Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Հոգեվոր զրույցներ, 23:00 - Գրական ընտրանի, 24:00 - Ջազ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 24:00 - Ջազ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Արվեստի երանգներ, 24:00 - Ջազ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Ոսկեփորիկ, 24:00 - Ջազ,
Հաղորդումներ
Աղոթքներ
Ամանոր
Երկուշաբթի 08:00, 20:00
Երեքշաբթի 08:00, 20:00
Չորեքշաբթի 08:00, 20:00
Հինգշաբթի 08:00, 20:00
Ուրբաթ 08:00, 20:00
Շաբաթ 08:00, 20:00
Կիրակի 08:00, 20:00
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ
Երկուշաբթի 10:00, 23:00
Ուրբաթ 22:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երեքշաբթի 10:00, 22:00
Շաբաթ 12:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Հինգշաբթի 10:00, 22:00
Շաբաթ 17:00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Հայոց պատմության էջեր
Երկուշաբթի 14:00, 18:00
Երեքշաբթի 14:00, 18:00
Չորեքշաբթի 14:00, 18:00
Հինգշաբթի 14:00, 18:00
Ուրբաթ 14:00, 18:00
Շաբաթ 14:00, 18:00
Կիրակի 14:00, 18:00
ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
Հարցեր քահանային
Երկուշաբթի 19:00
Երեքշաբթի 19:00
Չորեքշաբթի 19:00
Հինգշաբթի 19:00
Ուրբաթ 19:00
Շաբաթ 19:00
Կիրակի 19:00
Հեքիաթի ժամ
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Շաբաթ 11:00, 22:00
Կիրակի 17:00
Ոսկեփորիկ
Շաբաթ 16:00
Կիրակի 13:00, 22:00
Սուրբ Գրքի ներածություն
Սուրբ Պատարագ
Մեդիա Հոդվածներ Հարցախաղ Արտադրանք «Վէմ» ակումբ
մեր մասին
Արտադրանք
Պարոյր Մուրադեան, Աստղիկ Մուշեղեան ԱՐՄԱՇԻ ԴՊՐԵՎԱՆՔԸ
Պարոյր Մուրադեան, Աստղիկ Մուշեղեան ԱՐՄԱՇԻ ԴՊՐԵՎԱՆՔԸ
  • «Գանձասար», 1998 թ., 259 էջ

Երկմասանի սույն աշխատասիրությունը նվիրված է Թուրքիայի Նիկոմեդիայի շրջանի Արմաշ հայաբնակ գյուղի վանքում 19-րդ դարում գործած դպրեվանքին, որը հիմնադրվել է Մաղաքիա եպս. Օրմանյանի և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Խորեն Աշըգյանի ջանքերով: Գրքի առաջին մասը՝ հեղինակությամբ Պարույր Մուրադյանի, ներկայացնում է նախ Արմաշի Չարխափան Սբ Աստվածածին վանքի, ապա նաև դպրեվանքի հիմնադրման ու կարճատև գոյության պատմությունը: Աստղիկ Մուշեղյանի հեղինակած երկրորդ մասը նվիրված է դպրեվանքի երաժշտական ավանդույթներին, այնտեղ գործած երաժշտապետերին ու նրանց թողած երաժշտական ժառանգությանը:

Չարլզ Դիքենս ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ ԵՐԳԸ
Չարլզ Դիքենս ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ ԵՐԳԸ
  • Երկլեզվյան (հայերեն - անգլերեն հրատարակություն)
  • «Վէմ», 2003 թ., 156 էջ
  • Թարգմանությունը՝ Արմինե Ասրյանի, նկարազարդումը՝ Աիդա Բոյաջյանի

Անգլիախոս երեխաների շատ սերունդներ են դաստիարակվել Չարլզ Դիքենսի հանրահայտ «Սուրբ Ծննդյան երգը» հեքիաթով, որը գրվել է 1840-ական թվականներին, երբ Իռլանդիայում սով էր։ Այն պատմում է թշվառների ու տառապողների հանդեպ սիրո և գթասրտության կարևորության և եսասիրության ու ընչաքաղցության վնասի մասին։ 

 

Մակար եպս Բարխուտարեանց ԱՂՈՒԱՆԻՑ ԵՐԿԻՐ ԵՒ ԴՐԱՑԻՔ. ԱՐՑԱԽ
Մակար եպս Բարխուտարեանց ԱՂՈՒԱՆԻՑ ԵՐԿԻՐ ԵՒ ԴՐԱՑԻՔ. ԱՐՑԱԽ
Մակար-Բարխուդարյանց-Արցախ-Աղվանից-երկիր-և-դրացիք-Արցախ_removed.pdf
  • «Գանձասար», 1999 թ., 416 էջ
  • Կազմող և խմբագիր՝ Պավել Չոբանյան

Գիրքը վերահրատարակությունն է Մակար եպս-ի երկու ուսումնասիրությունների, որոնք ունեն եզակի պատմագիտական և աղբյուրագիտական նշանակություն: Հեղինակը, որ ապրել է 19-րդ դարում և ծնունդով եղել արցախցի, անձամբ շրջել է պատմական Աղվանքի և Արցախի տարածքներում և մանրամասն տեղեկություններ է հաղորդում բնաշխարհի, բնակչության, պատմական հուշարձանների, ձեռագրերի, վիմական արձանագրությունների վերաբերյալ, ներկայացնում բանավոր ավանդություններ:

 

ԳՐԻԳՈՐ ՎԱՐԴԱՊԵՏ Խօսք ճշմարիտ հաւատքի եւ առաքինասէր վարքի մասին
ԳՐԻԳՈՐ ՎԱՐԴԱՊԵՏ Խօսք ճշմարիտ հաւատքի եւ առաքինասէր վարքի մասին
xosq.pdf
  • «Գանձասար» աստուածաբանական կենտրոն, 1992 թ., 61 էջ
  • Թարգմանութիւնը՝ Սեդա Ստամբոլցեանի, նախաբանը՝ Յակոբ Քեոսէեանի

Սա Հայոց Եկեղեցու մի յուրահատուկ և խիստ հոգեշահ քրիստոնեական է: Ժամանակին այն համարվել է սբ Գրիգոր Նարեկացու գործը և տպագրվել նրա երկերի ժողովածուի մեջ: Սակայն հետագա քննությունները պարզել են, որ այն, ամենայն հավանականությամբ, պատկանում է Գրիգոր Սկևռացու (1160/70-1230 թթ.)` Ներսես Լամբրոնացու աշակերտի գրչին: Գիրքը սկզբում համառոտաբար ներկայացնում է Հայ Եկեղեցու դավանանքը` Սուրբ Երրորդություն, Քրիստոսի մարդեղության խորհուրդը, և այն կարևոր վարդապետական դրույթները, որոնց հավատալը պարտադիր է քրիստոնյայի համար, այնուհետև խոսում է առաքինությունների և մոլությունների մասին, որոնցով է քրիստոնյան արժանանում փրկության:

 

Լեւոն Խաչիկեան ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ
Լեւոն Խաչիկեան ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ
  • «Գանձասար» աստուածաբանական կենտրոն
  • Հտ. Ա, 1995 թ., 401 էջ
  • Հտ. Բ, 1999 թ., 383 էջ
  • Կազմող՝ Շ. Լ. Խաչիկեան

Սույն երկհատորյակում հավաքված են անվանի հայագետ, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի աշխատությունները: Առաջին հատորի նյութերը նվիրված են հայոց միջնադարյան մատենագրության նորահայտ կամ սակավ քննարկված խնդիրների ուսումնասիրությանը` դպրության նախամաշտոցյան շրջանից մինչև ԺԸ դար: Հատորում ներկայացված են պատմաբանասիրական կարևորություն ունեցող բնագրեր, կատարված են բազում մատենագիտական, ազգագրական ու մշակութաբանական դիտարկումներ:
Երկրորդ հատորում ամփոփված են հեղինակի` հայոց միջնադարյան իշխանական տների և վարչական կազմավորումների, գաղթօջախների ու բնակավայրերի պատմությանը, ինչպես նաև Քռնայի հոգևոր-մշակութային կենտրոնին նվիրված ուսումնասիրությունները:

 

Տ. Մեսրոպ քհն. Արամեան, Աշխատութիւններ, հտ. Ա և Բ, «Այբ», Երևան, 2016
Տ. Մեսրոպ քհն. Արամեան, Աշխատութիւններ, հտ. Ա և Բ, «Այբ», Երևան, 2016
AramianM-Ashxatutiunner-1-2016.pdf , AramianM-Ashxatutiunner-2-2016-2.pdf

Մեսրոպ քհն. Արամյանի աշխատությունների երկհատորյակը ներկայացնում է տարբեր տարիներին տեր հոր ստեղծած աստվածաբանական հոդվածների, մատենագրական ուսումնասիրությունների, հրապարակախոսական հոդվածների, գրաբարյան քննական բնագրերի ու գրաբարից կատարված թարգմանությունների մի ընտրանի: Երկրորդ հատորում ներառվել է նաև «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմի սցենարը, որը  լույս է տեսնում առաջին անգամ: Հրապարակախոսական հոդվածներն ու ֆիլմի սցենարը ներկայացված են ինչպես հայերեն բնագրով, այնպես էլ անգլերեն և ռուսերեն թարգմանություններով։ Երկրորդ հատորում ընթերցողը կգտնի նաև Հայ Առաքելական Եկեղեցու պատարագի ամբողջական բնագիրը՝ օգտաշահ ու ծավալուն ներածականով և զուգադիր արևելահայերեն թարգմանությամբ։

Իմ առաջին գիրքը
Իմ առաջին գիրքը

«Ագարակ» 

«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) հրատարակչութեան «Իմ առաջին գիրքը» (My First Board Book) շարքից: Հայերէն շարքի թարգմանիչ եւ հրատարակիչ` © «Վէմ Փրես» ՓԲԸ, 2010, 32 էջ: Նախատեսուած է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար:

 

Այս գրքում կարելի է գտնել այն ամէնն, ինչ առնչւում է ագարակին` ընտանի կենդանիներ, ագարակային մեքենաներ, միրգ-բանջարեղէն, կենդանիների ձայների վերարտադրութիւններ, ինչպէս նաեւ թուեր ու գոյներ:

 

«Բառեր»

«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) հրատարակչութեան «Իմ առաջին գիրքը» (My First Board Book) շարքից: Հայերէն շարքի թարգմանիչ եւ հրատարակիչ` © «Վէմ Փրես» ՓԲԸ, 2010, 32 էջ: Նախատեսուած է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար:

 

Սա շարքի ամենամեծ ժողովրդականութիւն վայելող գիրքն է, որտեղ ներկայացուած է նախադպրոցական տարիքից ի վեր ամենագործածական եւ ամենաանհրաժեշտ բառապաշարը: Երեխան սովորում է մեծ թուով բառեր, որոնք դասակարգուած են ըստ իրադրութիւնների (տանը, լողասենեակում, խոհանոցում, այգում, աւտոտնակում, գնումներ, ծովափ եւ այլն), ինչպէս նաեւ` տեսակների (հագուստ, մարմին, կերակուր, խաղալիք, երկրաչափական ձեւեր եւ այլն): Այստեղ նաեւ տարրական գիտելիք է մատուցւում գոյների ու թուերի մասին:

 

«Բեռնատարներ»

«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) հրատարակչութեան «Իմ առաջին գիրքը» (My First Board Book) շարքից: Հայերէն շարքի թարգմանիչ եւ հրատարակիչ` © «Վէմ Փրես» ՓԲԸ, 2010, 32 էջ: Նախատեսուած է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար:

 

Գրքում ներկայացուած է ոչ մարդատար մեքենաների բաւական լայն տեսականի` բանող բեռնատարներից (ձիւնմաքրիչ, աղբատար, բետոնախառնիչ եւ այլն) մինչեւ բեռնաքարշներ (մեքենատար, գերանատար, աւտոգնացք), հրշէջ մեքենաներից մինչեւ բեռնիչներ ու ամբարձիչներ, ինքնաթափներից մինչեւ հողափորներ ու ագարակային մեքենաներ (տրակտոր, ամենագնաց եւ այլն): Գիրքն առաւել կը հետաքրքրի տղաներին:

 

«Գոյներ»

«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) հրատարակչութեան «Իմ առաջին գիրքը» (My First Board Book) շարքից: Հայերէն շարքի թարգմանիչ եւ հրատարակիչ` © «Վէմ Փրես» ՓԲԸ, 2010, 34 էջ: Նախատեսուած է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար:

 

Երեխային հարազատ իրերի օգնութեամբ գիրքը սովորեցնում է ինչպէս ծիածանի գոյները, այնպէս եւ շրջապատում հանդիպող այլ գոյներ (արծաթագոյն, ոսկեգոյն, վարդագոյն, դարչնագոյն): Ներկայացուած են նաեւ սեւ-սպիտակ հակադրութեամբ եւ գոյնզգոյն առարկաներ:

 

«Թուեր»

«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) հրատարակչութեան «Իմ առաջին գիրքը» (My First Board Book) շարքից: Հայերէն շարքի թարգմանիչ եւ հրատարակիչ` © «Վէմ Փրես» ՓԲԸ, 2010, 32 էջ: Նախատեսուած է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար:

 

Գրքում ներկայացուած են 1-10, ապա նաեւ` 20, 50, 100 թուերը, ըստ որում` երեխային սիրելի կերպարների, առարկաների միջոցով: Գրքի վերջում երեխային տրւում են հարցեր եւ սովորեցնում են պատկերների միջոցով կատարել գումարման ու հանման պարզագոյն գործողութիւններ:

 

«Կենդանիներ»

«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) հրատարակչութեան «Իմ առաջին գիրքը» (My First Board Book) շարքից: Հայերէն շարքի թարգմանիչ եւ հրատարակիչ` © «Վէմ Փրես» ՓԲԸ, 2010, 34 էջ: Նախատեսուած է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար:

 

Գրքում ներկայացուած են կենդանիներն ըստ տեսողական («հսկաներ», «գոյնզգոյն», «պտաւոր», «զոլաւոր»), վարքային («մագլցող», «գիշերային», «արագասլաց», «լողորդներ»), որակական («փշոտ», «զրահաւոր», «աղմկոտ», «փոքրիկ արարածներ») յատկանիշների ու տեսակների (թռչուններ, վայրի եւ ընտանի կենդանիներ): Գրքի օգնութեամբ երեխան սովորում է ճանաչել ու զանազանել կենդանիներին նրանց բնորոշ միջավայրում:

 

«Հականիշներ»

«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) հրատարակչութեան «Իմ առաջին գիրքը» (My First Board Book) շարքից: Հայերէն շարքի թարգմանիչ եւ հրատարակիչ` © «Վէմ Փրես» ՓԲԸ, 2010, 34 էջ: Նախատեսուած է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար:

 

Գիրքը ներկայացնում է ամենաակնառու եւ երեխայի համար դիւրըմբռնելի հակադիր զոյգերը` մեծ-փոքր, երկար-կարճ, շոգ-ցուրտ, ուրախ-տխուր, բաց-փակ, ներս-դուրս եւ այլն: Միաժամանակ երեխան սովորում է ճանաչել իրերն ըստ նրանց որակական յատկանիշների (խորդուբորդ` կոներ, անանաս, ծովաստղ եւ այլն, իսկ ողորկ` ձու, պղպեղ, կոպիճներ եւ այլն):

 

«Մարմին»

«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) հրատարակչութեան «Իմ առաջին գիրքը» (My First Board Book) շարքից: Հայերէն շարքի թարգմանիչ եւ հրատարակիչ` © «Վէմ Փրես» ՓԲԸ, 2010, 34 էջ: Նախատեսուած է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար:

 

Գիրքը սովորեցնում է երեխային տարբերակել մարմնի մասերը, դէմքի արտայայտութիւնները, զգայարանների հետ կապուած գործողութիւնները, ինչպէս նաեւ նախնական տեղեկութիւն է տալիս գոյների եւ թուերի մասին:

 

«Շարժուող առարկաներ»

«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) հրատարակչութեան «Իմ առաջին գիրքը» (My First Board Book) շարքից: Հայերէն շարքի թարգմանիչ եւ հրատարակիչ` © «Վէմ Փրես» ՓԲԸ, 2010, 34 էջ: Նախատեսուած է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար:

 

Այստեղ ներկայացուած են ցամաքով, օդում, ջրում ու տիեզերքում շարժուող տարբեր առարկաներ, հիմնականում՝ մեքենաներ ու փոխադրամիջոցներ, որոնք խմբաւորուած են ոչ միայն ըստ իրենց դասերի («օդում», «ջրի վրայ»), այլեւ` թեմաների («ագարակում», «շինհրապարակում», «արտակարգ իրավիճակներում» եւ այլն): Գիրքն առաւել կը հետաքրքրի տղայ երեխաներին:

 

«Տնային կենդանիներ»

«Դորլինգ Քինդերսլի» (Dorling Kindersley) հրատարակչութեան «Իմ առաջին գիրքը» (My First Board Book) շարքից: Հայերէն շարքի թարգմանիչ եւ հրատարակիչ` © «Վէմ Փրես» ՓԲԸ, 2010, 34 էջ: Նախատեսուած է նախադպրոցական տարիքի երեխաների բառապաշարը զարգացնելու համար:

 

Գրքից երեխաները կը սովորեն բազմաթիւ մանրուքներ` կապուած իրենց սիրելի շնիկների, փիսիկների, թութակների ու ձկնիկների հետ: Սրան զուգահեռ նրանք կը սովորեն զանազանել հիմնական գոյները, թուերը, այս կենդանիների ձայները եւ այլն:

ՀԱՄԱՌՈՏ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱՌՈՏ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՆ
ՀայկականՁայնագրՈւղեցույց2019.pdf , РуководствоПоАрмНотописи-2019.pdf , GuideToArmNotation2019.pdf

Տառաստեղծ Ռուբեն Թարումյանի և «Վեմ» կրթամշակութային հիմնադրամի համագործակցությամբ ստեղծվել են հայկական (լիմոնջյանական) ձայնագրությունը համակարգչային շարվածքով ներկայացնելու գործիքներ՝ ազատ տարածվող համապատասխան տառատեսակ (LimonjianNotation) և ստեղնաշարային դասավորվածք։ Հուսանք՝ սա կնպաստի մեզանում նոտագրման հայկական համակարգի վերազարթոնքին ու տարածմանը։

Հայկական ձայնագրությունը մի ազգային հարստություն է, որն ունի պահպանման ու տարածման կարիք. ամեն ժողովուրդ չէ՛, որ ունի նոտագրման սեփական համակարգ։ Ստեղծված լինելով 19-րդ դարի սկզբում Կոստանդնուպոլսում՝ հայկական նոտագրման համակարգն ամբողջ 19-րդ դարի ընթացքում և 20-րդ դարի սկզբին արդյունավետորեն ծառայել է հայ երաժշտական մշակույթի հարստությունները կորստից փրկելուն։ Այս համակարգով են գրի առնվել և հրատարակվել հայ հոգևոր երաժշտության համարյա բոլոր կարևոր ժողովածուները, և այս համակարգով է հազարավոր հայ գեղջուկ երգեր գրի առել Կոմիտասը։ Այս համակարգը հետագայում ևս գործածվել է, մասնավորապես Ստամբուլի հայ եկեղեցիներում, սակայն, ցավոք, այլևս չունի այն տարածումն ու կարևորությունը, որ ուներ ժամանակին։ Ուստի հույս ունենք, որ համակարգչային հասանելի գործիքների առկայությունը կնպաստի նոտագրման այս համակարգի վերազարթոնքին։

Հայկական ձայնագրությանը, ինչպես նաև համակարգչում այն գործածելու ձևերին ծանոթանալու համար ներբեռնեք այս էջում տրված ուղեցույցը:

«Ուինդոուս», «Լինուքս» և «Մակ» համակարգերի համար անհրաժեշտ նիշքերը ներբեռնել ներքոբերյալ հղումներով.

Ուինդոուսի համար

Լինուքսի համար

Մակի համար

Թե ինչպես է պետք տեղակայել ու աշխատեցնել ներբեռնված նիշքերի պարունակությունը, գրված է ուղեցույցի «Հայկական ձայնագրության ստեղնաշարային դասավորվածքը» գլխում։

Էջ 1 2
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49