Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
01:00 - դասական երաժշտություն 02:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ (կրկնություն) 03:00 - դասական երաժշտություն 04:00 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ) 05:00 - դասական երաժշտություն 08:00 - Աղոթքներ 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն) 09:00 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը 10։00 - Համաշխարհային դասական երաժշտություն 11:00 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը 12:00 - Աղոթքներ 12:02 - Վարդապետություն ուղղափառ հավատքի 13:00 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը 14:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն) 15:00 - դասական երաժշտություն 16:00 - Նոր գրքեր 16:40 - դասական երաժշտություն 20:00 - Աղոթքներ 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն) 21:00 - Վարդապետություն ուղղափառ հավատքի (կրկնություն) 22:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն) 23:30 - դասական երաժշտություն 23։00 - Նոր գրքեր 24:00 - Աղոթքներ 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
02:30 - դասական երաժշտություն, 04:00 - Ծնողական ժողով (կրկնություն), 05:00 - դասական երաժշտություն, 08:00 - Աղոթքներ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - դասական երաժշտություն, 10:00 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ), 11:00 - դասական երաժշտություն, 12:00 - Ոսկեփորիկ, 12:15 - դասական երաժշտություն, 14:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - դասական երաժշտություն, 16:00 - Հայկական վանքեր եվ սրբատեղիներ, 16:15 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 22:00 - Ոսկեփորիկ, 22:15 - դասական երաժշտություն, 23:00 - Հայկական վանքեր եվ սրբատեղիներ (կրկնություն), 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
Տ. Մարկոս քհն. Մանգասարյան
Հաղորդման ժամանակացույց
Երկուշաբթի - 12:02, 21:00
Երեքշաբթի - 04:00
Շաբաթ - 10:00
Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Բաժանորդագրվել
24 Ապրիլ ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ՄԱՍ 41)

Հաղորդումը ներկայացնում է Տեր Հիսուս Քրիստոսի աղոթքի մասին ուսուցումը: Հիսուսը զգուշացնում է Իր հետևորդներին կեղծավորների պես ցուցադրաբար և հեթանոսների պես շատախոսելով չաղոթել: Նա պատգամում է մեզ աղոթելիս մեր ներսի սենյակը մտնել ու փակել դռները՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցման բոլոր միջոցները, լսել մեր ներսի ձայնը, առերեսվել սեփական անմաքրության, սխալների ու մեղքերի հետ և բռնել ինքնամաքրման, ապաշխարության ուղին:

17 Ապրիլ ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ՄԱՍ 40)

Ինչպիսին էր ողորմությունը Հիսուսի ժամանակներում և ինչպիսին է այն այսօր։ Ինչպիսին պիտի լինի ճշմարիտ քրիստոնեական ողորմությունը։ Արդյո՞ք ողորմություն կարելի է համարել փողոցներում մուրացկանություն անող մարդկանց դրամ տալը։ Որն է Տեր Հիսուս Քրիստոսի պահանջը ողորմություն գործողներից։ Որն է նպատակը ողորմության գաղտնիության, որ նույնիսկ աջ ձեռքդ չիմանա, թե ձախն ինչ է անում։ Ողորմության վերաբերյալ այս և հարակից այլ հարցերի է անդրադառնում հաղորդաշարի հերթական թողարկումը։

10 Ապրիլ ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ՄԱՍ 39)

Հաղորդումն անդրադառնում է Օրենքի ճշմարիտ ուսուցման վերջին հատվածին, որտեղ Քրիստոսը պատգամում է սիրել մեր թշնամիներին, օրհնել մեզ անիծողներին, բարություն անել մեզ ատողներին և աղոթել նրանց համար, ովքեր մեզ չարչարում ու հալածում են։ Ի՞նչ է նշանակում սիրել թշնամիներին։ Այս բառի հունարենն առնվազն չորս իմաստ ունի։ Ո՞ր իմաստով է Հիսուսն օգտագործում «սեր» բառը, երբ խոսում է թշնամիներին սիրելու մասին։
Տեր Հիսուս Քրիստոսը զգուշացնում է նաև բոլոր նրանց, ովքեր իրենց մտերիմներին ու հարազատներին են միայն սիրում և կարծում են, թե դրանով մեծ բան են անում, այնինչ այդպիսով պարզապես նմանվում են մաքսավորներին ու մեղավորներին։

 

03 Ապրիլ Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 38)

Հաղորդման ընթացքում ներկայացվում է Լեռան քարոզի ամենահետաքրքրական հատվածը՝ զետեղված Մատթեոսի Ավետարանի 5.38-42 համարներում։ Այն նաև ամենախնդրահարույց հատվածն է, որ հակասական զգացողությունների ու բացատրությունների առիթ է տվել: Խոսքը վրեժխնդրության օրենքի՝ «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»-ի դիմաց Տեր Հիսուս Քրիստոսի բերած մեկ այլ պատվիրանի մասին է, որ խրատում է աջ այտին ապտակ ստանալու դեպքում ձախն էլ դարձնել: Ի՞նչ նկատի ունի Հիսուսն այս պատվիրանով. արդյո՞ք սա կատարյալ հնազանդության կամ ինչ-որ տեղ նաև արժանապատվության ոտնահարման դեպքում լուռ մնալու կոչ է, թե՞ այլ իմաստ ու ասելիք կա այս խոսքի մեջ:

27 Մարտ Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 37)

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվում երդում տալու հրեական սովորությանը: Հրեաները, ինչպես և բոլոր մարդիկ, ովքեր երդվելու սովորություն ունեն, երդման միջոցով իրենց ասած խոսքն ավելի հավաստի և ճշմարտացի ներկայացնելու խնդիր ունեն: Հրեաները երդվում էին, օրինակ, Երուսաղեմի, երկնքի և երկրի վրա:  Տեր Հիսուս Քրիստոսը, ինչպես Օրենքի ճշմարիտ ուսուցման նախորդ, այնպես և այս հատվածում, չմերժելով հանդերձ Հին Ուխտի օրենքը, առավել բարձր հարթություն է տեղափոխում երդվելու սովորությունը՝ այն փոխարինելով պարզապես  խոստում տալու, «այո»-ն այո և «ոչ»-ը ոչ պահելու պատգամով:

20 Մարտ Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 36)

Հաղորդումը ներկայացնում է Մատթ. 5.27-32 համարներն ընդգրկող հատվածի մեկնությունը։ Քրիստոսն անդրադառնում է չշնանալու պատվիրանին, գայթակղության թեմային և ցույց տալիս այս մեղքից զերծ մնալու ճանապարհները։

13 Մարտ Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 35)

Հաղորդումը ներկայացնում է Մատթ. 5.21-26 համարներն ընդգրկող հատվածի մեկնությունը։ Քրիստոսն անդրադառնում է չսպանելու պատվիրանին, Իր հերթին սովորեցնում անտեղի չբարկանալ եղբոր վրա, նաև հաշտվել նրա հետ։

 

06 Մարտ Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 34)

Հաղորդումը ներկայացնում է Մատթ. 5.17-20 համարներն ընդգրկող հատվածի մեկնությունը։  Ցույց է տրվում, թե ինչ վերաբերմունք ուներ Քրիստոսը Մովսիսական Օրենքի պատվիրանների հանդեպ։

30 Հունվար Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 33)

Հաղորդումը ներկայացնում է Մատթ. 5.13-16 համարներն ընդգրկող հատվածի մեկնությունը։ Ում են ուղղված Քրիստոսի խոսքերը. «Դուք եք երկրի աղը», «Դուք եք աշխարհի լույսը», և ինչ է պահանջվում նրանցից, ովքեր կոչված են լինելու երկրի աղն ու աշխարհի լույսը։

 

23 Հունվար Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 32)

Հաղորդումը ներկայացնում է յոթերորդ և ութերորդ երանիների մեկնությունները։ Բացատրում է, թե ովքեր են արդարության համար հալածվողները և Աստծո համար նախատվողները, հալածվողներն ու զրպարտվողները։

16 Հունվար Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 31)

Հաղորդումը ներկայացնում է երանիներից յոթերորդը՝ «Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն» (Մատթ. Ե 9)։ Ովքե՞ր են իրական խաղաղարարները։ Չէ՞ որ այսօրվա աշխարհում խաղաղության նոբելյան մրցանակ են ստանում այնպիսի քաղաքական գործիչներ կամ երկրների կառավարիչներ, ովքեր ամենամեծ պատերազմների հրամանը տվողներն են եղել։ Ուրեմն ի՞նչ խաղաղարարների մասին է խոսքը։ Ո՞րն է քրիստոնեական պատկերացումը խաղաղության և այդ խաղաղությունն արարողների, ստեղծողների մասին։

 

09 Հունվար Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 30)

Հաղորդումը ներկայացնում է երանիներից վեցերորդը՝ «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն» (Մատթ. Ե 8)։ Սիրտը, որ հոգևոր առումով մեր խղճի ու բարոյական նկարագրի կենտրոնն է, մաքուր կարող է լինել ապաշխարության ճանապարհով միայն։ Մենք նույնպես, Դավիթ թագավորի հետ, կրկնենք ապաշխարության 50-րդ սաղմոսի հետևյալ խոսքը. «Իմ մեջ մաքուր սի՛րտ հաստատիր, Աստվա՛ծ, և արդար հոգի՛ նորոգիր իմ որովայնում» (Սաղմ. Ծ 12)։

02 Հունվար Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 29)

Հաղորդումը ներկայացնում է երանիներից հինգերորդը՝ «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն» (Մատթ. Ե 7)։ Հայոց պատմությունը լի է մեծանուն ողորմած անձանցով։ Ներսես Մեծ Կաթողիկոսի, Աշոտ Ողորմած Երրորդ թագավորի և Հովհաննես Թումանյանի անունները միայն բավարար են՝ համոզվելու համար, որ այդպիսիք մեզանում միշտ եղել են ու այսօր էլ կան։ Մենք պարտավոր ենք ողորմած լինել, որովհետև մեր հանդեպ ամենամեծ ողորմությունը մեր Տերը գործեց՝ խաչի վրա Իր կյանքը մեզ նվիրաբերելով։

 

26 Դեկտեմբեր Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 28)

Հաղորդումը ներկայացնում է երանիներից չորրորդը՝ «Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք կհագենան» (Մատթ. Ե 6): Այն մարդն, ով սոված է ու ծարավ, ողջ է։ Հոգևոր առումով ևս նրանք, ովքեր անտարբեր չեն և արդարության ծարավն ու քաղցն ունեն մշտապես, պայքարում են կեղծիքի ու խաբեության դեմ, հոգով կենդանի են և փրկության ճանապարհին են։

 

05 Դեկտեմբեր Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 27)

Հաղորդումը ներկայացնում է երանիներից երրորդը՝ «Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը կժառանգեն» (Մատթ. Ե 5)։ Տերն ինքն է կոչ անում մարդկանց հեզ ու խոնարհ լինել. «...սովորե՛ք Ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ» (Մատթ. ԺԱ 29)։ Հեզերին Աստված ինքն է պաշտպան կանգնում: Կարևոր է նաև մշտապես հիշել, որ ճշմարիտ քրիստոնյան, ով Տիրոջ նմանությամբ հեզ է ու խոնարհ, «երկիրը» (այստեղ և հանդերձյալում) ժառանգություն պիտի ստանա, իսկ ժառանգությունը չեն վաստակում, այլ ձրիաբար, իբրև շնորհ, իբրև ընծա են ստանում։

28 Նոյեմբեր Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 26)

Երանիներից երկրորդն ուղղված է սգավորներին. «Երանի սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն» (Մատթ. Ե 4)։ Հաղորդման սկզբում ընթերցվում է Խրիմյան Հայրիկի «Մարգարիտ երկնից արքայության» աշխատությունից՝ երկրորդ երանիի վերաբերյալ հատվածը։
Ովքեր են սգավորները, և ինչու է նրանց երանի տալիս Տեր Հիսուս Քրիստոսը։ Ում ենք պատկերացնում մենք՝ Ավետարանի այսօրվա ընթերցողներս, երբ կարդում ենք սգավորների մասին, և ում նկատի ուներ Ինքը Քրիստոսը, երբ խոսում էր սգավորների մասին։

21 Նոյեմբեր Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 25)

Հաղորդումը պատմում է այն մասին, որ Հիսուսն առանձնանում է Իրեն հետևող բազմությունից և աշակերտներին սկսում քարոզել մի լեռան վրա, որն այսօր անվանվում է «Երանիների լեռ»։ Լեռան քարոզի սկզբում Մատթեոս և Ղուկաս Ավետարանիչները ներկայացնում են Հիսուսի արտասանած երանիները։ Հաղորդման ընթացքում քննարկվում է ինը երանիներից առաջինը՝ «Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթ. Ե 3)։ Ընթերցվում է նաև Խրիմյան Հայրիկի «Մարգարիտ երկնից արքայության» աշխատության՝ առաջին երանիին վերաբերող հատվածը։

 

14 Նոյեմբեր Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 24)

Հաղորդումը ներկայացնում է տասներկու առաքյալների ընտրության դրվագը։ Համատես Ավետարանները ներկայացնում են, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը լեռը բարձրանալուց հետո ընտրում Իրեն հետևողներից տասներկուսին, որպեսզի նրանք մշտապես Իր շուրջ լինեն և Ինքը նրանց ուղարկի քարոզելու։ Հետաքրքրական է, որ Հիսուսի տասներկու առաքյալների մեջ կային հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ։ Ճիշտ է, առաքյալների մեծամասնությունը գալիլեացի ձկնորսներ էին, սակայն չմոռանանք, որ նրանց մեջ էին նաև Մատթեոս մաքսավորն ու մաքսավորների ոխերիմ թշնամի Նախանձահույզ Սիմոնը (նախանձահույզներն ատում էին բոլոր մաքսավորներին, որովհետև վերջիններս գրեթե միշտ կեղեքում էին հրեաներին, հավաքում նրանցից հարկերն ու հանձնում Հռոմի ներկայացուցիչներին)։

07 Նոյեմբեր Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 23)

Համատես Ավետարանները ծոմապահության և շաբաթ օրով պոկված հասկերի վերաբերյալ վեճից հետո վերստին ներկայացնում են մի դրվագ, որտեղ Տեր Հիսուս Քրիստոսը կրկին շաբաթ օրով «գործ է անում». այս անգամ Նա ժողովարանում բժշկում է չորացած ձեռքով մի մարդու։ Համատես Ավետարանները մեզ չեն ներկայացնում, թե ով էր այս մարդը, որի ձեռքը Հիսուսը բժշկեց, սակայն Ընդհանրական Եկեղեցու հայրերից Հերոնիմոս Ստրիդոնացին Մատթեոսի Ավետարանի իր հայտնի մեկնության մեջ վկայում է, որ, եբրայեցիների պարականոն Ավետարանի համաձայն, այս մարդը որմնադիր էր և իր տան միակ հաց վաստակողը։ Այս պատշարն ինքը, Հիսուսին տեսնելով, մոտենում է Նրան ու խնդրում, որ Հիսուսը բժշկի իրեն, որպեսզի ստիպված չլինի դուրս գալու և մուրացկանությամբ զբաղվելու։

31 Հոկտեմբեր Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 22)

Փարիսեցիներն ու օրենսգետները ցուցադրաբար ծոմ էին պահում ամեն երկուշաբթի և հինգշաբթի օրերին։ Նրանք սպիտակեցնում էին իրենց երեսը և մոխիր լցնում իրենց գլխին։ Իսկ Քրիստոսի աշակերտները ծոմ չէին պահում, քանի որ, ըստ Քրիստոսի խոսքի, «միթե կարելի՞ է, որ հարսանքավորները ծոմ պահեն, երբ փեսան նրանց հետ է. այնքան ժամանակ, որ փեսան իրենց հետ է, պետք չէ, որ ծոմ պահեն: Բայց կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցուի, և ապա այն օրը նրանք էլ ծոմ կպահեն» (Մարկոս 2.19-20)։
Շաբաթ օրը Սուրբ պահելու պատվիրանը ևս հրեաները պահում էին միայն ձևականորեն`առանց այդ օրենքի բուն նպատակին անդրադառնալու։ Այդ էր պատճառը, որ նրանք հանդիմանեցին շաբաթ օրով հասկեր պոկող աշակերտներին և ստացան Հիսուսի պատասխանը. «Շաբաթ օրն է մարդու համար, և ոչ թե մարդը՝ շաբաթ օրվա» (Մարկոս 2.27)։

24 Հոկտեմբեր Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 21)

Մաքսավորները հրեական հասարակության ամենից ատելի ներկայացուցիչներն էին։ Հիսուսը նրանցից մեկին`Ալփեոսի որդի Ղևիին` Մատթեոսին, առաքյալ է ընտրում։ Մատթեոսին առաքելության կոչելուց հետո Հիսուսը սեղան է նստում նրա տանը` մաքսավորների և մեղավորների հետ, որի համար էլ քննադատվում է փարիսեցիների և օրենսդիրների կողմից։ Պատասխանելով Իր աշակերտներին ուղղված հարցին` Հիսուսն ասում է, որ չի եկել արդարներին կանչելու, այլ` մեղավորներին։

 

17 Հոկտեմբեր Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 20)

Ղուկաս Ավետարանիչը մեզ ներկայացնում է Տեր Հիսուս Քրիստոսին շաբաթ օրով Գալիլեայի Նազարեթ քաղաքի ժողովարանում Եսայի մարգարեի գրքից մի հատված ընթերցելիս։ Ղուկասի Ավետարանի 4.18-19  համարներում կարդում ենք. «Տիրոջ Հոգին ինձ վրա է, դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջն ընդունելի տարին հռչակելու» (հմմտ. Եսայի 61.1-2)։ Եսային մարգարեանում է Մեսիայի մասին, իսկ հրեաները չընդունեցին, որ Մեսիան Ինքը Հիսուսն էր, և նույնիսկ ցանկացան դարավանդից գահավեժ անելով սպանել Նրան։

10 Հոկտեմբեր Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 19)

Հաղորդումը պատմում է Կափառնայումում Հիսուսի կողմից բորոտի, ապա անդամալույծի բժշկության մասին։ Անդամալույծի բժշկությունն արտասովոր էր հրեաների համար, քանզի Քրիստոսն առաջին հերթին թողություն է տալիս անդամալույծի մեղքերին, ապա երբ հրեաները չեն հավատում, որ իրապես ներված են անդամալույծի մեղքերը, հրամայում է, որ առողջացածը վերցնի իր մահիճն ու գնա տուն։ Անդամալույծի բժշկությունը հետաքրքրական և ուսուցողական է նաև նրա ընկերների ունեցած հավատքի ու ընկերասիրության առումով։

  • Տ. Մարկոս քհն. Մանգասարյան
03 Հոկտեմբեր Զրույցներ համատես Ավետարանների շուրջ (մաս 18)

Կափառնայումի ժողովարանում կատարած հրաշքից հետո Տեր Հիսուս Քրիստոսն այցելում է Սիմոնի և Անդրեասի տուն, որտեղ ջերմության մեջ պառկած էր Սիմոնի զոքանչը։ Հիսուսը բժշկում է նրան, և վերջինս վեր կենալով սկսում է ծառայել Հիսուսին ու աշակերտներին։ Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվում նաև նույն օրը արևի մայր մտնելու ժամանակ Տեր Հիսուս Քրիստոսի մոտ բերված բազում հիվանդների և չար ոգով բռնվածների բժշկությանը։ Այս ամենից հետո Հիսուսն առանձնանում է ամայի մի վայրում աղոթելու։ Սակայն կարճ ժամանակ անց Նրան գտնում են Սիմոնը և մյուսները, որ փնտրում էին Նրան։ Հիսուսն առաջարկում է այցելել այլ գյուղաքաղաքներ՝ այնտեղ ևս քարոզելու համար։

 

Էջ 1 2
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49
ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ