Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Յուրի Հարությունյանը հայկական կինոյի պատմության անբաժան մասնիկներից մեկն է: Նրա երաժշտությունը հնչում է շուրջ 80 կինոնկարներում: Կոմպոզիտորի 70-ամյակի առթիվ հրատարակվել էր երաժշտագետ Ծովինար Մովսիսյանի «Կյանքի զուգահեռականներ» մենագրությունը: Հեղինակի և գրքի հերոսի հետ զրույցի վերահեռարձակումը նվիրվում է կոմպոզիտորի հիշատակին: