Մեծանուն գործիչների ծննդյան ու հիշատակի օրերի, տոների, կարևոր իրադարձությունների մասին անդրադարձները կլրացնեն ու կհարստացնեն ձեր յուրաքանչյուր օրվա մշակութային մթնոլորտը:

1937 թվականի հուլիսի 6-ին ծնվել է մեր օրերի նշանավոր երաժիշտ, դաշնակահար ու դիրիժոր Վլադիմիր Աշկենազին:



1955 թվականի հուլիսի 4-ին է ծնվել հայ դիրիժորական արվեստի նորագույն պատմության մեծագույն ներկայացուցիչներից մեկը՝ Արամ Ղարաբեկյանը:



1930 թվականի հուլիսի 4-ին ծնվել է նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանը:



1883 թվականի հուլիսի 3-ին է ծնվել «Դատավարություն», «Դղյակ», «Կերպարանափոխություն» հայտնի վեպերի ու պատմվածքների հեղինակ, գրող Ֆրանց Կաֆկան:



1714 թվականի հուլիսի 2-ին է ծնվել օպերային արվեստի բարենորոգիչներից Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկը:



1937 թվականի հուլիսի 1-ին է ծնվել թատրոնի և կինոյի հայ դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցը:



1905 թ. հունիսի 30-ին գերմանացի մեծ ֆիզիկոս-տեսաբան Ալբերտ Էյնշտեյնը հրատարակեց Հարաբերականության հատուկ տեսությունը:



Այսօր ֆրանսիացի գրող, բանաստեղծ և պրոֆեսիոնալ օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ծննդյան օրն է:



1899 թվականի հունիսի 27-ին է ծնվել նկարիչ, արձանագործ, եռաչափ (ծավալային) և կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից մեկը՝ Երվանդ Քոչարը:



Հունիսի 1-ին «Վեմ» ռադիոկայանի եթերից հնչում են Մերի Մուսինյանի, Նարե Աբրահամյանի, Աստղիկ Վարսենյանի, Էմիլ Ներսեսյանի, Ավետիս Էսկենյանի և Աիդա Ավանեսյանի տոնական մաղթանքները: 11-ամյա հմայիչ քանոնահար Մերին ուրախանում է, որ մեր երկիրը միասնական է լինում: 10-ամյա հնարամիտ Նարեն ցանկանում է, որ ոչ մի մարդու մեջ չարություն չկուտակվի: 9-ամյա նրբիկ Աստղիկը իր սիրելի հերոս Հարի Փոթերից սովորել է, որ ամեն մի դժվարությունից ելք կա: 3-րդ դասարանն ավարտած ֆուտբոլասեր Էմիլը համոզված է՝ իրենց բակի թիմն ուժեղ է, որովհետև միմյանց այնքան լավ են ճանաչում, որ խաղի ժամանակ միմյանց հայացքով են հասկանում: Դաշնամուր ու ֆլեյտա նվագող Ավետիսը «բանավոր է ստեղծագործում»: 11-ամյա եռանդուն դաշնակահար Աիդայի համար աշխարհում ամենաապահովը մայրիկի գրկում է, իսկ ամենասիրելի վայրը նրա հարազատ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան միջնակարգ մասնագիտական դպրոցն է:



1. Հանս Քրիստիան Անդերսեն, «Ջրահարսը»
2. Հեքիաթի դերը
Աշխարհի ստեղծման օրից կան բարին ու չարը, դրանց պայքարը շարունակվում է մինչ օրս: Սերունդներ են գալիս ու անցնում բարու ու չարի այդ պայքարով, և յուրաքանչյուր մարդ իր բաժին պայքարում սովորել է ապրել: Հեքիաթներն այն ուղեցույցն են, թե ինչպես մղես քո բաժին պայքարը, ինչպես ճիշտ ու արդյունավետ ապրես ու չկորցնես ինքդ քեզ կյանքի մարդակերների, վհուկների, փերիների ու հրաշքների արանքում:
- Արա Աթայան, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, ԵՊՀ դասախոս
3. Հրաշապատում հեքիաթների խորհրդանշական իմաստը
Հեքիաթները մանկության ամենազորեղ ազդեցություններից են: Այդ ինչ գաղտնագրություն, սիմվոլիկա կա թաքնված հեքիաթներում, որոնք, ստեղծված լինելով հարյուրավոր տարիներ առաջ, մինչ այժմ ասելիք ունեն մեզ: Ինչպես կարող են օգնել կախարդական, հրաշապատում հեքիաթները մեզ՝ ժամանակակից աշխարհի մարդկանց՝ իմաստալից, առողջ, սիրուն, ներդաշնակ կյանք ունենալու համար:
- Արա Աթայան, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, ԵՊՀ դասախոս



20-րդ դարի լեգենդի հիշատակին է նվիրված «Վեմ» ռադիոկայանի ակնարկը: Լսեք նրա ամենահայտնի բանաստեղծություններն ու դրանց հիման վրա ծնված երգերը, հիշեք նրա կյանքի մի քանի վառ դրվագներն ու ծանոթացեք ժամանակի քննադատների՝ նրան տրված բնութագրումներին:

1941 թվականի հունիսի 28-ին Մոսկվայի Բելառուսական կայարանում առաջին անգամ հնչեց Հայրենական մեծ պատերազմի գլխավոր խորհրդանիշը՝ Վասիլի Լեբեդև-Կումաչի խոսքերով և Ալեքսանդր Ալեքսանդրովի երաժշտությամբ ստեղծված «Սրբազան պատերազմ» երգը:



1861 թվականի հունիսի 26-ին է ծնվել հայ նշանավոր գրող, փաստաբան և քաղաքագետ Գրիգոր Զոհրապը:



Այսօր հայ նշանավոր արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ Ակսել Բակունցի ծննդյան օրն է:



Այսօր ռուս մեծ բանաստեղծուհի, գրականագետ և թարգմանիչ Աննա Ախմատովայի ծննդյան օրն է:



1898 թվականի հունիսի 22-ին է ծնվել գերմանացի նշանավոր գրող Էրիխ Մարիա Ռեմարկը:

