Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

Այսօր մի տեսակ շատերի ականջին խորթ ու ոչինչ չասող են «Ղարաբաղ կոմիտեի անդամ» բառերը, մինչդեռ նրան առանց չափազանցության կարելի էր կոչել 88-ի հեղափոխության ու շարժման զավակ, ոչ միայն զավակը, այլև մոդերատորը և թիվ մեկ հռետորը: 88-ի հանրահավաքների ժողովուրդը շունչը պահած էր մնում, երբ հարթակից խոսում էր նա: Ինչու այսօր երիտասարդներից շատերը նրան չգիտեն: Սա պատմական անարդարությո՞ւն է անհատի հանդեպ։ Ինչու է մարդկության հիշողությունը գնալով կարճանում: Ինչու էր երազում մանկատանն աշխատել, և ինչու այդ պատճառով մինչև հիմա նրա երկու ավագ զավակները նրան անունով են դիմում: Ինչու նրան հեռացրին ԽՄԿԿ շարքերից, և ինչ է մտածում այսօր Կոմկուսի նախկին անդամը Իրանի նախկին նախագահի, ճշմարտության և Աստծո մասին:

