«Ոչ մի բանակ չի կարող դիմակայել այն գաղափարի ուժին, որի ժամանակն արդեն եկել է»: Ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն հասկանում էր, որ հենց ժամանակի հարմար պահերին հղացված մտքերն են ծնում տիեզերքը խարխլող գաղափարներ, գաղափարներ, որոնք դատապարտված են դառնալու մեծ: Բայց մեծությունը կարող է բնույթով տարբեր լինել՝ մեծ և գեղեցիկ, մեծ և այլանդակ, մեծ և սարսափելի: Գաղափարը կարող է մեծ լինել այս բոլոր դրսևորումներով, ուստի հարուցել հիացմունք, նողկանք կամ սարսափ: Հաղորդումների այս շարքում ներկայացնում ենք տարբեր տեսակի մեծ գաղափարներ:

«Պարտք» հասկացությունը բարոյագիտության հիմնական կատեգորիաներից մեկն է, որն արտացոլում է հատուկ բարոյական հարաբերություն: Բոլոր մարդկանց վրա տարածվող բարոյական պահանջն ընդունում է պարտքի ձև, երբ այն դառնում է որոշակի անհատի անձնական խնդիր նրա դիրքի և որևէ կոնկրետ իրադրության նկատմամբ:

