Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Նա երեք փառատոնների հիմնադիր և գործադիր տնօրենն է և իր ամբողջ ուժերն ու գիտելիքները ներդնում է հայրենիքի մշակույթին օգնելու գործում: Լոնդոնաբնակ Հասմիկ Մովսիսյանը երբեք իրեն Հայաստանից հեռու չի զգում, իսկ «Music of Armenia»-ն ծնունդից հետո անընդհատ Հայաստանում է:

