Հաղորդման ժամանակացույց
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Բաժանորդագրվել

1/1
11 Փետրվար Հարց Հիսուսին Նրա իշխանության մասին
(Մատթ. 21.23-27, Մարկ. 11.27-33, Ղուկ. 20.1-8)
Աղավնեվաճառների և լումայափոխների սեղանները շուռ տալուց և Տաճարում քարոզելուց կարճ ժամանակ հետո Տեր Հիսուս Քրիստոսին հարց են տալիս Նրա իշխանության մասին: Հարցին Քրիստոսը չի պատասխանում, այլ փոխարենը մեկ ուրիշ հարց տալիս` թե արդյոք Հովհաննեսի մկրտությունը մարդկանցի՞ց էր, թե՞ երկնքից: Եթե փարիսեցիներն ասեին, որ երկնքից էր, ապա պիտի հետևեր Հիսուսի հարցը, թե այդ դեպքում ինչո՞ւ չհավատացիք նրան. իսկ եթե ասեին՝ մարդկանցից էր, ապա հենց նույն այդ մարդկանցից էին վախենում, քանի որ վերջիններս Հովհաննեսին իբրև մարգարե էին ընդունում:


Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49