Ռադիոհանդեսը ներկայացնում է հոգևոր ընթերցումներ` ըստ Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցի: Այն բաղկացած է երեք մասից` աստվածաշնչյան ընթերցումներ, ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից և համառոտ վարք սրբոց: Աստվածաշնչյան ընթերցումների ընթացքում ներկայացվում են այդ օրվա համար Հայ Եկեղեցու Ճաշոցով նախատեսված ընթերցումները: Երկրորդ բաժինը ներկայացնում է Աստվածաշնչի` օրվա խորհրդին պատշաճող որևէ ընթերցում Եկեղեցու հայրերի գործերից: Իսկ վերջին բաժնում համառոտ վարք սրբոցը ներկայացնում է այդ օրը մեծարվող սրբերին: Ծրագրի շնորհիվ մենք ունենք ընթերցումների տարեկան ամբողջական փուլ` ըստ եկեղեցական օրացույցի:

Պահք. սրբոցն Թէոդիտոնի Գաղատացւոյն, Թալիլեայ բժշկին եւ եօթն կուսանացն, որք յԱնկիւրիա կատարեցան
Իմաստ. Զ 11-21, Բ Կոր. Զ 1-10, Յովհ. ԺԶ 1-5
Սբ Գրիգոր Լուսավորիչ, Հաճախապատում ճառեր, հատված 11-րդ ճառից (մաս Բ)

