Ռադիոհանդեսը ներկայացնում է հոգևոր ընթերցումներ` ըստ Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցի: Այն բաղկացած է երեք մասից` աստվածաշնչյան ընթերցումներ, ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից և համառոտ վարք սրբոց: Աստվածաշնչյան ընթերցումների ընթացքում ներկայացվում են այդ օրվա համար Հայ Եկեղեցու Ճաշոցով նախատեսված ընթերցումները: Երկրորդ բաժինը ներկայացնում է Աստվածաշնչի` օրվա խորհրդին պատշաճող որևէ ընթերցում Եկեղեցու հայրերի գործերից: Իսկ վերջին բաժնում համառոտ վարք սրբոցը ներկայացնում է այդ օրը մեծարվող սրբերին: Ծրագրի շնորհիվ մենք ունենք ընթերցումների տարեկան ամբողջական փուլ` ըստ եկեղեցական օրացույցի:

Սրբոց իշխանացն Սահակայ եւ Յովսեփայ եւ սրբոց վկայիցն Սարգսի եւ Բագոսի
Առակ. Զ 1-5, Ես. ԼԳ 5-8, Հռոմ. Ը 18-27, Ղուկ. ԻԱ 12-19
Սբ Ներսես Շնորհալի, Աշխարհի իշխաններին

