Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Հայ կոմպոզիտորներ և կատարողներ, 12:02 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ, 23:00 - Հայ կոմպոզիտորներ և կատարողներ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 11:00 - Տաղարան, 12:00 - Մտորումներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Տաղարան, 23:00 - Մտորումներ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Գրական ընտրանի, 12:02 - Հոգեվոր զրույցներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Հոգեվոր զրույցներ, 23:00 - Գրական ընտրանի, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Արվեստի երանգներ, 11:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 23:00 - Արվեստի երանգներ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Հոգեվոր զրույցներ, 12։00 - Հայ կոմպոզիտորներ և կատարողներ, 13:00 - Գրական ընտրանի, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 17։00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն),
Հաղորդումներ
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 14:02, 18:00
Երեքշաբթի 14:02, 18:00
Չորեքշաբթի 14:02, 18:00
Հինգշաբթի 14:02, 18:00
Ուրբաթ 14:02, 18:00
Շաբաթ 14:02, 18:00
Կիրակի 14:02, 18:00
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Աղոթքներ
Հինգշաբթի 10:00, 23:00
Կիրակի 23:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երեքշաբթի 10:00
Ուրբաթ 22:00
Շաբաթ 15:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 12։00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Հինգշաբթի 11:00, 22:00
Շաբաթ 17։00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Հարցեր քահանային
Հիշարժան օրեր և տարեթվեր
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Մեծ գաղափարներ
Երեքշաբթի 12:00, 23:00
Կիրակի 16:00
Մտորումներ
Կիրակի 13:00, 22:00
Սուրբ Գրքի ներածություն
Երեքշաբթի 11:00, 22:00
Կիրակի 15:00
Տաղարան
Մեդիա Հոդվածներ Հարցախաղ Արտադրանք «Վէմ» ակումբ
Արտադրանք
ՀԱՄԱՌՈՏ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱՌՈՏ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՆ

Տառաստեղծ Ռուբեն Թարումյանի և «Վեմ» կրթամշակութային հիմնադրամի համագործակցությամբ ստեղծվել են հայկական (լիմոնջյանական) ձայնագրությունը համակարգչային շարվածքով ներկայացնելու գործիքներ՝ ազատ տարածվող համապատասխան տառատեսակ (LimonjianNotation) և ստեղնաշարային դասավորվածք։ Հուսանք՝ սա կնպաստի մեզանում նոտագրման հայկական համակարգի վերազարթոնքին ու տարածմանը։

Հայկական ձայնագրությունը մի ազգային հարստություն է, որն ունի պահպանման ու տարածման կարիք. ամեն ժողովուրդ չէ՛, որ ունի նոտագրման սեփական համակարգ։ Ստեղծված լինելով 19-րդ դարի սկզբում Կոստանդնուպոլսում՝ հայկական նոտագրման համակարգն ամբողջ 19-րդ դարի ընթացքում և 20-րդ դարի սկզբին արդյունավետորեն ծառայել է հայ երաժշտական մշակույթի հարստությունները կորստից փրկելուն։ Այս համակարգով են գրի առնվել և հրատարակվել հայ հոգևոր երաժշտության համարյա բոլոր կարևոր ժողովածուները, և այս համակարգով է հազարավոր հայ գեղջուկ երգեր գրի առել Կոմիտասը։ Այս համակարգը հետագայում ևս գործածվել է, մասնավորապես Ստամբուլի հայ եկեղեցիներում, սակայն, ցավոք, այլևս չունի այն տարածումն ու կարևորությունը, որ ուներ ժամանակին։ Ուստի հույս ունենք, որ համակարգչային հասանելի գործիքների առկայությունը կնպաստի նոտագրման այս համակարգի վերազարթոնքին։

Հայկական ձայնագրությանը, ինչպես նաև համակարգչում այն գործածելու ձևերին ծանոթանալու համար ներբեռնեք այս ուղեցույցը:

«Ուինդոուս» համակարգի համար անհրաժեշտ նիշքերը ներբեռնել այստեղից։


«Լինուքս» համակարգի համար անհրաժեշտ նիշքերը ներբեռնել այստեղից։


«Մակ» համակարգի համար անհրաժեշտ նիշքերը ներբեռնել այստեղից։

 

Թե ինչպես է պետք տեղակայել ու աշխատեցնել ներբեռնված նիշքերի պարունակությունը, գրված է ուղեցույցի «Հայկական ձայնագրության ստեղնաշարային դասավորվածքը» գլխում։

Իմ առաջին գիրքը
Իմ առաջին գիրքը

«Ագարակ» 

«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) հրատարակչութեան «Իմ առաջին գիրքը» (My First Board Book) շարքից: Հայերէն շարքի թարգմանիչ եւ հրատարակիչ` © «Վէմ Փրես» ՓԲԸ, 2010, 32 էջ: Նախատեսուած է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար:

 

Այս գրքում կարելի է գտնել այն ամէնն, ինչ առնչւում է ագարակին` ընտանի կենդանիներ, ագարակային մեքենաներ, միրգ-բանջարեղէն, կենդանիների ձայների վերարտադրութիւններ, ինչպէս նաեւ թուեր ու գոյներ:

 

«Բառեր»

«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) հրատարակչութեան «Իմ առաջին գիրքը» (My First Board Book) շարքից: Հայերէն շարքի թարգմանիչ եւ հրատարակիչ` © «Վէմ Փրես» ՓԲԸ, 2010, 32 էջ: Նախատեսուած է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար:

 

Սա շարքի ամենամեծ ժողովրդականութիւն վայելող գիրքն է, որտեղ ներկայացուած է նախադպրոցական տարիքից ի վեր ամենագործածական եւ ամենաանհրաժեշտ բառապաշարը: Երեխան սովորում է մեծ թուով բառեր, որոնք դասակարգուած են ըստ իրադրութիւնների (տանը, լողասենեակում, խոհանոցում, այգում, աւտոտնակում, գնումներ, ծովափ եւ այլն), ինչպէս նաեւ` տեսակների (հագուստ, մարմին, կերակուր, խաղալիք, երկրաչափական ձեւեր եւ այլն): Այստեղ նաեւ տարրական գիտելիք է մատուցւում գոյների ու թուերի մասին:

 

«Բեռնատարներ»

«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) հրատարակչութեան «Իմ առաջին գիրքը» (My First Board Book) շարքից: Հայերէն շարքի թարգմանիչ եւ հրատարակիչ` © «Վէմ Փրես» ՓԲԸ, 2010, 32 էջ: Նախատեսուած է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար:

 

Գրքում ներկայացուած է ոչ մարդատար մեքենաների բաւական լայն տեսականի` բանող բեռնատարներից (ձիւնմաքրիչ, աղբատար, բետոնախառնիչ եւ այլն) մինչեւ բեռնաքարշներ (մեքենատար, գերանատար, աւտոգնացք), հրշէջ մեքենաներից մինչեւ բեռնիչներ ու ամբարձիչներ, ինքնաթափներից մինչեւ հողափորներ ու ագարակային մեքենաներ (տրակտոր, ամենագնաց եւ այլն): Գիրքն առաւել կը հետաքրքրի տղաներին:

 

«Գոյներ»

«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) հրատարակչութեան «Իմ առաջին գիրքը» (My First Board Book) շարքից: Հայերէն շարքի թարգմանիչ եւ հրատարակիչ` © «Վէմ Փրես» ՓԲԸ, 2010, 34 էջ: Նախատեսուած է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար:

 

Երեխային հարազատ իրերի օգնութեամբ գիրքը սովորեցնում է ինչպէս ծիածանի գոյները, այնպէս եւ շրջապատում հանդիպող այլ գոյներ (արծաթագոյն, ոսկեգոյն, վարդագոյն, դարչնագոյն): Ներկայացուած են նաեւ սեւ-սպիտակ հակադրութեամբ եւ գոյնզգոյն առարկաներ:

 

«Թուեր»

«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) հրատարակչութեան «Իմ առաջին գիրքը» (My First Board Book) շարքից: Հայերէն շարքի թարգմանիչ եւ հրատարակիչ` © «Վէմ Փրես» ՓԲԸ, 2010, 32 էջ: Նախատեսուած է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար:

 

Գրքում ներկայացուած են 1-10, ապա նաեւ` 20, 50, 100 թուերը, ըստ որում` երեխային սիրելի կերպարների, առարկաների միջոցով: Գրքի վերջում երեխային տրւում են հարցեր եւ սովորեցնում են պատկերների միջոցով կատարել գումարման ու հանման պարզագոյն գործողութիւններ:

 

«Կենդանիներ»

«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) հրատարակչութեան «Իմ առաջին գիրքը» (My First Board Book) շարքից: Հայերէն շարքի թարգմանիչ եւ հրատարակիչ` © «Վէմ Փրես» ՓԲԸ, 2010, 34 էջ: Նախատեսուած է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար:

 

Գրքում ներկայացուած են կենդանիներն ըստ տեսողական («հսկաներ», «գոյնզգոյն», «պտաւոր», «զոլաւոր»), վարքային («մագլցող», «գիշերային», «արագասլաց», «լողորդներ»), որակական («փշոտ», «զրահաւոր», «աղմկոտ», «փոքրիկ արարածներ») յատկանիշների ու տեսակների (թռչուններ, վայրի եւ ընտանի կենդանիներ): Գրքի օգնութեամբ երեխան սովորում է ճանաչել ու զանազանել կենդանիներին նրանց բնորոշ միջավայրում:

 

«Հականիշներ»

«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) հրատարակչութեան «Իմ առաջին գիրքը» (My First Board Book) շարքից: Հայերէն շարքի թարգմանիչ եւ հրատարակիչ` © «Վէմ Փրես» ՓԲԸ, 2010, 34 էջ: Նախատեսուած է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար:

 

Գիրքը ներկայացնում է ամենաակնառու եւ երեխայի համար դիւրըմբռնելի հակադիր զոյգերը` մեծ-փոքր, երկար-կարճ, շոգ-ցուրտ, ուրախ-տխուր, բաց-փակ, ներս-դուրս եւ այլն: Միաժամանակ երեխան սովորում է ճանաչել իրերն ըստ նրանց որակական յատկանիշների (խորդուբորդ` կոներ, անանաս, ծովաստղ եւ այլն, իսկ ողորկ` ձու, պղպեղ, կոպիճներ եւ այլն):

 

«Մարմին»

«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) հրատարակչութեան «Իմ առաջին գիրքը» (My First Board Book) շարքից: Հայերէն շարքի թարգմանիչ եւ հրատարակիչ` © «Վէմ Փրես» ՓԲԸ, 2010, 34 էջ: Նախատեսուած է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար:

 

Գիրքը սովորեցնում է երեխային տարբերակել մարմնի մասերը, դէմքի արտայայտութիւնները, զգայարանների հետ կապուած գործողութիւնները, ինչպէս նաեւ նախնական տեղեկութիւն է տալիս գոյների եւ թուերի մասին:

 

«Շարժուող առարկաներ»

«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) հրատարակչութեան «Իմ առաջին գիրքը» (My First Board Book) շարքից: Հայերէն շարքի թարգմանիչ եւ հրատարակիչ` © «Վէմ Փրես» ՓԲԸ, 2010, 34 էջ: Նախատեսուած է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար:

 

Այստեղ ներկայացուած են ցամաքով, օդում, ջրում ու տիեզերքում շարժուող տարբեր առարկաներ, հիմնականում՝ մեքենաներ ու փոխադրամիջոցներ, որոնք խմբաւորուած են ոչ միայն ըստ իրենց դասերի («օդում», «ջրի վրայ»), այլեւ` թեմաների («ագարակում», «շինհրապարակում», «արտակարգ իրավիճակներում» եւ այլն): Գիրքն առաւել կը հետաքրքրի տղայ երեխաներին:

 

«Տնային կենդանիներ»

«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) հրատարակչութեան «Իմ առաջին գիրքը» (My First Board Book) շարքից: Հայերէն շարքի թարգմանիչ եւ հրատարակիչ` © «Վէմ Փրես» ՓԲԸ, 2010, 34 էջ: Նախատեսուած է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար:

 

Գրքից երեխաները կը սովորեն բազմաթիւ մանրուքներ` կապուած իրենց սիրելի շնիկների, փիսիկների, թութակների ու ձկնիկների հետ: Սրան զուգահեռ նրանք կը սովորեն զանազանել հիմնական գոյները, թուերը, այս կենդանիների ձայները եւ այլն:

Չարլզ Դիքենս ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ ԵՐԳԸ
Չարլզ Դիքենս ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ ԵՐԳԸ
  • Երկլեզվյան (հայերեն - անգլերեն հրատարակություն)
  • «Վէմ», 2003 թ., 156 էջ
  • Թարգմանությունը՝ Արմինե Ասրյանի, նկարազարդումը՝ Աիդա Բոյաջյանի

Անգլիախոս երեխաների շատ սերունդներ են դաստիարակվել Չարլզ Դիքենսի հանրահայտ «Սուրբ Ծննդյան երգը» հեքիաթով, որը գրվել է 1840-ական թվականներին, երբ Իռլանդիայում սով էր։ Այն պատմում է թշվառների ու տառապողների հանդեպ սիրո և գթասրտության կարևորության և եսասիրության ու ընչաքաղցության վնասի մասին։ 

 

Տ. Մեսրոպ քհն. Արամեան, Աշխատութիւններ, հտ. Ա և Բ, «Այբ», Երևան, 2016
Տ. Մեսրոպ քհն. Արամեան, Աշխատութիւններ, հտ. Ա և Բ, «Այբ», Երևան, 2016
Fr. Mesrop Aramian. Works (in two volumes) 2-2016.pdf

Մեսրոպ քհն. Արամյանի աշխատությունների երկհատորյակը ներկայացնում է տարբեր տարիներին լույս տեսած աստվածաբանական հոդվածների, մատենագրական ուսումնասիրությունների, հրապարակախոսական հոդվածների, գրաբարյան քննական բնագրերի ու գրաբարից կատարված թարգմանությունների մի ընտրանի: Երկրորդ հատորում ներառվել է նաև «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմի սցենարը, որը  լույս է տեսնում առաջին անգամ: Հրապարակախոսական հոդվածներն ու ֆիլմի սցենարը ներկայացված են ինչպես հայերեն բնագրով, այնպես էլ անգլերեն և ռուսերեն թարգմանություններով։ Երկրորդ հատորում ընթերցողը կգտնի նաև Հայ Առաքելական Եկեղեցու պատարագի ամբողջական բնագիրը՝ օգտաշահ ու ծավալուն ներածականով և զուգադիր արևելահայերեն թարգմանությամբ։

 

Տ. Մեսրոպ քհն. Արամեան, Աշխատութիւններ, հտ. Ա և Բ, «Այբ», Երևան, 2016
Տ. Մեսրոպ քհն. Արամեան, Աշխատութիւններ, հտ. Ա և Բ, «Այբ», Երևան, 2016
Fr. Mesrop Aramian. Works (in two volumes) 1.pdf

Մեսրոպ քհն. Արամյանի աշխատությունների երկհատորյակը ներկայացնում է տարբեր տարիներին տեր հոր ստեղծած աստվածաբանական հոդվածների, մատենագրական ուսումնասիրությունների, հրապարակախոսական հոդվածների, գրաբարյան քննական բնագրերի ու գրաբարից կատարված թարգմանությունների մի ընտրանի: Երկրորդ հատորում ներառվել է նաև «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմի սցենարը, որը  լույս է տեսնում առաջին անգամ: Հրապարակախոսական հոդվածներն ու ֆիլմի սցենարը ներկայացված են ինչպես հայերեն բնագրով, այնպես էլ անգլերեն և ռուսերեն թարգմանություններով։ Երկրորդ հատորում ընթերցողը կգտնի նաև Հայ Առաքելական Եկեղեցու պատարագի ամբողջական բնագիրը՝ օգտաշահ ու ծավալուն ներածականով և զուգադիր արևելահայերեն թարգմանությամբ։

St. Grigor Narekatsi SPEAKING WITH GOD FROM THE DEPTHS OF THE HEART
St. Grigor Narekatsi SPEAKING WITH GOD FROM THE DEPTHS OF THE HEART
  • անգլերեն հրատարակություն 
  • Անգլերեն թարգմ.  և ներածությունը՝ Թոմաս Սամուելյանի 
  • «Վէմ», Երևան, 2002 թ., 505 էջ 

Գիրքը ներկայացնում է 10-րդ դարի հայոց մեծանուն սրբի՝ Գրիգոր Նարեկացու աղոթագրքի բոլոր 95 աղոթքների անգլերեն թարգմանությունը: Այն նույնությամբ կրկնում է նախորդ՝ 2001 թ. «Վեմի» կողմից հրատարակված երկլեզվյան աղոթագիրքը, բայց առանց գրաբար բնագրի և փոքր ձևաչափով: Թարգմանության համար հիմք է ծառայել 1985 թ.-ին Պ. Խաչատրյանի և Ա. Ղազինյանի աշխատասիրությամբ լույս տեսած քննական բնագիրը: Ներկա անգլերեն թարգմանությունը մի փորձ է անգլիախոս հասարակությանն առաջին անգամ ներկայացնելու սբ Գրիգորի ամբողջական աղոթամատյանը:

Շնորհք պատրիարք Գալուստեան ՀԱՄԱՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ՍՈՒՐԲԵՐ
Շնորհք պատրիարք Գալուստեան ՀԱՄԱՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ՍՈՒՐԲԵՐ
  • «Գանձասար» աստուածաբանական կենտրոն, 1997 թ., 317 էջ 

Այս հատորը ներկայացնում է Հայոց Եկեղեցու տոնացույց մտած կամ նրա կողմից ընդունելի սրբերին նվիրված վարքագրական հոդվածների հավաքածուներից երկրորդը` կազմված Կոստանդնուպոլսի հայոց երջանկահիշատակ պատրիարք Շնորհք Գալուստյանի կողմից: Այս հատորի` 1997 թ.-ի հրատարակությունը թվով երրորդն է և կրկնում է նախորդները: Այն ամփոփում է Հայոց Եկեղեցում հիշատակվող այն սրբակենցաղ անձանց, ովքեր հիշատակվում են նաև այլ պատմական Եկեղեցիներում` հունադավան կամ կաթոլիկ: Հատորը սկսվում է բովանդակալից ներածականով, ուր Շնորհք պատրիարքը գլխավորապես խոսում է քրիստոնյաների դեմ հալածանքների պատմական գլխավոր շրջանների մասին: Հատորը եզրափակվում է հավելվածով, ուր ներկայացված են նաև մի շարք այնպիսի համաքրիստոնեական նշանավոր սրբեր, որոնք չեն մտել Հայոց Եկեղեցու տոնացույց:

Շնորհք պատրիարք Գալուստեան ՀԱՅԱԶԳԻ ՍՈՒՐԲԵՐ
Շնորհք պատրիարք Գալուստեան ՀԱՅԱԶԳԻ ՍՈՒՐԲԵՐ
  • «Գանձասար» աստուածաբանական կենտրոն, 1997 թ., 429 էջ

Այս հատորը ներկայացնում է Հայոց Եկեղեցու տոնացոյց մտած կամ նրա կողմից ընդունելի սրբերին նվիրված վարքագրական հոդվածների հավաքածուներից երրորդը։ Այն ամփոփում է հայազգի կամ Հայոց հողում իրենց կյանքն ապրած կամ նահատակված սրբակենցաղ անձանց։ Այս հատորի՝ 1997 թ.-ի հրատարակությունը թվով երրորդն է։ «Հայազգի սուրբեր»-ի ներկա հրատարակության մեջ նրա խմբագրի՝ պրոֆ. Պարույր Մուրադյանի կողմից կատարվել են որոշ շտկումներ, կրճատումներ, յուրաքանչյուր վարքագրական նյութից հետո համալրվել է նրա հիմնական պատմական աղբյուրների ցանկը, և հատորի վերջում դրվել է հավելված՝ Շնորհք պատրիարքի կողմից չհիշատակված մի քանի այլ հայազգի սրբերի համառոտ վարքերով։ Հատորը սկսվում է հոգեշահ ներածականով և ավարտվում հրեշտակաբանությանը նվիրված հավելվածով՝ դարձյալ Շնորհք պատրիարքի հեղինակությամբ։

 

Շնորհք պատրիարք Գալուստեան ԱՍՏՈՒԱԾԱՇՆՉԱԿԱՆ ՍՈՒՐԲԵՐ
Շնորհք պատրիարք Գալուստեան ԱՍՏՈՒԱԾԱՇՆՉԱԿԱՆ ՍՈՒՐԲԵՐ
  • «Գանձասար» աստուածաբանական կենտրոն, 1997 թ., 235 էջ 

Այս հատորը ներկայացնում է Հայոց Եկեղեցու տոնացույց մտած կամ նրա կողմից ընդունելի սրբերին նվիրված վարքագրական հոդվածների հավաքածուներից առաջինը՝ կազմված Կոստանդնուպոլսի հայոց երջանկահիշատակ պատրիարք Շնորհք Գալուստվանի կողմից։ Այս հատորի՝ 1997 թ. հրատարակությունը թվով երրորդն է և կրկնում է նախորդները։ Այն ամփոփում է Հին և Նոր Կտակարաններում հիշատակված սրբակենցաղ անձանց՝ նախահայրեր, նահապետեր, անապատի առաջնորդներ, դատավորներ, մարգարեներ, առաքյալներ և այլն։ Հատորը սկսվում է հոգեշահ ու բովանդակալից ներածականով, ուր Շնորհք պատրիարքը խոսում է սրբության գաղափարի, սրբերի և նրանց հիշատակության վերաբերյալ։

Սրբազան Պատարագ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցւոյ
Սրբազան Պատարագ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցւոյ
  • Աշխարհաբար թարգմանությունը և ներածությունը՝ Մեսրոպ քհն. Արամյանի
  • Խմբագիր՝ Սեդա Ստամբոլցյան
  • Տեխնիկական խմբագրումը և էջադրումը՝ Աշոտ Մովսիսյանի
  • Շապիկը՝ Արմեն Քյուրքչյանի

Սրբազան Պատարագ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցւոյ / Աշխարհաբար թարգմանութիւնը եւ ներածութիւնը՝ Մեսրոպ քահանայ Արամեանի; Խմբ.՝ Սեդա Ստամբոլցեան. – Եր.: Գանձասար, 2010. – 216 էջ:
Ներկայացվում է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու սրբազան Պատարագի գրաբար բնագիրը զուգահեռ աշխարհաբար թարգմանությամբ: Համառոտ ներածությամբ ծանուցվում են սբ Հաղորդության խորհուրդը, հայկական Պատարագի կառուցվածքը և պատմությունը, ինչպես նաև արարողության առանձին մասերի խորհրդաբանությունը՝ ըստ հայ մեկնաբանական աղբյուրների և բնագրագիտական քննության:

Նրանց համար, ովքեր ցանկանում են հայ հոգևոր ժառանգությանը ծանոթանալ ներսից և ճանաչողաբար մաս կազմել Եկեղեցու սրբազան իրականության:

ԱՂՕԹԱԳԻՐՔ
ԱՂՕԹԱԳԻՐՔ
  • «Գանձասար», 2000 թ. 
  • Աղոթագիրքը հրատարակվել է երկու չափով. մեկը (508 էջ)՝ բավականին փոքր՝ գրպանում տեղավորվելու չափով, և հաստ կազմով, իսկ մյուսը (357 էջ)՝ էջի փոքր-ինչ ավելի մեծ չափերով, բայց ավելի բարակ կազմով: 

Աղոթագրքի այս նոր հրատարակությունը տարբերվում է նախորդից թե՛ բովանդակությամբ, թե՛ կառուցվածքով: Բուն աղոթարանը կազմված է «Ամենօրյա», «Դավանական», «Ապաշխարության», «Բարեխոսական» և «Տարբեր» աղոթքների բաժիններից: Հատկապես առաջին բաժինը կազմված է հիմնականում հայոց ժամագրքում տեղ գտած աղոթքներից ու սաղմոսներից՝ նախատեսված օրվա տարբեր հատվածների համար՝ առավոտվա, միջօրեի, երեկոյի և հանգստյան ժամի: Ինչպես և նախորդ աղոթագրքում, այստեղ ևս, աղոթարանի տարբեր բաժիններում, տեղ են գտել հիմնականում Հայոց և ընդհանրական Եկեղեցիների հայրերի աղոթքները: 
Գիրքն ունի հավելված, որում ներկայացված են թե՛ Եկեղեցու հայրերի խրատները աղոթքի և աղոթական արվեստի վերաբերյալ, թե՛ մի շարք այլ խրատական հոդվածներ՝ նվիրված տասը պատվիրաններին, երանիներին, Եկեղեցու խորհուրդներին, առանձնական աղոթքի կազմակերպմանը, եկեղեցում քրիստոնյայի վարվելակերպին և այլն: Աղոթագիրքը եզրափակվում է Անանիա Նարեկացու երկու խրատական գրվածքով՝ «Խորհուրդների մասին» և «Խրատ խոնարհության մասին»: 
 

Ձայնագրեալ Շարական հոգեւոր երգոց սուրբ եւ ուղղափառ առաքելական Եկեղեցւոյս Հայաստանեայց
Ձայնագրեալ Շարական հոգեւոր երգոց սուրբ եւ ուղղափառ առաքելական Եկեղեցւոյս Հայաստանեայց
  • Յօրինեալ ի Սրբոց Թարգմանչաց մերոց եւ Հայրապետաց եւ Վարդապետաց
  • Ա հատոր
  • Աշխատասիրութեամբ՝ Ստեփան Ռոստոմեանի (խմբագիր), Խորէն Պալեանի, Արամ Պետրոսեանի, Սոնա Յովհաննիսեանի
  • Առաջաբանը՝ Աննա Արեւշատեանի, Լեւոն Յակոբեանի
  • 1997 թ., 514 էջ

Սույն հատորը Հայոց Եկեղեցու պաշտոնական ծիսական մատյաններից մեկի` Շարակնոցի գիտական համեմատական հրատարակությունն է եվրոպական ձայնանիշերով: Որպես հիմք է ծառայել հիմնականում 19-րդ դարում Ն. Թաշճյանի` հայկական ձայնանիշերով հրատարակած Շարակնոցը, սակայն նրանում եղած տարբերակները համեմատվել են նաև այլ տպագիր ու ձեռագիր շարակնոցների ընձեռած նյութի հետ: Սույն հատորն ընդգրկում է ամբողջական Շարակնոցի մի մասը միայն` 20-ից ավելի կանոն, որոնք են` Աստվածածնի ծննդյան եւ ավետյաց տոների, Աստվածահայտնության ութօրեքի, Տյառնընդառաջի, ինչպես նաև մի շարք սրբերի (Անտոն անապատական, Թեոդոս թագավոր, Տրդատ թագավոր, Դավիթ մարգարե եւ Հակոբոս Տյառնեղբայր, Ստեփանոս Նախավկա, Պետրոս և Պողոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալներ, համորեն առաքյալք, երկոտասան առաքյալք, 72 աշակերտք) կանոնները: Հատորի ներածությունը նվիրված է ընդհանրապես հայոց հոգևոր երգարվեստի և մասնավորապես` Շարակնոց ժողովածուի պատմությանը:

 

Н. Я. МАРР Кавказский культурный мир и Армения
Н. Я. МАРР Кавказский культурный мир и Армения
  • 1995 թ., 400 էջ

Գիրքը 19-20-րդ դդ. անվանի հայագետ Նիկողայոս Մառի` մի շարք հայագիտական խնդիրների նվիրված ռուսերեն հոդվածների ժողովածուն է` ֆաքսիմիլային հրատարակությամբ: Ժողովածուն կազմել և նախաբանը գրել է պրոֆեսոր Պարույր Մուրադյանը: Հոդվածները նվիրված են, մասնավորապես, հայագիտության խնդիրներին և հայ-վրացական բանասիրության խնդիրների միասնականությանը, Սուրբ Գրքի հայ-վրացական խմբագրություններին, հայ քաղկեդոնականներին: Ժողովածուի համար իբրև վերնագիր է ծառայել ժողովածուում ընդգրկված հոդվածներից մեկի անվանումը: Գրքի վերջում դրված է նաև Մառի ինքնակենսագրությունը` գրված 1927 թ.-ին:

 

Լեւոն Խաչիկեան ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ
Լեւոն Խաչիկեան ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ
  • «Գանձասար» աստուածաբանական կենտրոն
  • Հտ. Ա, 1995 թ., 401 էջ
  • Հտ. Բ, 1999 թ., 383 էջ
  • Կազմող՝ Շ. Լ. Խաչիկեան

Սույն երկհատորյակում հավաքված են անվանի հայագետ, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի աշխատությունները: Առաջին հատորի նյութերը նվիրված են հայոց միջնադարյան մատենագրության նորահայտ կամ սակավ քննարկված խնդիրների ուսումնասիրությանը` դպրության նախամաշտոցյան շրջանից մինչև ԺԸ դար: Հատորում ներկայացված են պատմաբանասիրական կարևորություն ունեցող բնագրեր, կատարված են բազում մատենագիտական, ազգագրական ու մշակութաբանական դիտարկումներ:
Երկրորդ հատորում ամփոփված են հեղինակի` հայոց միջնադարյան իշխանական տների և վարչական կազմավորումների, գաղթօջախների ու բնակավայրերի պատմությանը, ինչպես նաև Քռնայի հոգևոր-մշակութային կենտրոնին նվիրված ուսումնասիրությունները:

 

ԳՐԻԳՈՐ ՎԱՐԴԱՊԵՏ Խօսք ճշմարիտ հաւատքի եւ առաքինասէր վարքի մասին
ԳՐԻԳՈՐ ՎԱՐԴԱՊԵՏ Խօսք ճշմարիտ հաւատքի եւ առաքինասէր վարքի մասին
  • «Գանձասար» աստուածաբանական կենտրոն, 1992 թ., 61 էջ
  • Թարգմանութիւնը՝ Սեդա Ստամբոլցեանի, նախաբանը՝ Յակոբ Քեոսէեանի

Սա Հայոց Եկեղեցու մի յուրահատուկ և խիստ հոգեշահ քրիստոնեական է: Ժամանակին այն համարվել է սբ Գրիգոր Նարեկացու գործը և տպագրվել նրա երկերի ժողովածուի մեջ: Սակայն հետագա քննությունները պարզել են, որ այն, ամենայն հավանականությամբ, պատկանում է Գրիգոր Սկևռացու (1160/70-1230 թթ.)` Ներսես Լամբրոնացու աշակերտի գրչին: Գիրքը սկզբում համառոտաբար ներկայացնում է Հայ Եկեղեցու դավանանքը` Սուրբ Երրորդություն, Քրիստոսի մարդեղության խորհուրդը, և այն կարևոր վարդապետական դրույթները, որոնց հավատալը պարտադիր է քրիստոնյայի համար, այնուհետև խոսում է առաքինությունների և մոլությունների մասին, որոնցով է քրիստոնյան արժանանում փրկության:

 

Էջ 1 2 3
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49