Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Աշխարհայացք (կրկնություն), 23:00 - Ոսկեփորիկ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Իմ Եկեղեցու պատմությունը, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Իմ Եկեղեցու պատմությունը, 22:00 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ), 23:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ (կրկնություն), 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Իմ Եկեղեցու պատմությունը, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Իմ Եկեղեցու պատմությունը, 22:00 - Ակունք (կրկնություն), 23:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն), 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 22:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 23:00 - Սուրբ Գրքի ներածություն, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 22:00 - Աշխարհայացք (կրկնություն), 23:00 - Արվեստի երանգներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Հայելի (կրկնություն), 23:00 - Սիրաքի գիրքը, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Ոսկեփորիկ, 23:00 - Մեծ գաղափարներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
ծրագրեր
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 18:00, 24:02
Երեքշաբթի 18:00, 24:02
Չորեքշաբթի 18:00, 24:02
Հինգշաբթի 18:00, 24:02
Ուրբաթ 18:00, 24:02
Շաբաթ 18:00, 24:02
Կիրակի 18:00, 24:02
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Չորեքշաբթի 19:00, 21:00
Հինգշաբթի 19:00, 21:00
«Զատիկ» մանկական հաղորդաշար
Երեքշաբթի 12:00, 22:00
Չորեքշաբթի 10:00
Կիրակի 14:00
Ակունք
Աղոթքներ
Անակնկալ հանդիպում
Հինգշաբթի 12:00, 22:00
Ուրբաթ 10:00
Կիրակի 22:00
Աշխարհայացք
Երկուշաբթի 11:00
Հինգշաբթի 14:00, 23:00
Շաբաթ 13:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 15:00
Բնանկարի հայ վարպետները
Երկուշաբթի 15:00
Ուրբաթ 11:00
Շաբաթ 15:00
Գրական ընտրանի
Ուրբաթ 15:00
Կիրակի 15:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երկուշաբթի 19:00, 21:00
Երեքշաբթի 19:00, 21:00
Իմ Եկեղեցու պատմությունը
Երեքշաբթի 14։00, 23:00
Հինգշաբթի 11։00
Շաբաթ 16:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 14:00, 23:00
Երեքշաբթի 11:00
Շաբաթ 14:00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Ուրբաթ 12:00, 22:00
Շաբաթ 17:00
Հայելի
Ուրբաթ 19:00, 21:00
Շաբաթ 19:00, 21:00
Կիրակի 19:00, 21:00
Հեքիաթի ժամ
Հիշարժան օրեր և տարեթվեր
Չորեքշաբթի 12:02, 22:00
Հինգշաբթի 10:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Երեքշաբթի 10:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Երեքշաբթի 15:00
Չորեքշաբթի 11:00
Շաբաթ 11:00, 23:00
Մեծ գաղափարներ
Հինգշաբթի 15:00
Մեր կինոն
Երկուշաբթի 09:00
Երեքշաբթի 09:00
Չորեքշաբթի 09:00
Հինգշաբթի 09:00
Ուրբաթ 09:00
Շաբաթ 09:00
Կիրակի 09:00
Մտորումներ
Երկուշաբթի 10:00
Շաբաթ 12:00, 22:00
Կիրակի 23:00
Ոսկեփորիկ
Ուրբաթ 14:00, 23:00
Սիրաքի գիրքը
Չորեքշաբթի 14:00, 23:00
Կիրակի 13:00
Սուրբ Գրքի ներածություն
Հոդվածներ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ Արտադրանք
Հոդվածներ
05 Հունիս
ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆ, ՈՐ ՄԻԱՒՈՐՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՍ

Մարդը սովորող էակ է: Սա է մարդու գոյաբանական պատկերը` ըստ հին յունական իմաստասիրութեան: Մարդը մարդ է, քանի դեռ սովորում է, եւ դադարում է մարդ լինելուց, երբ նրա մէջ հանգչում են սովորելու կենսական զօրութիւնները: Քրիստոնէական աստուածաբանութիւնը, բացայայտելով մարդու աստուածանմանութեան խորհուրդը, պնդում է, որ մարդը ճանաչում եւ սովորում է նաեւ յաւիտենական կեանքում: Մարդկային կեանքը, ըստ էութեան, կրթութեան յաւիտենական ճամփորդութիւն է: Մարդկային էութեան այս հոգեւոր-իմաստասիրական պատկերացումներն ընդհանրացնելով` կարելի է ասել, որ կրթութիւնը ազգային-հասարակական կեանքի հիմքն է եւ նրա ոգու զօրութեան որակական ցուցիչը: Իսկապէս, ազգերը կրթուելով են կայանում ու զարգանում, եւ կրթութիւնը սեփական ինքնութեան բացայայտման եւ ազգային ներուժի իրագործման միակ հաւաստի ճանապարհն է: Այն ապահովում է ճանաչողութեան եւ արժէքների փոխանցականութիւն սերունդների միջեւ, ընձեռում արդիւնաբեր եւ իմաստալից կեանքի հնարաւորութիւն` մարդկանց միաւորելով միասնական ապագայի տեսլականով:
Կրթութիւնը բոլորիս խնդիրն է: Մենք բոլորս կոչուած ենք իմաստաւորուած կեանքի եւ սերնդակերտման: Այս առումով կրթութիւնը հասարակութեան գլխաւոր առաքելութիւնն է եւ որպէս այդպիսին նուիրական է եւ սուրբ: Իւրաքանչիւր ազգի կենսունակութիւնն ու զարգացումն ուղղակիօրէն կախուած են այդ առաքելութեան գիտակցումից եւ լաւագոյն ուժերն այդ սուրբ գործին ծառայեցնելու կարողութիւնից: Իսկ սրբութիւնը ոչ միայն գիտակցութեան մէջ ամրագրուած արժէքային բարձր կարգավիճակ է, այլեւ մարդկանց միաւորող մեծ ուժ եւ ներշնչանք:
Սրբութիւնները կրաւորական գործօններ կամ մեռած արժէքներ չեն: Նրանք պահանջում են բարոյական դիրքորոշում եւ սրբավայել մօտեցում: Ճանաչողութիւնը եւ, հետեւաբար, կրթութիւնը ազատագրման եւ ինքնամաքրման ճանապարհ են: Այդպէս է ուսուցանում Քրիստոսը` «Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը կ’ազատի ձեզ»: Սա նշանակում է, որ պէտք է ոչ միայն ազատուել որոշակի կարծրատիպերից եւ ինքնախաբկանքներից, այլեւ այդ սրբազան դաշտը մաքրելու արիութիւն ունենալ: Ոչ բոլոր ազգերն են, որ կարողանում են ապահովել արդիւնաւէտ կրթութիւն: Օրինակ` այդպիսի խաբկանք է, երբ մտածում ենք` քանի որ մեր հայրերը եղել են իմաստուն, մենք ունենք պատմական ապահովագրութիւն յիմարութիւնից, միջակութիւնից եւ սերնդախեղումից: Կամ` մերը լաւն է կամ ուրիշ է, սակայն ո՛չ մեծ պատկերի տեսողութիւն ունենք, ո՛չ էլ` այդ պատկերի մէջ մեզ տեսնելու ցանկութիւն: Կամ` ինչ-որ մէկը պարտք է մեզ (թէկուզեւ` պետութիւնը), եւ մենք ազատ ենք կրթութեան նկատմամբ պատասխանատւութիւնից:
Սովորելը առաքինութիւն է: Հասարակութիւնը պէտք է սովորի իր անցեալից եւ ունենայ անցեալը արժեւորելու եւ վերագնահատելու ազնւութիւն ու տեսողութիւն: Անցեալի գիտակցումն ընձեռում է ապագան կարդալու մեծ հնարաւորութիւն` ապահովելով արժէքների փոխանցականութիւնը եւ ազգային համաձայնութեան շարունակականութիւնը: Սակայն սովորելը ենթադրում է նաեւ բաց լինել այլ մշակոյթների նկատմամբ եւ մարդկութեան լաւագոյն փորձը իւրացնել: Մենք նուիրականացրել ենք թարգմանութեան խորհուրդը, մեր մեծերին անուանել ենք սբ Թարգմանիչներ եւ սբց Թարգմանչաց տօնը դարձրել ենք մեր ինքնութիւնն արտայայտող ազգային մեծ տօն: Մենք համարել ենք, որ թարգմանութիւնը երկնային անեղ իմաստները մեկնելու արուեստ է եւ երկնայինը երկրաւորի մէջ թանձրացնելու մեծագոյն իմաստութիւն: Թարգմանիչը Աստուծոյ դեսպան-թարգմանն է մարդկային իրականութեան մէջ: Սակայն թարգմանութիւնը՝ որպէս մշակութային երեւոյթ, համամարդկայինը ստեղծագործաբար իւրացնելու, քեզ մեծ պատկերի մէջ տեսնելու եւ սեփականն արարելու կարողութիւնն է: Սա սիրոյ, բացութեան եւ համագործակցութեան ճանապարհ է, որը մեր ազգային ինքնութեան առանձնայատկութիւնն է:
Միշտ էլ եղել են խօսողներ եւ գործողներ. եւ եթէ, սովորաբար, խօսողները բազմաթիւ են եւ գործողները` սակաւաթիւ, ապա խօսքին եւ գործին միաժամանակ տիրապետողները հազուագիւտ են: Իւրաքանչիւր հասարակութիւն պէտք է հաւաքագրի այս հազուագիւտ եւ թանկ մարդկանց, քանզի հէնց այդ ռեսուրսն է կանխորոշում ապագան: Կրթութիւնն իրականացնողները նախ եւ առաջ պէտք է լինեն կրթութեամբ կայացած, բարձունքներ նուաճած եւ սեփական կեանքի ճանապարհով օրինակելի մարդիկ: Երկրորդ` նրանք պէտք է ունենան որակների ստեղծման պատմութիւն եւ մարդկանց կրթութեան շուրջ հաւաքելու ներուժ: Երրորդ` նրանք պէտք է ունենան համազգային ծրագրերի իրագործման եւ համաշխարհային բարձրագոյն չափանիշների ապահովման ունակութիւն:
Կրթական իներցիաների եւ կարծրատիպերի վերարտադրման պայմաններում շատ դժուար է կանգ առնել եւ սկզբունքային հարցադրումներ կատարել: Սակայն դրանք անհրաժեշտ են: Օրինակ` ի՞նչ ենք սովորեցնում մեր երեխաներին: Որքանո՞վ է այն ազգային: Որքանո՞վ է այն ապահովում մեր ապագայ սերնդի մրցունակութիւնն աշխարհում: Այս հարցադրումների պատասխանները ենթադրում են, որ մեզ համար առաջնահերթ խնդիր է էութեամբ ազգային, բայց որակական չափանիշներով ժամանակակից առաջատար համակարգերին համազօր կրթական ծրագրի ապահովումը: Իհարկէ, կայ աւելի հեշտ ճանապարհ՝ վերցնել արդէն եղածը, փորձուածը եւ կիրառել: Բայց պատճէնումը ակնյայտօրէն լաւագոյն ճանապարհը չէ, որովհետեւ մենք գործ ունենք արժէքային եւ մշակութային բազմաթիւ առանձնայատկութիւնների հետ: Այդպէս չեն արել նաեւ մեր ազգային դպրոցի հիմնադիրները, եւ այդպէս պէտք չէ վարուել հիմայ: Պէտք է ստեղծել սեփականը, մի կողմ դնել սպառողի հոգեբանութիւնը եւ արարել: Որքան էլ դժուար լինի, պէտք է անել:
Համաշխարհային կրթութեան առաջատար ձեռքբերումների վերլուծութիւնը գալիս է ապացուցելու մի ճշմարտութիւն, որը փորձուած է դարերով: Ինչպիսին ուսուցիչդ է, այդպիսին էլ՝ կրթութիւնդ։ Եւ այն ժողովուրդները, որոնք կարողացել են ստեղծել առաջատար ուսուցիչների համայնք կամ ապահովել բարձր որակների վերարտադրութիւն, միանշանակ առաջատար դիրքերում են: Սա ապահովելու համար պէտք է ունենալ ազգային համաձայնութիւն որակի վերաբերեալ: Կատարելապաշտութեան այս տեսակը արդարացուած է բոլոր առումներով: Կրթութեան համար անհանդուրժելի են անորակութիւնը, գաղջութիւնն ու անտարբերութիւնը: Կրթութիւնն է, որ անընդհատ նորոգում է ժողովուրդների բարձրագոյն իդէալները: Ուսուցիչներն այս մեծ գործի առաքեալներն են: Հետեւաբար, խօսում ենք ոչ թէ պարզ մասնագիտութեան ու գործի, այլ առաքելութեան մասին, որի նպատակն է մարդկանց սրտում սովորելու կրակը վառել: Այստեղ պէտք է դնել բարձր չափանիշներ: Ոչ թէ նրա համար, որ մենք կարող ենք անմիջապէս համապատասխանել դրանց, այլ որպէսզի անընդհատ ձգտենք կատարելութեան:
Դարերով, ներքին իմաստութեամբ եւ ապագայ կերտելու արիութեամբ, նոյնիսկ ամենադժուարին իրավիճակներում մենք կարողացել ենք մեր աստուածատուր տաղանդից մաս եւ բաժին յատկացնել գալիք սերնդին: Մեր հայրերը հասկացել են, որ ապագայի միակ երաշխիքը կրթութեանը ծառայելն է եւ լաւագոյնը յաջորդ սերնդին փոխանցելը: Մեր բոլոր մեծերը՝ սբ Մեսրոպից եւ Սահակից մինչեւ Կոմիտաս եւ Աճառեան, եղել են ուսուցիչներ: Սրանում է հայերի գոյատեւման գաղտնիքը: Ուսուցիչը եղել է հասարակութեան խղճի, բարոյական նկարագրի եւ իմաստութեան մարմնաւորումը: Այսօր՝ կրթութեան դարաշրջանում, երբ բոլոր ազգերը գերճիգեր են գործադրում կրթութեան վերաիմաստաւորման համար, մենք առաւել եւս պէտք է լրջօրէն վերանայենք մեր վերաբերմունքը ուսուցչի մասնագիտութեան նկատմամբ: Մենք կարիք ունենք մեծ երկխօսութեան, աշխատանքի ու ներդրումների եւ, ամենակարեւորը, հաւատքի ու համբերութեան, որպէսզի կարողանանք մեր լաւագոյն մարդկային որակներն ուղղել դէպի կրթութիւն, պատրաստել ազգային ոգով տոգորուած, առաքելութեան զգացում ունեցող, բարձրորակ ուսուցիչների սերունդ: Միայն այս դէպքում կարող ենք վստահ լինել, որ մեր ամենամեծ հարստութիւնը` մեր երեխաները, ապահով ձեռքերում են, որ մենք տալիս ենք նրանց իրագործման լիարժէք հնարաւորութիւն այսօրուայ խիստ մրցակցային աշխարհում:

  • Տ. Մեսրոպ քհն. Արամեան
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49