Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Աշխարհայացք (կրկնություն), 23:00 - Ոսկեփորիկ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Իմ Եկեղեցու պատմությունը, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Իմ Եկեղեցու պատմությունը, 22:00 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ), 23:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ (կրկնություն), 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Իմ Եկեղեցու պատմությունը, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Իմ Եկեղեցու պատմությունը, 22:00 - Ակունք (կրկնություն), 23:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն), 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 22:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 23:00 - Սուրբ Գրքի ներածություն, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 22:00 - Աշխարհայացք (կրկնություն), 23:00 - Արվեստի երանգներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Հայելի (կրկնություն), 23:00 - Սիրաքի գիրքը, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Ոսկեփորիկ, 23:00 - Մեծ գաղափարներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
ծրագրեր
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 18:00, 24:02
Երեքշաբթի 18:00, 24:02
Չորեքշաբթի 18:00, 24:02
Հինգշաբթի 18:00, 24:02
Ուրբաթ 18:00, 24:02
Շաբաթ 18:00, 24:02
Կիրակի 18:00, 24:02
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Չորեքշաբթի 19:00, 21:00
Հինգշաբթի 19:00, 21:00
«Զատիկ» մանկական հաղորդաշար
Երեքշաբթի 12:00, 22:00
Չորեքշաբթի 10:00
Կիրակի 14:00
Ակունք
Աղոթքներ
Անակնկալ հանդիպում
Հինգշաբթի 12:00, 22:00
Ուրբաթ 10:00
Կիրակի 22:00
Աշխարհայացք
Երկուշաբթի 11:00
Հինգշաբթի 14:00, 23:00
Շաբաթ 13:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 15:00
Բնանկարի հայ վարպետները
Երկուշաբթի 15:00
Ուրբաթ 11:00
Շաբաթ 15:00
Գրական ընտրանի
Ուրբաթ 15:00
Կիրակի 15:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երկուշաբթի 19:00, 21:00
Երեքշաբթի 19:00, 21:00
Իմ Եկեղեցու պատմությունը
Երեքշաբթի 14։00, 23:00
Հինգշաբթի 11։00
Շաբաթ 16:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 14:00, 23:00
Երեքշաբթի 11:00
Շաբաթ 14:00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Ուրբաթ 12:00, 22:00
Շաբաթ 17:00
Հայելի
Ուրբաթ 19:00, 21:00
Շաբաթ 19:00, 21:00
Կիրակի 19:00, 21:00
Հեքիաթի ժամ
Հիշարժան օրեր և տարեթվեր
Չորեքշաբթի 12:02, 22:00
Հինգշաբթի 10:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Երեքշաբթի 10:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Երեքշաբթի 15:00
Չորեքշաբթի 11:00
Շաբաթ 11:00, 23:00
Մեծ գաղափարներ
Հինգշաբթի 15:00
Մեր կինոն
Երկուշաբթի 09:00
Երեքշաբթի 09:00
Չորեքշաբթի 09:00
Հինգշաբթի 09:00
Ուրբաթ 09:00
Շաբաթ 09:00
Կիրակի 09:00
Մտորումներ
Երկուշաբթի 10:00
Շաբաթ 12:00, 22:00
Կիրակի 23:00
Ոսկեփորիկ
Ուրբաթ 14:00, 23:00
Սիրաքի գիրքը
Չորեքշաբթի 14:00, 23:00
Կիրակի 13:00
Սուրբ Գրքի ներածություն
Հոդվածներ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ Արտադրանք
Հոդվածներ
05 Հունիս
ՍԲ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ` ԱՂՕԹՔԻ ՀԱՆՃԱՐԸ

Ապրիլի 12-ին` Հռոմի Սբ Պետրոսի տաճարում Հայոց ցե¬ղա-սպա¬նութեան զոհերի յիշատակին նուիրուած պատարագի ընթացքում, Ֆրանցիսկոս պապը սբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Կաթողիկէ Եկեղեցու տիեզերական վարդապետ կամ ուսուցիչ: Նահատակութեան եւ սրբութեան այսպիսի աղերսումը պատահական չէր: Հայերը նա¬հատակ ժողովուրդ են եւ շատ թանկ գին են վճարել յանուն սրբու¬թեան եւ ճշմարտութեան: Եւ ահա մահուանը մարտիրոսութեան հո¬գով  յաղթած եւ ցեղասպանութեան մոխիրներից յարութիւն առած ժո¬ղո¬վուր¬դը մարդկութեանն է նուիրում իր ամենամեծ սուրբերից մէկին:
Իրադարձութիւնը պատմական էր. Նարեկացու սրբութիւնը, բա¬րե¬խօսութիւնը եւ ժառանգութիւնը դարձան հոգեւոր կրթութեան եւ կեանքի վերափոխման աղբիւր կաթոլիկ աշխարհի համար: Սրանով ոչ թէ պատիւ ընծայուեց Նարեկացուն, ով պատւուած է Աստծուց եւ մարդկանց պատուի կարիքը չունի, այլ Նարեկացու տիեզերական սրբութիւնը շատերի համար դարձաւ կենդանի իրականութիւն եւ ուսուցում, օրհնութեան ու լուսաւորութեան աղբիւր: Մարդկութիւնը մեծ հնարաւորութիւն ստացաւ սովորելու հազարամեայ սուրբից եւ առաջնորդուելու նրա գրուածքներով:
Սբ Գրիգոր Նարեկացուց մեզ հասած գրաւոր ժառանգու¬թեան մէջ առանձնայատուկ տեղ է գրաւում նրա «Մատեանը», որը գրուել է մօտ 1000 թ.-ին եւ ապրել մօտ հազար տարի՝ դառնալով հայ ժողովրդի հոգեկեցութեան եւ ինքնութեան կարեւորագոյն ար-տա¬յայտութիւններից մէկը: Գիրքը գրուել է, ինչպէս մեզ ծա¬նու-ցում է ներածական-յիշատակարանը, բազմաթիւ եղբայրների, անա¬պա¬տականների, ճգնաւորների խնդրանքով կամ պատուէրով: Այս առու¬մով «Մատեանը» բիւրեղացումն է ճգնաւորական-հայեցողական կեան¬քի խտացման, բազմաթիւ մարդկանց կատարելութեան փնտրումների եւ այդ ժամանակաշրջանի հոգեւոր իդէալների: Գիրքը համարուել է հրաշագործ եւ բժշկարար զօրութիւն ունեցող, ուս¬տիեւ գրքի հետ կապուած են մարդկային կեանքի զարմանալի վե¬րա¬փոխումների բազմաթիւ պատմութիւններ: Սուրբ Գրքից յետոյ այն համարուել է մեծագոյն սրբութիւնը հայերի համար:
«Մատեանը» բաւականին խիտ աստուածաբանական-խորհրդա¬կան բովանդակութիւն ունեցող աղօթագիրք է: Այն մեզ ներ¬կա¬յաց¬նում է Աստծուց հեռացած մարդկային կեանքի ող¬բ¬եր-գու¬թիւնը եւ խոր ապաշխարութեան միջոցով Աստծուն միանալու ճանապարհը: Մար¬դու ազատագրումը եւ Աստուծոյ հետ միաւորումը գրքի հիմ¬նա¬կան թեմաներն են: Սա թերեւս աղօթքի ոլորտում գրուած ամե¬նա¬հանճարեղ ստեղծագործութիւնն է: Այն միակողմանի դի¬մում չէ Աստծուն, այլ երկխօսութիւն երկնաւոր Հօր հետ, Ով ան¬սահ¬մանօրէն սիրում է Իր զաւակներին: Գրքում քանդւում են պահ¬պա¬նողական եւ քարացած բոլոր պատկերացում-պատնէշները, որոնք սահմանում են մարդու վերջաւոր վիճակը, մեղաւորութիւնը, ոչնչութիւնը եւ անսահման Աստ¬ծուն դիմելու՝ դրանցից բխող սահ¬մա¬նափակութիւնները: «Նարեկը» Աստուծոյ հետ զրոյցի զար¬մա¬նալի ազատութիւն է:
Աղօթքը մարդու հոգու ամենաբնական վիճակն է: Ինչպէս ֆի-զիկական մարմինը չի կարող ապրել առանց թթուածնի, այնպէս էլ մարդու հոգին` առանց աղօթքի: Աղօթքը հոգու շնչառութիւնն է: Աղօթում են բոլորը՝ անկախ նրանից՝ իրենք գիտակցում են դա, թէ ոչ: Ինչպէս բոյսերն են ուղղուած դէպի լոյսը, այնպէս էլ մարդկային հոգիները վերուղղուած են դէպի երկնայինը: Ըստ էու-թեան, իւրաքանչիւր իմաստակիր խօսք աղօթք է: Երբ մենք ասում ենք որեւէ բան եւ հաւատում, որ մեր ասածն ունի իմաստ, եւ ի վերջոյ այդ իմաստը կապուած է մի վերին իմաստի հետ, ապա մենք այդ խօսքի սիմվոլիզմի մէջ դնում ենք աղօթքի տարր: Բուն աղօթքը հաղորդակցութեան բարձրագոյն դրսեւորումն է, երբ մաքրւում են իմաստները, բառային տարածքները եւ կայանում է մաքուր հաղորդութիւնը իմաստի աղբիւրի հետ: Մարդու խօսելու կարողութիւնն, այս իմաստով, սրբազնագործութիւն է, որով մարմ¬նաւորւում են մտքերը, ձեւաւորւում է անձեւը… Աստուծոյ Որդին մեզ ներկայանում է խօսքի սիմվոլիզմի մէջ` ցոյց տալով խօսքի բարձ¬րագոյն բնոյթն արարչագործութեան մէջ. «Եւ Բանը Աստուած էր…. Եւ Բանը մարմին եղաւ….»:
Գիրքը ցնցում է մարդուն եւ ցոյց է տալիս աղօթքի եւ ի վեր¬ջոյ հոգեւորի նշանակութիւնը մարդկային կեանքում: Առանց հոգեւո-րի գիտակցման՝ մարդկային կեանքը վերածւում է մեծագոյն աղէտի եւ անհեթեթութեան։ Մարդիկ յաճախ սա զգում են, սակայն չգիտեն, թէ լուծումը որ հարթութեան մէջ է: Նարեկացու մատեանը` որպէս մարդ¬կային ողբերգութեան խորագոյն պատկեր, հնարաւորութիւն է ընձեռում մեզ մեր կատարելութեան վերընթացը սկսել մեր էութեան խորքից` վերացնելով մեր կեանքի խաթարումների խորքային պատ¬ճառները, եւ Աստուծոյ հետ հաղորդակցութիւնը փնտրել ոչ թէ հեռաւոր անորոշութեան մշուշում, այլ մեր մէջ` մեր ներքին տա¬ճա¬րում: Ինչպէ՞ս. աղօթքո՛վ: Ըստ սբ Գրիգորի` աղօթքը սրտի ներքին զոհասեղանի վրայ մատուցուող բանական պատարագն է, որը պէտք է մատուցուի մեր հոգու ողջ պարարտութեամբ եւ զօրութեամբ: Մեր զոհաբերութիւնն ընդունելի է, եթէ այն անկեղծ եւ ամբողջական է: Մենք պէտք է կատարելապէս մեզ ընծայաբերենք Աստծուն: Իսկ երբ Աստուած ընդունում է մեզ, այնժամ մենք Նրանն ենք: Աղօթքի զո¬հաբերութեամբ մենք դառնում ենք իսկապէս Մարդ` Աստուծոյ պատ¬կերով եւ նմանութեամբ:
Նարեկացու հասցէին հնչել են մեղադրանքներ: Պատճառներից առա¬ջինը թերեւս այն է, որ կանոնագիտական եւ դաւանաբանական մեղադրանքներ են եղել նրա հայր Խոսրով Անձեւացու եւ նրա ու¬սու¬ցիչ Անանիա Նարեկացու նկատմամբ, ովքեր եղել են Ժ դարի հայ աստուածաբանական մտքի ամենալուսաւոր դէմքերը: Միւս պատ¬ճառը, ըստ երեւոյթին, եղել են Նարեկացու ենթադրեալ հո¬գեւոր կա¬պերը այդ ժամանակների նշանաւոր այլադաւան հո¬գեւո¬րա¬կան¬ների հետ կամ յարգալից վերաբերմունքընրանց հանդէպ: Երրորդ եւ հիմնական պատճառը նրա ստեղծագործութեան իւրայատուկ ազա¬տութիւնն է, որը սասանում էր եկեղեցական միջավայրում բուն դրած պահպանողական կաշկանդումների հիմքերը:
Գրքի նկատմամբ միանշանակ վերաբերմունք չի եղել: Այն դիւր¬ըն¬կալելի չէ եւ մարդուց պահանջում է որոշակի ճիգեր: Ակտիւօրէն գոր¬ծածուել է վանական միջավայրում` սահմանելով հոգեւոր ձգտում¬ների եւ ներքին արուեստի բարձրագոյն չափանիշներ: Աշխարհիկ շրջա¬նակներում մարդիկ յաճախ, այն չկարդալով, տառացիօրէն հաւա¬տացել են նրա տարաբնոյթ զօրութիւններին` երբեմն ցուցաբերելով ակն¬յայտ կռապաշտութեան եւ մոգութեան տարրեր: Շուրջ հազար տարի հայ ժողովուրդը մտել է այս գրքի հետ ուղղակի կամ անուղղակի իւրայատուկ երկխօսութեան մէջ` վերածելով այս գիրքը հոգեւոր ինքնութեան մի իդէալի: Երկրաւոր իրողութեան տառապանքների մէջ գտնուող ժողովուրդն իր ինքնութեան աղբիւրը սկսել է տեսնել հոգեղէն ոլորտում: Այսօր գրքի մէջ ներթափանցելու համար կան քաղաքակրթական դժուարութիւններ, քանի որ հոգեւոր փնտրումի եւ կատարելութեան իդէալը գերիշխող չէ: Սակայն գիրքը չի դադարում առանցքային դեր ունենալ հայ ժողովրդի համար:
Գրքում չի գործածւում «Հայաստան» կամ «հայ» բառը: Հե¬ղի-նակն ասում է, որ ստեղծագործութեան բնոյթն անանձնական է, այն ամբողջ աշխարհի բոլոր փնտրող մարդկանց հաւաքական ձայնն է` ուղղուած առ Աստուած: Միւս կողմից՝ նա նաեւ ասում է, որ գրքի հեղինակը ոչ թէ ինքն է, այլ Աստուած, այսինքն՝ գիրքը մարդկային փնտրումների աստուածային արձագանքն է: Եւ այդ ար¬ձագանքը լսելի է: Հեղինակը նաեւ մարգարէանում է, որ մարդիկ աշ¬խարհի տարբեր ծագերից այդ գրքով դիմելու են Աստծուն: Այս¬օր դա կատարւում է. գիրքը թարգմանւում է բազմաթիւ լե¬զու¬ներով` դառնալով համամարդկային սեփականութիւն: Կապ չու¬նի` լաւ, թէ վատ թարգմանութիւն է կատարուած, ասուածի հա¬մաշ¬խար¬հայնութիւնը յաղթահարում է կատարման թերութիւնը եւ լեզուամշակութային պատնէշները: Այսօր էլ աշխարհի տարբեր ան¬կիւն¬ներում գիրքն աղբիւր է զարմանալի բացայայտումների եւ վե¬րա¬փոխումների:
Անկասկած, Հռոմի Եկեղեցու կողմից Նարեկացուն վարդապետ հռչակելը առիթ կը դառնայ «Մատեանի» նոր թարգմանութիւնների, ուսում¬նասիրութիւնների եւ մեկնաբանութիւնների: Այս ամէնն իր հետ բերելու է մարդկային աղաւաղումներ: Նարեկացու ճո¬խու¬թիւնը երբեմն շեղում է հոգեւոր անորոշութիւնների մէջ թա¬փա¬ռողներին: Այո՛, «Մատեանը» ե՛ւ բարձրագոյն խօսք է, ե՛ւ մտա¬ծո¬ղութիւն, ե՛ւ աստուածաբանութիւն, ե՛ւ փիլիսոփայութիւն եւն: Բայց պէտք է յի¬շել, որ այդ ամէնը արդիւնք է հզօրագոյն հոգեւոր ապ¬րումի: Տաճար պէտք է մտնել դռնով: Տաճար թափանցելու մնա¬ցած ճանապարհները պարսաւելի են: Այս գիրք-տաճարի դու¬ռը աղօթքն է: Այդպէս է պնդում հեղինակը: Մարդկութիւնը հնա¬րաւո-րութիւն է ստանում այս կենդանի աղօթագրքով առաջնորդուե¬լու: Սա¬կայն նախ եւ առաջ մենք՝ այս «Մատեանը» պահպանողներս եւ փայ¬փայողներս, կարիք ունենք իսկապէս բացելու այս գիրքը եւ Աս¬տուծոյ հետ խօսելու:

  • Տ. Մեսրոպ քհն. Արամեան
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49