
Հաղորդումն անդրադառնում է ունկնդիրների հարցերին: Հարությունը քրիստոնեական հավատքի և վարդապետության կարևորագույն ճշմարտությունն է, առանց որի, ինչպես Պողոս առաքյալն էր ասում, անիմաստ է ամեն բան, անիմաստ են մեր քարոզչությունն ու այն կյանքը, որ ապրում ենք:



Հուլիս ամսվա առաջին հաղորդումը նվիրված է ամուսնական նախապատրաստություններին: Այս հաղորդման մեջ կոնկրետ խոսվում է ամուսնությունից առաջ կատարվելիք ամենակարևոր գործերին: Անդրադարձ է արվում նաև այն հարցերին, թե ինչպիսին պետք է լինի ապագա կողակիցը, ինչ պետք է իմանալ միմյանց մասին և այլն:



Հաղորդումն անդրադառնում է սեռական դաստիարակության հարցերից մի քանիսին: Մասնավորապես շեշտվում է, որ սեռական դաստիարակությունը երբեք չի սկսվում և առավել ևս չի վերջանում սեռական հարաբերության, սեռական օրգանների ֆունկցիոնալ առանձնահատկությունների կամ հակաբեղմնավորիչների վերաբերյալ հարցերի քննարկումով:
Սեռական դաստիարակությունը սկսվում է երեխայի հետ սեռերի տարբերության, առանձնահատկությունների ու պարտավորությունների մասին զրույցներից:



Հաղորդման ընթացքում տեր Մարկոսը պատասխանում է ընտանեկան կյանքի վերաբերյալ հարցերին:
Ինչպե՞ս կառուցել ամուր ընտանիք, ինչպե՞ս վարվել դավաճանության դեպքում, ինչպե՞ս պահպանել ընտանեկան անդորրը, որո՞նք են քրիստոնեական ընտանիքի առանձնահատկությունները և այլն:

