Ռադիոհանդեսը ներկայացնում է հոգևոր ընթերցումներ` ըստ Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցի: Այն բաղկացած է երեք մասից` աստվածաշնչյան ընթերցումներ, ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից և համառոտ վարք սրբոց: Աստվածաշնչյան ընթերցումների ընթացքում ներկայացվում են այդ օրվա համար Հայ Եկեղեցու Ճաշոցով նախատեսված ընթերցումները: Երկրորդ բաժինը ներկայացնում է Աստվածաշնչի` օրվա խորհրդին պատշաճող որևէ ընթերցում Եկեղեցու հայրերի գործերից: Իսկ վերջին բաժնում համառոտ վարք սրբոցը ներկայացնում է այդ օրը մեծարվող սրբերին: Ծրագրի շնորհիվ մենք ունենք ընթերցումների տարեկան ամբողջական փուլ` ըստ եկեղեցական օրացույցի:

Սրբոց նախահարցն Ադամայ, Աբելի, Սեթայ, Ենովսայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Յովսեփայ, Մովսեսի, Ահարոնի, Եղիազարու, Յեսուայ, Սամուելի, Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեդէոնի եւ այլոց սրբոց նախահարցն
Թուոց Ի 23-30, Բ Օրին. ԼԴ 5-12, Յես. ԻԴ 29-33, Ա Թագ. ԺԵ 34 - ԺԶ 13, Եբր. ԺԱ 1-31, Ղուկ. Ի 34-40
Սբ Հակոբ Մծբնացի, Հավատքի մասին

