Հաղորդման ժամանակացույց
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Բաժանորդագրվել

1/1
08 Ապրիլ Ամենամեծ պատվիրանը, Բարի սամարացու առակը
(Մատթ. 22.34-40, Մարկ. 12.28-38, Ղուկ. 10.25-37)
Օրենսգետը Տեր Հիսուս Քրիստոսին հարցնում է, թե ո՛րն է ամենամեծ պատվիրանը կամ ինչպե՛ս կարելի է հասնել Աստծո Արքայությանը: Պատասխանը, բնականաբար, գիտեր նաև հարցը տվողը` պետք է սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, հոգով ու զորությամբ և պետք է նույն կերպ սիրես քո ընկերոջը: Հարցը տվողն ինքն իրեն արդարացնելու համար երկրորդ հարցն էլ է տալիս, թե ո՛վ է այդ դեպքում ընկերը: Ահա այս հարցի պատասխանից էլ ծնվում է Բարի սամարացու առակը։


Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49