Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - Մտորումներ, 10:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 11։00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն), 12:00 - Աշխարհայացք, 14:00 - Արվեստի երանգներ, 15:00 - Մեր կինոն, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - «Զատիկ» մանկական հաղորդաշար, 22:00 - Աշխարհայացք (կրկնություն), 23:00 - Արվեստի երանգներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - Մտորումներ, 10:00 - Աշխարհայացք (կրկնություն), 11:00 - Գրական ընտրանի (կրկնություն), 12:00 - Հայելի, 14:00 - Սիրաքի գիրքը, 15:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Հայելի (կրկնություն), 23:00 - Սիրաքի գիրքը, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - Մտորումներ, 10:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 11:00 - Մեծ գաղափարներ, 12:00 - Ոսկեփորիկ, 13:00 - Արվեստի երանգներ, 14:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ (կրկնություն), 15:00 - Գրական ընտրանի (կրկնություն), 16:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն), 17:00 - Հայելի (կրկնություն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Ոսկեփորիկ, 23:00 - Մեծ գաղափարներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
ծրագրեր
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 18:00, 24:02
Երեքշաբթի 18:00, 24:02
Չորեքշաբթի 18:00, 24:02
Հինգշաբթի 18:00, 24:02
Ուրբաթ 18:00, 24:02
Շաբաթ 18:00, 24:02
Կիրակի 18:00, 24:02
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Չորեքշաբթի 19:00, 21:00
Հինգշաբթի 19:00, 21:00
«Զատիկ» մանկական հաղորդաշար
Երեքշաբթի 12:00, 22:00
Չորեքշաբթի 10:00
Կիրակի 14:00
Ակունք
Աղոթքներ
Անակնկալ հանդիպում
Հինգշաբթի 12:00, 22:00
Ուրբաթ 10:00
Կիրակի 22:00
Աշխարհայացք
Երկուշաբթի 11:00
Հինգշաբթի 14:00, 23:00
Շաբաթ 13:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 15:00
Բնանկարի հայ վարպետները
Երկուշաբթի 15:00
Ուրբաթ 11:00
Շաբաթ 15:00
Գրական ընտրանի
Ուրբաթ 15:00
Կիրակի 15:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երկուշաբթի 19:00, 21:00
Երեքշաբթի 19:00, 21:00
Իմ Եկեղեցու պատմությունը
Երեքշաբթի 14։00, 23:00
Հինգշաբթի 11։00
Շաբաթ 16:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 14:00, 23:00
Երեքշաբթի 11:00
Շաբաթ 14:00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Ուրբաթ 12:00, 22:00
Շաբաթ 17:00
Հայելի
Ուրբաթ 19:00, 21:00
Շաբաթ 19:00, 21:00
Կիրակի 19:00, 21:00
Հեքիաթի ժամ
Հիշարժան օրեր և տարեթվեր
Չորեքշաբթի 12:02, 22:00
Հինգշաբթի 10:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Երեքշաբթի 10:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Երեքշաբթի 15:00
Չորեքշաբթի 11:00
Շաբաթ 11:00, 23:00
Մեծ գաղափարներ
Հինգշաբթի 15:00
Մեր կինոն
Երկուշաբթի 09:00
Երեքշաբթի 09:00
Չորեքշաբթի 09:00
Հինգշաբթի 09:00
Ուրբաթ 09:00
Շաբաթ 09:00
Կիրակի 09:00
Մտորումներ
Երկուշաբթի 10:00
Շաբաթ 12:00, 22:00
Կիրակի 23:00
Ոսկեփորիկ
Ուրբաթ 14:00, 23:00
Սիրաքի գիրքը
Չորեքշաբթի 14:00, 23:00
Կիրակի 13:00
Սուրբ Գրքի ներածություն
Հոդվածներ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ Արտադրանք
Հոդվածներ
05 Հունիս
ԹՌԻՉՔ ԱՆԴՈՒՆԴԻ ՎՐԱՅՈՎ

Մուտք

Նախորդ երկու հրապարակումներս («Առաքելութիւն, որ միաւո¬րում է բոլորիս», «Առաւօտ», մարտի 4, 2015, http://www.aravot.am/2015/03/04/547499/, եւ «Արժէքներ», tert.am կայք, մարտի 16, 2015, http://www.tert.am/am/news/2015/03/16/mesrop-aramian/1618351) եւ սոյն յօդուածը հրաւէրներ են մտածելու կրթութեան հիմնախնդիրների շուրջ: Անընդհատ վերափոխուող աշխարհում մենք կարիք ունենք յստակեցնելու եւ հասկանալու, թէ ինչ մարտահրաւէրների առջեւ է կանգնած ժամանակակից կրթութիւնը եւ որոնք են հայկական դպրո¬ցի զարգացման ճանապարհն ու հեռանկարը: Որպէս մարդու իրագործման ճանապարհ՝ կրթութիւնը բոլորիս առաքելութիւնն ու սպասաւորութիւնն է: Այն կարող է արդիւնաւէտ լինել, եթէ մենք պատրաստ ենք խորքային քննարկումների եւ ունենք վերափոխման նախանձախնդրութիւն:
Գիտելի՞ք, թէ տեղեկատւութիւն
Ընդունուած է կարծել, թէ գիտելիքի հասարակական սպասաւո¬րը կրթութիւնն է: Այսինքն` կրթական հաստատութիւնները գիտելիքի ձեւաւորման հիմնական դարբնոցներն են, եւ սովորողներն այնտեղ ձեռք են բերում անհրաժեշտ գիտելիքներ: Մարդիկ յաճախ ճիգ ու ջանք չեն խնայում իրենց երեխաներին կրթելու համար, սակայն, համեստ բացառութիւններով, հետամուտ չեն լինում պարզելու, թէ արդեօք կրթութիւնը համապատասխանո՞ւմ է իր առաքելութեանը եւ նպատակներին: Ժամանակակից աշխարհում կրթութեան սահման¬նե¬րը անընդհատ ընդարձակւում են եւ դուրս գալիս աւանդական ինս¬տի¬տուցիոնալ պատկերացումների ծիրից: Տեղեկատուական հոսքե¬րի խաչմերուկում յայտնուած մարդը սկզբունքային կողմնորոշ¬ման կարիք ունի, թէ ինչ կարող է ակնկալել սովորելու աւանդական մի¬ջա¬վայրերից: Եթէ կրթական հաստատութիւնները չկարողանան վերասահմանել իրենց ինքնութիւնը, ապա հետզհետէ փլուզուելու է նրանց նկատմամբ հասարակական վստահութիւնը:
Նախեւառաջ գիտելիքը պէտք է սահմանազատել գիտելիքի մա¬սին սխալ պատկերացումներից: Օրինակ` գիտելիքը շատերի կող¬մից ակնյայտօրէն շփոթւում է տեղեկատւութեան հետ: Սակայն, ինչ¬պէս սերմը դեռ բերք չէ, եւ տան ճանապարհի սկիզբը դեռ տունը չէ, այնպէս էլ տեղեկատւութիւնից մինչեւ գիտելիք հսկայական տա¬րածք կայ անցնելու: Գիտելիքը արգասիքն է մարդու ամենաբարձր գործառոյթի` ճանաչողութեան, եւ մի իւրայատուկ սինթեզ է մտա¬ծո¬ղութեան ու ապրումի, տեղեկատուական ազդեցութիւնների ու ներ¬քին ամրագրումների, մշակութային պատկերացումների եւ սե¬փա¬կան փորձառութեան: Իսկ դպրոցը՝ որպէս մարդու հիմնական կրթու¬թեան եւ ձեւաւորման համակարգ, արդեօ՞ք ծառայում է գի¬տե¬լիքի ձեւաւորմանը, թէ՞ անպտուղ տեղեկատւութեամբ ծան¬րա¬բեռ¬նում է սովորողին: Դպրոցը տեղեկատուական բա՞նտ է, ուր որո¬շա¬կի ժամանակով, անստոյգ նպատակներով, արգելափակում ենք երե-խաներին, թէ՞ ստեղծագործութեան, ազատութեան, նորի բա¬ցա-յայտման եւ հոգու ներդաշնակութեան միջավայր: Զաւեշտական է, բայց շատ դպրոցներ թէ՛ իրենց բովանդակութեամբ, թէ՛ իրենց ճար¬տա¬րապետութեամբ բանտեր են յիշեցնում, ուր կարծրատիպերով կա¬ղապարում են սովորողների գիտակցութիւնը եւ պատրաստում ցկեանս մտածելակերպային բանտարկեալ լինելու:

Ազատութիւն եւ ստեղծարարութիւն

Ճանաչողութիւնը ազատարար է: Այս է ազդարարում Քրիստոսի խօսքը. «Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը կ’ա¬զա¬տի ձեզ»: Սա նախ նշանակում է, որ ճանաչողութեան վեկտորն ուղղուած է դէպի ճշմարտութիւնը, եւ երկրորդ՝ որ ճանաչողութեան արդիւնքը, այսինքն՝ գիտելիքը, ազատագրում եւ լուսաւորում է մարդուն: Ազատագրում է բազմաթիւ բաներից` տգիտութեան խաւա¬րից, անորոշութեան վախից, զգացական խաբկանքներից եւն: Հե¬տեւա¬բար կրթութեան նպատակը ճշմարտութեանը հետամուտ եւ ազատ մարդ ձեւաւորելն է, ով ունի ճանաչողութեան ճանապարհով անց¬նելու քաջութիւն, յանուն ճշմարտութեան պայքարելու հոգի եւ ազատագրման նախանձախնդրութիւն: Միայն այսպէս կարելի է ձեռք բերել հաւաստի գիտելիքներ եւ ոչ թէ իմացական խաբկանք-ներ:
Անշուշտ, շատ բաներ մենք ստանում ենք մշակութային ժա-ռան¬գութեամբ: Մենք պէտք է շնորհակալ լինենք մեր հայրերին իրենց աւան¬դած գանձերի համար: Բայց նաեւ պէտք է զգուշանալ սեփական մշակոյթի կրաւորական սպառողի հոգեբանութիւնից: Կարեւոր է տեսնել սեփական ինքնութեան էութիւնը եւ հասկանալ աւանդների իմաստները: Եթէ մաքրենք մեր տեսողութիւնը, ապա կը տեսնենք, որ այն ամէնը, ինչ ստացել ենք, արդիւնք է հոգու ազատութեան եւ արարման, վեհութեան ու փայլատակումների, պայքարի ու նուի¬րումի: Այդ ամէնը մերն է, եթէ ունենք հոգին, եւ այդ ամէնով աղքատ ենք, եթէ չունենք հոգին: Անցեալի հարստութիւններին կարող ենք հաղորդակցուել, եթէ ունենք արարման հոգի եւ շարժւում ենք ճշմար¬տու¬թեան ազատարար ճանապարհով:
Ազատութիւնը սահմանների յաղթահարումն է: Այս առումով ճա¬նա¬չողութեան արդիւնքը` ճշմարիտ գիտելիքը, բացազատում է դէպի անսահմանութիւնը եւ հաղորդակցութիւն է յաւերժի հետ: Այն, ինչ չգիտենք, այլեւս սարսափելի չէ, եթէ մենք բռնել ենք ճա-նա¬չողութեան եւ արարման ճամփան: Անյայտը դառնում է մար-տա¬հրաւէր: Բախի երաժշտութեան առջեւ ժամանակի յաղթարշաւը կանգ է առնում: Նարեկացու աղօթքի համար տիեզերքն այլեւս անսահ¬ման չէ: Ժամանակակից գիտական պատկերացումները յեղաշրջել են չափի ու սահմանի, մասի ու ամբողջի մասին դարերով ամրապնդուած կարծիքները. ամենափոքր տարրական մասնիկն ամենուր ներկայ է տիեզերական անեզրութեան մէջ եւ ոչ մաս ունի, ոչ էլ չափ: Իսկ ամ¬բող¬ջը ոչ թէ մասերի համադրութիւն է, այլ էապէս նոր վիճակ:

Առաքինութիւնները որպէս գիտելիքի հիմք

Ճանաչողութիւնը եւ բարոյականութիւնը անբաժանելի ուղե-կից¬ներ են: Յատկապէս երբ մենք խօսում ենք կրթութեան ճանապար¬հի մա¬սին: Առաքինութիւնները մարդու ճանաչողութեան հիմնարար ազ¬դակ¬ներն են: Դէպի ճշմարտութիւն ընթանալու համար մեզ պէտք է իմաստութիւն, որպէսզի տեղեկատուական տարափը իմաստների հետ չշփոթենք եւ գործով արդիւնաւորենք գիտելիքը: Մեզ պէտք է արիութիւն, որպէսզի անհունը գրկելուց չերկնչենք: Մեզ պէտք է ողջախոհութիւն, որպէսզի զգացական աղմուկի մէջ հաւաքենք ինքներս մեզ եւ լսենք յաւիտենութեան ու ներդաշնակութեան նուրբ ձայնը: Մեզ պէտք է արդարութիւն, որպէսզի ազնուօրէն գնա¬հատենք ինքներս մեզ եւ դիմացինին` մարդու մէջ տեսնելով Աստ¬ծուն եւ ինքներս մեզ: Հաւատքը հիմքն ու վստահութիւնն է ան¬բո¬վանդակելին բովանդակելու, անսահմանելին սահմանելու, պահի մէջ յաւերժութիւնը ճաշակելու: Յոյսը գալիքի ներկայութիւնն է եւ ժամանակի սանձումը: Սէրը բարիքների լրումն է, կեանքի ամբողջութիւնը եւ Աստուծոյ հետ միաւորումը:

Լեզու եւ լեզուամտածողութիւն

Մարդը բանական, այսինքն՝ խօսքով օժտուած էակ է, եւ խօս-քը մարդու բարձրագոյն կարողութիւնն է եւ ճանաչողութեան հիմ-նա¬կան գործիքը: Ըստ քրիստոնէական աստուածաբանութեան` Ինքն Աստուած մեզ յայտնւում է որպէս Խօսք. «Սկզբում Խօսքն էր, եւ Խօսքը Աստուծոյ մօտ էր, եւ Աստուած էր Խօսքը»: Այսինքն` խօս¬քը աստուածայինի ներկայութիւնն է մարդու մէջ: Հետեւաբար լե¬զուն մարդկային ինքնութեան հիմքն է: Բանաւոր եւ գրաւոր խօս¬քը, լեզուամտածողութիւնը եւ լեզուարուեստը ցուցիչներն են մեր ով լինելու: Իսկ կրթութեան գլխաւոր առաքելութիւնը սովորողի խօս¬քի կարողութեան զարգացումն ու կատարելագործումն է, ընդ¬հա¬նուր առմամբ` լեզուական մշակոյթի ձեւաւորումը: Սակայն ինչ¬պէ՞ս ենք այսօր մենք խօսում կամ գրում: Ինչպէ՞ս ենք տրա¬մա¬խօ¬սում եւ հիմնաւորում: Ո՞ւր են մեր խօսքի գեղեցկութիւնը եւ ներ¬դաշնակութիւնը: Հետզհետէ լեզուն հոգեզրկւում է, բանաւոր աղ¬մուկը դառնում է գերիշխող, եւ մենք հրաժեշտ ենք տալիս խօսքի երա¬ժշտութեանը: Խնդիրը համալիր եւ ամբողջական լուծում է պա¬հանջում: Հասարակութիւնը պէտք է արժեւորի խօսքը, իսկ կրթու¬թիւնը պէտք է թօթափուի կաղապարային մօտեցումներից եւ չոր կա¬նո-նապաշտութիւնից: Մենք կարիք ունենք հասկանալու, որ լեզուն կեն¬դանի էկոհամակարգ է, եւ սովորողի համար որոշիչ է, թէ ի՛նչ ենք իրեն տալիս համեմատութիւնների մեծ ընտրանի ունեցող կեանքում:

Կրթութեան առանցքը կամ իմաստների միջուկը

Մի կարեւոր հարցադրում եւս. ինչի՞ շուրջ է հաւաքուած այս-օր կրթութիւնը մեզանում եւ առհասարակ: Հետզհետէ աւելանում է տեղեկատւութեան ծաւալը: Առարկաները մասնատում են մար-դու գիտակցութիւնը, եւ մարդը կորցնում է ամբողջութեան գի-տակ¬ցու¬թիւնը: Մենք մոլորւում ենք մանրամասների մէջ եւ կորցնում մեծ պատկերի զգացողութիւնը: Գիտակցութեան պառակտման այս անկասելի գրոհը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ, եւ մարդը կա¬րող է վերջնականապէս կորցնել երջանկութեան զգացողութիւնը: Բայց բոլորս ուզում ենք եւ պատրաստ ենք ոչինչ չխնայել, միայն թէ մեր երեխաները երջանիկ լինեն: Ուրեմն բոլորս կարիք ունենք հաս¬կանալու, թէ որոնք են կրթութեան առանցքը, իմաստաբանական միջուկը եւ ընդհանրացնող գործառոյթը: Դարերով այդ առանցքը եղել է փիլիսոփայութիւնը: Մարդիկ սովորել են տարբեր առարկաներ, բայց միշտ ունեցել են ընդհանրացնելու եւ իմաստասիրելու գործիքներ: Դժուար է անգամ գնահատել, թէ ինչ կորցրեց կրթութիւնը, երբ հրա¬ժարուեց իմաստակենտրոնութիւնից եւ իմաստասիրութիւնից: Կարողացա՞ւ գտնել մի արժանի բան, որ կը փոխարինէր Պլատոնի երկխօսութիւնները: Միանշանակ` ոչ:

Անելիքներ

Ժամանակն է վերաիմաստաւորելու կրթութիւնը: Առարկայա-կան ծրագրերը կարիք ունեն լուրջ վերանայման եւ բեռնաթափման, իսկ կրթութեան գիտելիքային վեկտորը պէտք է ուղղուած լինի դէ¬պի բարձր մտածողական հմտութիւնների զարգացումը եւ ստեղ¬ծա¬րա¬րութիւնը (այս մասին միայն խօսում ենք, եւ էական տեղաշարժ չկայ): Սովորողի բարոյական աճն ու զարգացումը պէտք է դրուած լինի կրթութեան հիմքում, եւ կրթական ծրագիրը պէտք է յստակօրէն սահմանի սովորողի բարոյական վերջնարդիւնքները եւ ունենայ դրանց հասնելու մանրազնին քարտէզագրուած ճանապարհ: Հարկ է հիմնովին վերանայել լեզուի ուսուցման ծրագրերը եւ լեզուամտածողութեան զարգացումը դարձնել կրթութեան ռազմավարութիւն: Գիտելիքի բազ¬մազանութեան եւ տարամիտումների պայմաններում կենսական ան-հրաժեշտութիւն է միջառարկայական կապերն ամրապնդող եւ ընդհանրացնող իմաստակենտրոն միջուկի եւ ճանաչողական առանցքի ձեւաւորումը:

Վերջաբան

Առանց բացարձակ պնդումներ անելու յաւակնութեան փոր-ձե¬ցի մատնանշել մի շարք կարեւոր անելիքներ` հասկանալով, որ գոր¬ծողութիւնների ցանկն ընդարձակելի է: Մի բան յստակ է, որ կրթութիւնը կենդանի իրողութիւն է եւ կարիք ունի անընդհատ վե-րանայման: Ոչ անցեալի պատրանքները, ոչ էլ ապագայի չհիմ-նաւորուած վստահութիւնը մեզ լաւ արդիւնքի չեն բերի: Թէ անցեա¬լը, թէ ապագան մարտահրաւէրներ են: Յետեւում բացթողումների, իսկ առջեւում հնարաւորութիւնների անդունդներ են: Այն, ինչ ու¬նենք, ներկան է, որը կարող է դառնալ պտղաբեր հարթակ՝ թռչելու ան¬դունդների վրայով:

  • Տ. Մեսրոպ քհն. Արամեան
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49