Մեծանուն գործիչների ծննդյան ու հիշատակի օրերի, տոների, կարևոր իրադարձությունների մասին անդրադարձները կլրացնեն ու կհարստացնեն ձեր յուրաքանչյուր օրվա մշակութային մթնոլորտը:

1838 թվականի հունիսի 22-ին հիմնադրվել է Շուշիի թեմական հոգևոր դպրոցը:



1941 թվականի հունիսի 21-ին՝ Հայրենական մեծ պատերազմի նախօրեին, առաջին անգամ հնչեց Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար Արամ Խաչատրյանի գրած երաժշտությունը:



1818 թվականի հունիսի 20-ին է ծնվել ֆրանսիական օպերետի հիմնադիր, թատերական դիրիժոր ու թավջութակահար Ժակ Օֆենբախը:



Այսօր չեխ կոմպոզիտոր և ջութակահար, Մանհայմյան դպրոցի հիմնադիր Յոհան Ստամիցի ծննդյան օրն է:



Ավստրիացի կոմպոզիտոր Իգնաց Պլեյելի կյանքը սկսվել է գեղջկական ուսուցչի ընտանիքում ու հասել մինչև Փարիզի հետհեղափոխական շրջանի ամենաազդեցիկ կոմպոզիտորի, հրատարակչի, նրա անունով ստեղծված դաշնամուրային արտադրության հիմնադիր-ղեկավարի հանգրվաններ:
Կոմպոզիտոր Իգնաց Պլեյելը ծնվել է 1757 թվականի հունիսի 18-ին:



Այսօր 19-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիական երաժշտական մշակույթի անվանի ներկայացուցիչ Շառլ Գունոյի ծննդյան օրն է:



Այսօր հայ ժամանակակից կատարողական ու մանկավարժական դպրոցի անվանի ներկայացուցիչ Անահիտ Ներսիսյանի ծննդյան օրն է:



Այսօր Սայաթ-Նովայի ծննդյան օրն է: Ծնվել է 1722 թ. հունիսի 14-ին Թիֆլիսում՝ քաղաքային արհեստավորների ընտանիքում։ Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել են Թիֆլիսում։ Սովորել է գրել-կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբերեն այբուբենը։



20-րդ դարի քառասունականների արյունալի օրերին այս հրեա աղջնակի գրած օրագիրը «երազանքների, դրանց հասնելու ճանապարհի, ցավի ու կորստի արանքում գտած հարաբերական երջանկության, մարդու ու նրա պայքարի մասին է: Իսկ այդ պայքարը երբեք չի վերջանում», ինչպես նշված է «Աննա Ֆրանկի օրագրի» հայալեզու վերահրատարակության նախաբանում: Այսօր Աննա Ֆրանկի ծննդյան օրն է:



Այսօր գերմանացի խոշորագույն ռոմանտիկի ծննդյան օրն է: Նա ձգտում էր վիրտուոզ դաշնակահար դառնալ, բայց աջ ձեռքի անբուժելի հիվանդությունը ստիպեց թողնել այդ հույսերը: Նրա դաշնամուրային ստեղծագործությունների լավագույն կատարողը նրա կինն էր՝ ականավոր դաշնակահար Կլարա Վիկը: Շումանի ծննդյան օրվա առթիվ սիրով ներկայացնում ենք «Պայքար Կլարայի համար» ակնարկը:



Նա հայ կոմպոզիտորական արվեստին տվեց լիարժեք դասական լինելու իրավունքը։ Նրա ստեղծագործությամբ հայ երաժշտական մշակույթն աշխարհի հետ խոսեց հայկական սիմֆոնիայի, հայկական կոնցերտի, հայկական բալետի լեզվով։ Արամ Խաչատրյանը ծնվել է 1903 թվականի հունիսի 6–ին։



1898 թվականի այս օրն է ծնվել պոետ ու դրամատուրգ, նաև երաժիշտ ու գրաֆիկ-նկարիչ Գարսիա Լորկան: 20-րդ դարի իսպանական մշակույթի վառ ու նշանակալի գործչի խոսքերով են գրվել Տիգրան Մանսուրյանի երեք ռոմանը:

