Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Աշխարհայացք (կրկնություն), 23:00 - Ոսկեփորիկ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Իմ Եկեղեցու պատմությունը, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Իմ Եկեղեցու պատմությունը, 22:00 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ), 23:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ (կրկնություն), 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Իմ Եկեղեցու պատմությունը, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Իմ Եկեղեցու պատմությունը, 22:00 - Ակունք (կրկնություն), 23:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն), 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 22:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 23:00 - Սուրբ Գրքի ներածություն, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 22:00 - Աշխարհայացք (կրկնություն), 23:00 - Արվեստի երանգներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Հայելի (կրկնություն), 23:00 - Սիրաքի գիրքը, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Ոսկեփորիկ, 23:00 - Մեծ գաղափարներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
ծրագրեր
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 18:00, 24:02
Երեքշաբթի 18:00, 24:02
Չորեքշաբթի 18:00, 24:02
Հինգշաբթի 18:00, 24:02
Ուրբաթ 18:00, 24:02
Շաբաթ 18:00, 24:02
Կիրակի 18:00, 24:02
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Չորեքշաբթի 19:00, 21:00
Հինգշաբթի 19:00, 21:00
«Զատիկ» մանկական հաղորդաշար
Երեքշաբթի 12:00, 22:00
Չորեքշաբթի 10:00
Կիրակի 14:00
Ակունք
Աղոթքներ
Անակնկալ հանդիպում
Հինգշաբթի 12:00, 22:00
Ուրբաթ 10:00
Կիրակի 22:00
Աշխարհայացք
Երկուշաբթի 11:00
Հինգշաբթի 14:00, 23:00
Շաբաթ 13:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 15:00
Բնանկարի հայ վարպետները
Երկուշաբթի 15:00
Ուրբաթ 11:00
Շաբաթ 15:00
Գրական ընտրանի
Ուրբաթ 15:00
Կիրակի 15:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երկուշաբթի 19:00, 21:00
Երեքշաբթի 19:00, 21:00
Իմ Եկեղեցու պատմությունը
Երեքշաբթի 14։00, 23:00
Հինգշաբթի 11։00
Շաբաթ 16:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 14:00, 23:00
Երեքշաբթի 11:00
Շաբաթ 14:00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Ուրբաթ 12:00, 22:00
Շաբաթ 17:00
Հայելի
Ուրբաթ 19:00, 21:00
Շաբաթ 19:00, 21:00
Կիրակի 19:00, 21:00
Հեքիաթի ժամ
Հիշարժան օրեր և տարեթվեր
Չորեքշաբթի 12:02, 22:00
Հինգշաբթի 10:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Երեքշաբթի 10:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Երեքշաբթի 15:00
Չորեքշաբթի 11:00
Շաբաթ 11:00, 23:00
Մեծ գաղափարներ
Հինգշաբթի 15:00
Մեր կինոն
Երկուշաբթի 09:00
Երեքշաբթի 09:00
Չորեքշաբթի 09:00
Հինգշաբթի 09:00
Ուրբաթ 09:00
Շաբաթ 09:00
Կիրակի 09:00
Մտորումներ
Երկուշաբթի 10:00
Շաբաթ 12:00, 22:00
Կիրակի 23:00
Ոսկեփորիկ
Ուրբաթ 14:00, 23:00
Սիրաքի գիրքը
Չորեքշաբթի 14:00, 23:00
Կիրակի 13:00
Սուրբ Գրքի ներածություն
Հոդվածներ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ Արտադրանք
Հոդվածներ
05 Հունիս
ԱՐԺԷՔՆԵՐ

Ազգային արժէքների մասին խօսելը դարձել է նորաձեւ: Սովո¬րա¬բար այդ խօսակցութիւններն արդիւնք չեն հետեւողական փնտրում¬ների եւ սեղանային մտքի մակերեսային առկայծումներից ան¬դին չեն անցնում: Այսուհանդերձ, մարդիկ ինչ-որ չափով, իրենց գի¬տակ¬ցութեան մի անկիւնում, կարեւորում են դրանց գոյութիւնը` յա¬մա¬ռօ¬րէն հաւատալով, որ այդ արժէքները կան, դրանք յատուկ մերն են, յաճախ` «մենք ուրիշ ենք» նշանաբանով: Խնդիրը յստակեցման կարիք ունի, եթէ չասեմ` գոյաբանական իմաստաւորման:
Սկսենք սահմանումից: Արժէքները տուեալ ժողովրդի կեանքում բիւրեղացած, ամրագրուած եւ սրբադասուած ճշմարտութիւններն են: Համարւում է, որ ազգային ինքնութիւնը խարխսուած է այդ արժէք-սրբութիւնների վրայ, եւ բնականաբար իւրաքանչիւր անհատ՝ որպէս հասարակութեան մասնիկ, գիտակցաբար կամ անգիտակցաբար գտնւում է դրանց փոխազդեցութեան դաշտում: Աւելին, սեփական արժէքների շուրջ համախմբուածութիւնը յայտարարն է տուեալ ազգի հոգու զօրութեան եւ ներքին ամրութեան:
Ամէն ինչ ունի իր գինը, յատկապէս` արժէքները: Որպէս կա-նոն՝ դրանք ունեն ձեւաւորման եւ բիւրեղացման պատմական հե-տա¬գիծ. դրանց համար սերունդները պայքարել են, մաքառել, զո-հա¬բերել եւն: Սա նշանակում է, որ իւրաքանչիւր ոք բարոյական պա¬տաս¬խանատւութիւն է կրում այդ արժէքների նկատմամբ: Ար-ժէքն ար¬ժեւորւում է, երբ այն ապրում ես, ունես դրա սեփական փոր¬ձա¬ռութիւնն ու դրա հանդէպ պատասխանատւութիւն: Իսկ կրաւո¬րա¬կան անտարբերութիւնը պարսաւելի է, եթէ ոչ` դա¬տա-պար¬տելի: Ճշմար¬տութիւնը կամ ապրում ես, կամ էլ այն դառնում է քո իսկ դա¬տա¬պար¬տութիւնը:
Ազգային արժէքների մասին խօսելիս պէտք է նկատի ունենալ, որ դրանք, ըստ էութեան, համամարդկային են: Փոքր-ինչ բա¬ցա¬ռու¬թեամբ, օրինակ, հայրենիքը արժէք է բոլորի համար: Սակայն հայ¬րե¬նիքի նկատմամբ վերաբերմունքը ունի իր երանգները տար¬բեր մշակոյթներում: Եւ հէնց այստեղ էլ ի յայտ են գալիս առանձ¬նա¬յատկութիւնները: Հայրենասիրութիւնն ի՞նչ աղերսներ ունի ծնո¬ղա¬սի¬րութեան, եղբայրասիրութեան, մարդասիրութեան եւ առ¬հա¬սարակ սիրոյ հետ: Եթէ չունի, ապա կարող է դառնալ վտանգաւոր: Եթէ մեր եղբօրը չենք սիրում, մեզանից ի՞նչ հայրենասէր: Սա նշանակում է, որ ազգային արժէքների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի համար անհրաժեշտ են համապատասխան մարդկային արժէքներ: Պէտք է մարդ լինել, եւ հարկ է հասկանալ, թէ ո՛վ է մարդը:
Դարերով մարդուն սահմանել են որոշակի արժէքներով կամ աւե¬լի ստոյգ` առաքինութիւններով: Մարդ ասելով` հասկացել են որո¬շակի առաքինութիւնների կրիչ: Օրինակ` հին յունական իմաս-տա¬սի¬րութիւնը մարդուն սահմանում է ըստ չորս մարդկային առա¬քի¬նութիւնների` արդարութիւն, խոհականութիւն, արիութիւն եւ ող¬ջախոհութիւն: Վերջին երեքը վերաբերում են մարդու եռա-կարգ բնոյթին (բանական, կամային եւ ցանկական), իսկ առա¬ջի-նը` ամբողջութեանը: Մարդու այս իմաստասիրական պատ¬կե¬րը նորպլատոնականութեան միջոցով որդեգրուել է նաեւ քրիս¬տո-նէա¬կան աստուածաբանութեան կողմից` երեք աստուածային առա¬քի¬նութիւնների` հաւատքի, յոյսի, սիրոյ յաւելմամբ: Ընդամէնը այս¬քանը: Մարդկային կեանքում ցանկացած բարիքի դրսեւորում կա¬րելի է դուրս բերել այս հիմնարար առաքինութիւններից: Ուստի ար¬ժէք¬ների սիրահարները պէտք է հասկանան, որ պէտք է դուրս գալ բա¬ղա¬դրեալ հասկացութիւնների շփոթից եւ տեսնել մարդու՝ դարերով բիւ-րեղացած պատկերը:
Այստեղ պէտք է շեշտել, որ մարդուն բնութագրելու համար «առա¬քինութիւն»-ն աւելի ստոյգ եզր է, քան «արժէք»-ը: Առա¬քի-նութիւնն ապրուած, կենդանի եւ բարոյական լիցք ունեցող արժէքն է: Այսինքն` առաքինութիւնը բարիքի տեսական դրոյթ չէ, այլ կենդանի մարդուն բնութագրող հիմնարար սկզբունք եւ վիճակ: Իսկ արժէքը երբեմն տեսական եւ վերացարկուած է, երբեմն` մեռած, հետեւաբար չի կարող լինել մարդու ապրումային ներաշխարհի նրբութիւնների արտայայտիչ: Աւելին` առաքինութիւնը մարդուն բնութագրող ստատիկ ճշմարտութիւն չէ, այլ մարդու իմացական եւ բարոյական աճն ապահովող իդէալ, որն անընդհատ բացում է մեզ դէպի ճանաչողութեան եւ կատարելագործման ան¬սահ¬մա¬նու¬թիւնը: Հետեւաբար, առաքինութիւնները մարդկային կեանքի զար¬գացման դինամիկ ուղենիշներն են: Յիշում եմ մի կորէացի պրո¬ֆե¬սորի յանդիմանութիւնը «Կրթութիւն 2015»-ի քննարկումների ժա-մանակ: Նա զարմացած հարցրեց. «Ինչո՞ւ էք այդքան սիրում խօ-սել արժէքներից: Մենք Կորէայում նախընտրում ենք խօսել առա-քի¬նութիւններից»:
Մարդու պատկերի յստակեցումը յատկապէս կարեւոր է կրթու¬թեան ոլորտում: Ի՞նչ մարդ ենք պատրաստւում կերտել: Ի՞նչ ենք փո¬խանցում յաջորդ սերնդին: Որքանո՞վ է դա չափելի եւ գնա¬հա¬տելի: Սա նշանակում է, որ կրթական ծրագիրը պէտք է ապա¬հո¬վի մարդու զարգացման յստակ, գործնական եւ իրատեսական հնա¬րաւորութիւններ: Կրթական ծրագիրը լաւ ցանկութիւնների եւ բարեմաղթանքների հռչակագիր չէ, այլ սովորողի իրագործելի վերջ¬ն¬արդիւնքներով քարտէզագրուած փաստաթուղթ: Ժամանակակից տե¬ղե¬կատւութեան ծաւալների մէջ մենք վերջնականապէս կը մո¬լորուենք, եթէ կրթական ծրագրերը սահմանափակուեն սոսկ առար¬կա¬յական գիտելիքի պահանջներով:
Նոյնիսկ գալով գիտելիքին` պէտք է նախ այն տարբերել տե-ղե¬կատւութիւնից եւ հասկանալ, որ այս երկու հասկացութիւնների մի¬ջեւ հսկայական տարբերութիւն կայ: Մեզ երբեմն թւում է, որ բաւա¬կան է սերմանել, եւ բերքն ինքնըստինքեան ապահովուած է: Աստուծոյ պահած ենք, հրաշքով մի բան կը ստացուի: Ես չեմ ասում, թէ հրաշքներին պէտք չէ հաւատալ: Պէտք չէ հրաշքի վրայ հաւատք կառուցել, որովհետեւ հաւատքը շատ աւելի խոր բան է: Իսկ մեծագոյն հրաշքը մարդու ամենօրեայ վերափոխումն ու կա-տա¬րելագործումն է: Սա արդէն կրթութեան ասպարէզն է, որը հիմնուած է կատարելութեան հասանելիութեան հաւատքի վրայ: Դպրոցները պէտք է մտածեն, թէ ինչ ոգու կրիչ են եւ թէ այսօրուայ հաղորդակցուած աշխարհում ինչ կարող են տալ սովորողին, որը նա դպրոցից դուրս չի կարող գտնել: Արդեօ՞ք նրանք տալիս են թռչելու թեւեր` յաղթահարելու առօրէականութիւնը, թէ կտրում են թեւերը՝ սովորողին համապատասխանեցնելու առօրէականութեանը: Դպրոցը դպրոց է նախեւառաջ սովորելու շունչով եւ ստեղծարար ներուժով. այն ոչ միայն պէտք է ապահովի որոշակի հարստութիւններ ժառանգելու հնարաւորութիւն, այլեւ նորը կերտելու եւ ծածուկը յայտածելու նախանձախնդրութիւն:
Վերջապէս, ո՞վ է այս գերկարեւոր խնդրի վերջնական պա-տաս¬խանատուն: Եթէ ուսուցիչն է, ապա արդեօ՞ք պատրաստում ենք այդպիսի ուսուցչի եւ զինում անհրաժեշտ գործիքներով: Այս հար¬ցա¬դրումները նրա համար չեն, որ յուսահատուենք, այլ որպէսզի հաս¬կանանք եւ գործենք: Միայն թէ գիտակցելով, որ կրթութիւնը փորձադաշտ չէ: Այստեղ տալու համար պէտք է նախ ունենալ: Իսկ եթէ ունես, պէտք է տալու արուեստին տիրապետես: Ուզում եմ շեշ¬տել, որ կրթութիւնը արուեստների արուեստ է, որովհետեւ նրա ատաղ¬ձը մարդու հոգին է: Իհարկէ, միշտ չէ, որ բոլոր երանիները մէկ տեղում են լինում, սակայն այս դէպքում լաւագոյն որակների խտա¬ցումը հրամայական անհրաժեշտութիւն է: Ժամանակակից աշ¬խարհը լի է գայթակղութիւններով, որոնք ստեղծում են տար¬բեր մտածելակերպային պատրանքներ: Օրինակ` աղբիւրների հա¬սա-նե¬լիութիւնը յաճախ պատրանք է ստեղծում, թէ գիտելիքը փողոցներում շաղ է տրուած եւ մնում է ձեռքը մեկնել ու վերցնել:
Բոլորն էլ ուզում են, որ իրենց երեխաներն ունենան իրա¬գոր-ծուե¬լու լաւագոյն հնարաւորութիւն: Նոյնիսկ նրանք, ովքեր մո-լորուած են յարաբերական սկզբունքների անորոշութիւնների մէջ եւ սե¬փական կեանքը դարձրել են փորձադաշտ, իրենց հոգու խորքում չեն ուզում, որ իրենց երեխաների կեանքը դառնայ փորձադաշտ: Դրա հաւանականութիւնը բաւականին մեծ է, քանի դեռ մեզ շրջա¬պատում են կեղծ արժէքների որոգայթներ եւ «լաւ կեանքի» խաբ¬կանքներ: Եթէ հաճոյամոլութիւնը եւ նիւթապաշտութիւնը քարոզւում են ամէն քայլափոխի եւ դառնում հասարակութեան իդէալ, ապա այդ հասարակութիւնը չի կարող սահմանել բարձր նպա¬տակներ եւ շարունակելու է մասնագիտական միջակութեան եւ բարոյական խեղճութեան վերարտադրութիւնը: Յանձնուելը եւ հա¬մա¬կերպուելը «ունենք այն, ինչ ունենք» բանաձեւին համազօր է մահուան: Միակ ճանապարհը ոտքի կանգնելն է, սեփական հիմ¬քերն ամրապնդելը եւ ժամանակակից մարտահրաւէրների պայմաններում ճիշտ արժէքային շեշտեր կատարելը, որպէսզի մեր երեխաների համար յստակ ճանապարհ հարթենք:
Մարդը սոսկ վերջաւոր եւ սահմանափակ խնդիրներ լու¬ծող էակ չէ: Նա յաւիտենական կեանքի ճամփորդ է: Նա գի¬տակ-ցաբար կամ ենթագիտակցաբար երկխօսութեան մէջ է աս¬տուա-ծային յաւերժի եւ անսահմանութեան հետ: Աւելին, այս գո¬յա-բանական երկխօսութիւնն է, որ նրան մարդ է դարձնում: Սա մարդու աստուածային պատկերն է: Ես չեմ ուզում բար¬դաց¬նել, այլ, ընդհակառակը, պարզեցնում եմ: Վերջաւորի լու¬ծու¬մը վերջաւորութեան մէջ չէ, այլ անվերջի: Փոքր խնդիրը լու¬ծե¬լու համար պէտք է տեսնել մեծ պատկերը եւ փոքրութեան բար-դոյթից դուրս գալ: Կրթութեան գլխաւոր առաքելութիւնն է մարդու սրտում վառել ընդմիշտ ճանաչելու կրակը եւ նրան դարձնել ճշմարտութեան յաւերժ փնտրող:

  • Տ. Մեսրոպ քհն. Արամեան
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49