Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

Հին աշխարհի մարդը առանց կրոնական հավատալիքների չէր կարող ապրել: Ավելին՝ նրա ամբողջ կենսակերպը կրոնական ծեսի բաղկացուցիչ էր: Դրանք, սակայն, տարբեր ժողովուրդների մոտ տարբեր դրսևորումներ էին ունենում՝ ստեղծելով սեփական աստծո կամ աստվածների պատկերը: Միաժամանակ բոլոր կրոններին պատկանողներն էլ համակարծիք են, որ Աստված մեկն է: Ինչո՞վ է պայմանավորված կրոնների՝ մեկից ավելի լինելը:
- Տ. Նշան քհն. Ալավերդյան

