Ռադիոհանդեսը ներկայացնում է հոգևոր ընթերցումներ` ըստ Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցի: Այն բաղկացած է երեք մասից` աստվածաշնչյան ընթերցումներ, ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից և համառոտ վարք սրբոց: Աստվածաշնչյան ընթերցումների ընթացքում ներկայացվում են այդ օրվա համար Հայ Եկեղեցու Ճաշոցով նախատեսված ընթերցումները: Երկրորդ բաժինը ներկայացնում է Աստվածաշնչի` օրվա խորհրդին պատշաճող որևէ ընթերցում Եկեղեցու հայրերի գործերից: Իսկ վերջին բաժնում համառոտ վարք սրբոցը ներկայացնում է այդ օրը մեծարվող սրբերին: Ծրագրի շնորհիվ մենք ունենք ընթերցումների տարեկան ամբողջական փուլ` ըստ եկեղեցական օրացույցի:

Սրբոցն Յովակիմայ եւ Աննայի` ծնողաց ս. Աստուածածնի, եւ կանանցն իւղաբերից
Իմաստ. Թ 9 - Ժ 2, Եսթ. Ժ 4-9, Յուդթ. ԺԵ 8 - ԺԶ 4, Եփես. Ա 3-12,
Մատթ. Ա 17-21
Սբ Եփրեմ Ասորի, Մարդու ազատ կամքի մասին

