Ռադիոհանդեսը ներկայացնում է հոգևոր ընթերցումներ` ըստ Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցի: Այն բաղկացած է երեք մասից` աստվածաշնչյան ընթերցումներ, ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից և համառոտ վարք սրբոց: Աստվածաշնչյան ընթերցումների ընթացքում ներկայացվում են այդ օրվա համար Հայ Եկեղեցու Ճաշոցով նախատեսված ընթերցումները: Երկրորդ բաժինը ներկայացնում է Աստվածաշնչի` օրվա խորհրդին պատշաճող որևէ ընթերցում Եկեղեցու հայրերի գործերից: Իսկ վերջին բաժնում համառոտ վարք սրբոցը ներկայացնում է այդ օրը մեծարվող սրբերին: Ծրագրի շնորհիվ մենք ունենք ընթերցումների տարեկան ամբողջական փուլ` ըստ եկեղեցական օրացույցի:

Սրբց աւետարանչացն Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասու և Յովհաննու
Իմաստ. Թ 13 - Ժ 2, Եզեկ. Ա 3-11, Զաք. Զ 1-8, Եփես. Դ 7-13, Ղուկ. Զ 13-19
Սբ Գրիգոր Տաթևացի, Քարոզ Պետրոսի և Պողոսի տոնին՝ տասներկու առաքյալների խորհրդով

