Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Դաշնակահար Հայկ Մելիքյանը «Վեմ» ռադիոկայանին առաջին հարցազրույցը տվեց 2010 թվականին: Պատանի երաժիշտը դեռ թողարկել էր 2 ձայնասկավառակ, միշտ որոնող արտիստն իր մտահղացմամբ սկսել էր համերգային «1900+» նախագիծը, վիրտուոզ դաշնակահարը նվագախմբերի հետ հազվադեպ էր ելույթներ ունենում, իսկ նրա համերգային ծրագրերի սպասված հատվածն էր երրորդ՝ իմպրովիզացիաների բաժինը…