20-րդ դարի և ժամանակակից երաժշտության ժանրեր և ոճական ուղղություններ, որոնց բնորոշ է կապը դասական երաժշտական արվեստի հետ: Ջազ և ռոք երաժշտության դասականներ, խմբեր և անհատ կատարողներ, որոնց ստեղծագործության հիմքում ավանդականի և արդիականի միահյուսումն է: Երաժշտություն, որն արժևորվում է ազգային և համաշխարհային մշակութային ժառանգության հետ ունեցած առնչությամբ:

Հաղորդումը նվիրված է ամերիկյան կոմպոզիտոր, գործիքավորող, դիրիժոր և երաժշտական պրոդյուսեր Մայքլ Քեյմենին:



Հաղորդումը նուիրուած է համաշխարհային ջազի դասական, կոմպոզիտոր եւ դաշնակահար Ժակ Լուսիէի գործունէութեանը, որի հիմնական եւ արժեքաւոր մասն են կազմում Եո. Ս. Բախի ստեղծագործութիւնների մշակումները:



Հաղորդումը նվիրված է ականավոր ջազային շեփորահար Մայլս Դեյվիսի «Իսպանական Էսքիզներ» ալբոմին` ձայնագրված 1960 թ.:



«Ռենեսանս» խմբին նվիրված հաղորդման երկրորդ մասում անդրադարձ է կատարվում խմբի երաժշտության մեջ ջազի և արևելյան երաժշտության առանձին դրսևորումներին, ինչպես նաև ներկայացվում է խմբի գործունեությունը 1980-ական թվականներից մինչ օրս:



Հաղորդումը նվիրված է «Ռենեսանս» պրոգրեսիվ ռոք խմբին: Հաղորդման առաջին մասում ներկայացվում են դասական և ֆոլկ երաժշտության դրսևորումները 1968-1979 թթ. ընթացքում խմբի ձայնագրած ալբոմների երգերում:



Հաղորդումը նվիրված է բրիտանական The Yardbirds ռոք խմբին, որը մեծ ներդրում ունեցավ բլյուզ ռոքի զարգացման գործում` իր գործունեության տարբեր շրջաններում անդրադառնալով նաև պսիխոդելիկ և պրոգրեսիվ ռոքի միտումներին: The Yardbirds խումբը նաև բրիտանական ռոքի առաջին ներկայացուցիչներից էր, որի ստեղծագործության մեջ ի հայտ եկան հևի մետալ ոճի առանձնահատկությունները:



Հաղորդումը նվիրված է բրիտանական «Դիփ փըրփլ» ռոք խմբի ‘’Concerto for group and orchestra’’ («Կոնցերտ խմբի և նվագախմբի համար») ստեղծագործությանը` համանուն ալբոմից, որը ռոք երաժշտության պատմության մեջ մտավ որպես սիմֆոնիկ ռոքի առաջին նմուշներից մեկը:



20-րդ դարի ջազի խոշորագույն ներկայացուցիչներից մեկին՝ շեփորահար Մայլս Դեյվիսին նվիրված հաղորդման երկրորդ մասում ներկայացվում է երաժշտի գործունեությունը 1955-1991 թթ.:



Շեփորահար Մայլս Դեյվիսը 20-րդ դարի ջազի մեծագույն ներկայացուցիչներից է, որը հսկայական ազդեցություն ունեցավ իր ժամանակի երաժշտության զարգացման վրա: Նրա անվան հետ է կապվում հետպատերազմյան ամերիկյան ջազի մի շարք ուղղությունների, այդ թվում՝ քուլ ջազի, հարդ բոփի, մոդալ ջազի և ֆյուժնի ձևավորումը: Հաղորդման առաջին մասում անդրադարձ է կատարվում երաժշտի գործունեության առաջին շրջանին՝ կայացման տարիներից մինչև 1950-ականների կեսերը:



Հաղորդումը նվիրված է «Էմերսոն, Լեյք էնդ Փալմեր» պրոգրեսիվ ռոք խմբի` 1971 թ. ձայնագրված «Pictures at an Exhibition» («Պատկերներ ցուցահանդեսից») ալբոմին:



Հաղորդումը նվիրված է բլյուզ ժանրին: Ներկայացվում են բլյուզի գլխավոր առանձնահատկությունները և հիմնական ժանրային փոխակերպումները 20-րդ դարի ընթացքում:



Բրիտանական «Փինք Ֆլոյդ» պրոգրեսիվ ռոք խմբին նվիրված հաղորդման վերջին` երրորդ մասում ներկայացվում է խմբի գործունեությունը 1983 թվականից մինչև 2000-ական թվականների սկիզբը:



«Փինք Ֆլոյդ» պրոգրեսիվ ռոք խմբին նվիրված հաղորդման երկրորդ մասը ներկայացնում է խմբի գործունեության 1973-1979 թթ. ընկած շրջանը, որը խմբի ստեղծագործական բարձրակետն է: Համառոտ անդրադարձ է կատարվում այս շրջանում ձայնագրված չորս ալբոմներին (“The Dark Side of the Moon”, “Wish You Were Here“, “Animals“, “The Wall“):



Հաղորդումը նվիրված է բրիտանական «Փինք Ֆլոյդ» պրոգրեսիվ ռոք խմբի գործունեությանը: Փինք Ֆլոյդն ակտիվորեն յուրացրեց իր ժամանակի արվեստի նորարարական միտումները` պահպանելով ժառանգական կապը եվրոպական մշակույթի տարբեր շերտերի հետ: Խումբը մեծապես նպաստեց ռոք երաժշտության բովանդակային սահմանների ընդլայնմանը և երաժշտական արտահայտչամիջոցների հարստացմանը, ինչի արդյունքում ռոքը ձեռք բերեց միանգամայն նոր որակ:

