«Տաղարան» հաղորդաշարը նվիրված է հայ երաժշտության հոգևոր և ժողովրդական ճյուղերին: Հաղորդաշարի մտահղացման հիմքում ազգային երաժշտական մշակույթի նշված երկու ճյուղերի ազգակցության գաղափարն է, որն առաջին անգամ գիտական հիմնավորում է ստացել Կոմիտասի կողմից: Հաղորդաշարի շրջանակներում փորձում ենք դիտարկել այս երկու ճյուղերի առնչության եզրերը, ներկայացնել նշված դրանց պատմական զարգացման փուլերը և ժանրային դրսևորումները, նկարագրել ժողովրդական ծեսի և եկեղեցական արարողակարգի երաժշտական բաղադրիչը, անդրադառնալ հոգևոր երգարվեստի հանճարների ստեղծագործությանը, ինչպես նաև քննարկել հայ միջնադարագիտության և ժողովրդական բանահյուսության արդի խնդիրները` տվյալ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հաղորդման երկու թողարկումները նվիրված են պատմական Հայաստանի Տիգրանակերտի նահանգի Բալու կամ Բալահովիտ գավառի երաժշտական բանահյուսությանը: Հաղորդման համար հիմք է ծառայել Պետրոս Ալահայտոյանի «Բալուի (եւ տարածաշրջանի) երաժշտական-ազգագրական հաւաքածոյ» (Գլենդել, 2009) աշխատությունը: Երկու թողակումների ընթացքում հնչում են Բալուից սերող երգասաց Մարո Նալբանդյանի կատարումները, որոնք զետեղված են նշված աշխատությանը կից երկու ձայնասկավառակներում:

