Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

Շատերն են երազում իրենց կյանքը մաքուր էջից սկսել, բայց ո՛չ բոլորն են գտնում անհրաժեշտ ուժ իրենցում դրա համար: Քրիստոնյան, ով գիտի Տիրոջ խոսքը՝ «Գնա և այլևս մի՛ մեղանչիր», ինչպե՞ս պիտի վերականգնվի, նորոգվի հերթական անկումից, մեղանչումից հետո: Նոր էջից սկսելը ի՞նչ կարող է լինել քրիստոնյայի համար:
- Տ. Նշան քհն. Ալավերդյան

