Ռադիոհանդեսը ներկայացնում է հոգևոր ընթերցումներ` ըստ Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցի: Այն բաղկացած է երեք մասից` աստվածաշնչյան ընթերցումներ, ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից և համառոտ վարք սրբոց: Աստվածաշնչյան ընթերցումների ընթացքում ներկայացվում են այդ օրվա համար Հայ Եկեղեցու Ճաշոցով նախատեսված ընթերցումները: Երկրորդ բաժինը ներկայացնում է Աստվածաշնչի` օրվա խորհրդին պատշաճող որևէ ընթերցում Եկեղեցու հայրերի գործերից: Իսկ վերջին բաժնում համառոտ վարք սրբոցը ներկայացնում է այդ օրը մեծարվող սրբերին: Ծրագրի շնորհիվ մենք ունենք ընթերցումների տարեկան ամբողջական փուլ` ըստ եկեղեցական օրացույցի:

Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին, Յովսէփայ Աստուածահօրն եւ Յովսէփայ Արիմաթացւոյն՝ բարեկամին Քրիստոսի, Ղազարու եւ քերցն նորա՝ Մարթայի եւ Մարիամու
Առակ. ԺԵ 27-32, Յովլ. Բ 12-13, Ա Տիմ. Ա 12-17, Մատթ. ԻԷ 50-61
Սարգիս Շնորհալի, Հետևենք սուրբ վարդապետներին

