Հաղորդման ժամանակացույց
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Բաժանորդագրվել

1/1
07 Հունվար Կրկին կանխասացություն. Հակոբոսի և Հովհաննեսի մոր խնդրանքը
(Մատթ. 20.17-19, Մարկ. 10.32-34, Ղուկ. 18.31-34, Մատթ. 20.20-28, Մարկ. 10.35-45)
Քրիստոսը Երուսաղեմի ճանապարհին երրորդ անգամ է մարգարեանում և կանխասացություն անում Իր մատնության, չարչարանքների, մահվան և հարության մասին: Այս հատվածին անմիջապես հաջորդում է վախվորած, զարմացած առաքյալներից երկուսի` Հովհաննեսի և Հակոբոսի մոր խնդրանքը, որով կամենում էր, որ իր որդիները Քրիստոսի աջ ու ձախ կողմերում նստեն: Քրիստոսը պատասխանում է և առաքյալներին ներկայացնում ծառայության վերաբերյալ քրիստոնեական ճշմարիտ ընկալումը՝ առաջին լինելու համար լինել վերջին, տեր լինելու համար լինել ծառա ու սպասավոր:


Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49