Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

Հասարակարգ փոխելը նրան մասնագիտություն փոխել արժեցավ: Ինչո՞ւ: Ինչպես էր ապագա փիլիսոփան խորհրդային բուհում հաղթահարում գիտական աթեիզմն ու կոմունիզմը: Ինչպես հայտնվեց հավատի ու աստվածպաշտության դաշտում և որպես հյուրընկալության փորձագետ ինչպես է պատկերացնում առաջին քրիստոնյա երկիրն աշխարհին ի ցույց դնելու կերպերը: Հարցերի պատասխանները՝ հյուրընկալության ոլորտի փորձագետ Արթուր Ոսկանյանի դիմանկարում:

