ Տ. Նշան քհն. Ալավերդյան
Մենք տեսնում ենք Սուրբ Հոգու ներկայությունն արարչագործության ժամանակ, երբ Աստված կամեցավ, որ լինի արարչությունը, ասաց, որ լինի, և եղավ: Արդյո՞ք մարդն ինքը, որ Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծվեց, ևս եռամասնյա չէ՝ այս իմաստով: Ինչպե՞ս անել, որ մարդը խոսի այն, ինչ կամենում է, և գործի այն, ինչ խոսում է: Եվ ինչպե՞ս հասնել նրան, որ մարդը բարին կամենա, բարին խոսի և բարին գործի:

