Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

- Հյուր՝ Տ. Տաճատ ավ. քհն. Դավիդյան
Ինչ է տալիս արտաքին խաղաղությունն աշխարհին, և արդյո՞ք այն բավարար է: Ինչով են տարբերվում ներքին և արտաքին խաղաղությունները: Ինչու Քրիստոսը կոչվեց խաղաղության իշխան, իսկ սատանան՝ այս աշխարհի իշխան: Արդյո՞ք դա նշանակում է, որ այս աշխարհի իշխանի տիրույթում չի կարող լինել ճշմարիտ խաղաղություն: Գիտենք՝ պատերազմներն ինչ արժեն և ինչ գին ենք վճարում դրանց դիմաց, իսկ ինչ գին ունի խաղաղությունը:

