«Ոչ մի բանակ չի կարող դիմակայել այն գաղափարի ուժին, որի ժամանակն արդեն եկել է»: Ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն հասկանում էր, որ հենց ժամանակի հարմար պահերին հղացված մտքերն են ծնում տիեզերքը խարխլող գաղափարներ, գաղափարներ, որոնք դատապարտված են դառնալու մեծ: Բայց մեծությունը կարող է բնույթով տարբեր լինել՝ մեծ և գեղեցիկ, մեծ և այլանդակ, մեծ և սարսափելի: Գաղափարը կարող է մեծ լինել այս բոլոր դրսևորումներով, ուստի հարուցել հիացմունք, նողկանք կամ սարսափ: Հաղորդումների այս շարքում ներկայացնում ենք տարբեր տեսակի մեծ գաղափարներ:

«Հասարակության կյանքին կառավարության միջամտությունը սահմանափակելու ձգտում, իշխանության ապակենտրոնացում և անհատական ազատության ընդլայնում». այս ձևակերպումը հնչում է որպես դասական լիբերալիզմի՝ դասագրքից վերցված սահմանում, սակայն ոմանց կարծիքով հենց սա է «պահպանողականության հիմքը»:

