Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
16:00 - Մտորումներ, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Սուրբ Գրքի ներածություն, 23:00 - Արվեստի երանգներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ, 23:00 - Հայ կոմպոզիտորներ և կատարողներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Տաղարան, 23:00 - Մտորումներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Հոգեվոր զրույցներ, 23:00 - Գրական ընտրանի, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 23:00 - Արվեստի երանգներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 23:00 - Երաժշտական կամուրջ, 16:00 - Բնանկարի հայ վարպետները, 17։00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 23:00 - Մեր կինոն,
Հաղորդումներ
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 14:02, 18:00
Երեքշաբթի 14:02, 18:00
Չորեքշաբթի 14:02, 18:00
Հինգշաբթի 14:02, 18:00
Ուրբաթ 14:02, 18:00
Շաբաթ 14:02, 18:00
Կիրակի 14:02, 18:00
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Աղոթքներ
Հինգշաբթի 10:00, 23:00
Կիրակի 23:00
Արվեստի երանգներ
Երկուշաբթի 11:00
Շաբաթ 16:00
Բնանկարի հայ վարպետները
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Հինգշաբթի 12:00
Ուրբաթ 23:00
Երաժշտական կամուրջ
Երեքշաբթի 10:00
Ուրբաթ 22:00
Շաբաթ 15:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 12։00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Հինգշաբթի 11:00, 22:00
Շաբաթ 17։00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Հարցեր քահանային
Հիշարժան օրեր և տարեթվեր
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Մեծ գաղափարներ
Չորեքշաբթի 11:00
Շաբաթ 23:00
Մեր կինոն
Երեքշաբթի 12:00, 23:00
Կիրակի 16:00
Մտորումներ
Կիրակի 13:00, 22:00
Սուրբ Գրքի ներածություն
Երեքշաբթի 11:00, 22:00
Կիրակի 15:00
Տաղարան
Հոդվածներ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ Արտադրանք
Հոդվածներ
22 Հունիս
Լույս է տեսել սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության արևելահայերեն նոր թարգմանությունը:
  • Թարգմանիչ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան


Մամուլի հաղորդագրություն
    
«Նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ «Նարեկը» և հաղորդակցվել նրա սրբազան զորությանը»

Լույս է տեսել սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության արևելահայերեն նոր թարգմանությունը՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյանի աշխատասիրությամբ։
Այն հրատարակել է «Վեմ» կրթամշակութային հիմնադրամը՝ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի աջակցությամբ և Արթուր Ջանիբեկյանի մեկենասությամբ։
Շուրջ 30 տարի Տեր Մեսրոպ քահանա Արամյանն աշխատել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության արևելահայերեն թարգմանության վրա: Այդ ընթացքում թարգմանության հեղինակը կատարել է Եկեղեցու հայրերի աստվածաբանական ժառանգության ուսումնասիրություններ եւ թարգմանություններ` ձեռք բերված փորձը ուղղելով գխավոր նպտակին՝ «Մատյանի» թարգմանությանը։
Թարգմանության հեղինակը իր ներածականում մասնավորաբար ասում է.
«Մատեանը» մեզ համար բացում է մարդու եւ Աստուծոյ յաւիտենական երկխօսութեան աներեւակայելի գեղեցկութիւնը եւ խորութիւնը… Դարեր շարունակ «Նարեկը» դարձել է հոգեւոր ինքնավերլուծութեան, ապաշխարութեան, աստուածաբանութեան, աստուածպաշտութեան մի եզակի աղբիւր բոլոր նրանց համար, ովքեր բռնել են կատարելութեան վերընթացի ճամփան»:

«Նարեկացու աղօթքներն ունեն վերերկրային գեղեցկութիւն: Գոյութիւն ունեցող արտայայտչամիջոցները կարծես ի զօրու չեն եզրագծելու եւ արտայայտելու Նարեկացու երկնային երգը: Նա բառերին յատուկ զօրութիւն եւ նոր իմաստային լիցքեր է հաղորդում, ստեղծում  հոգեւոր նրբութիւններ արտայայտող բազմաթիւ նոր բառեր… Հայոց լեզուն նրա շնորհիւ բարձրանում է որակական նոր մակարդակի: Այն սրբանում եւ հոգեղինանում է` դառնալով աղօթքի երաժշտութեան գործիք»:

«Իւրաքանչիւր սերունդ կարիք ունի ճշտելու իր հոգեւոր հիմքերը եւ դրանից բխող առաքելութիւնը… Այսօր մենք` հայերս, եթէ փորձենք հասկանալ մեր հոգեւոր հիմքերը եւ մեր գոյութեան նպատակը, անխուսափելիօրէն կանգնելու ենք Նարեկացու վկայութեան առջեւ… Նարեկացին իր մատեանով արդէն հազար տարի մեզ դարձրել է այլ մակարդակի ժողովուրդ, որպէս տիեզերական ուսուցիչ՝ նա մեզ դարձրել է աշխարհի ուսուցիչ եւ այլոց օրինակ ծառայող»:

«Հայերը կարիք ունեն վերաբացայայտելու Նարեկացուն… «Մատեանը» ե՛ւ բարձրագոյն  արուեստ է, ե՛ւ մտածողութիւն, ե՛ւ փիլիսոփայութիւն եւն: Բայց պէտք է յիշել, որ այն խոր հոգեւոր բովանդակութիւն ունեցող գիրք է, որն անտեսանելի է դրսից: Տաճար պէտք է մտնել դռնով: Տաճար թափանցելու մնացած ճանապարհները պարսաւելի են: Այս գիրք-տաճարի դուռը աղօթքն է: Այդպէս է պնդում հեղինակը: Եւ ահա մարդկութիւնը հնարաւորութիւն է ստանում այս կենդանի գրքով առաջնորդուելու: Սակայն նախ եւ առաջ մենք՝ «Նարեկը» պահպանողներս եւ փայփայողներս, կարիք ունենք այն իսկապէս բացելու եւ Աստուծոյ հետ խօսելու»:
Իր  աշխատասիրության մասին հեղինակն ասում է.
«Ներկայացուող թարգմանութիւնն իր բնոյթով իմաստային է: Փորձել եմ փոխանցել այն, ինչ ասում է հեղինակը: Բացի դրանից, փորձել եմ հնարաւորինս հարազատ մնալ բնագրին»:
Հունիսի 22-ին հոգևոր, մշակութային, կրթական ու հասարակական  գործիչների մասնակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղ ունեցավ ստեղծագործության  շնորհանդեսը։ Իսկ մինչ այդ՝ հունիսի 20-ին,  ուխտագնացություն կատարվեց դեպի պատմական Վանի նահանգի Նարեկավանք, որից ոչ հեռու գտվող  սբ Գրիգոր Նարեկացու ճգնարանում կատարվեց գրքի օրհնության կարգ։
Սբ Գրիգոր Նարեկացին Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն սուրբերից է և դասվում է սրբոց Թարգմանչաց վարդապետների կարգին: 2015 թ. Հռոմի Ֆրանցիսկոս պապը սբ Գրիգոր Նարեկացուն հռչակել է որպես տիեզերական ուսուցիչ:
Թարգմանչի բնորոշմամբ՝ Նարեկացին համայն մարդկության  սեփականությունն է և խոսում է բոլոր մարդկանց անունից: «Նարեկացին «Մատյանում» չի գործածում «հայ» և «Հայաստան» բառերը, սակայն նրա ստեղծագործությունը ամենախոր ազդեցությունն է ունեցել մեր ժողովրդի ազգային ինքնագիտակցության վրա: Նարեկացին ընդարձակել հայ լինելու իմաստը` վերածելով այն համամարդկային առաքելության»։
«Մատյան ողբերգությանը» սեղանի գիրք չէ, որ հեշտ ընթերցես ու ժամանակ անցկացնես, այն աղոթագիրք է, կատարելության ճանապարհով գնացողների համար է, և մեզանից պահանջում է վերափոխվել։ Սակայն այդ ամենին ավելի մոտենալու և ստեղծագործության ողջ խորությունն ընկալելու համար խորհրդային տարիներին գրաբարից թարգմանված «Նարեկը», Տեր Մեսրոպ քահանա Արամյանի կարծիքով, լավագույն տարբերակը չէ, ինչով պայմանավորված էլ նախաձեռնել ու տարիների ճանապարհ է անցել նոր թարգմանությունն ստեղծելու համար։
Ստեղծագործությունն այսուհետև կարելի է գտնել գրատներում։

  • «Վեմ» կրթամշակութային հիմնադրամ
  • «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49